Զերծ մնալ պետական դավաճանության հանգեցնող գործողություններից, քրեաիրավական հետևանքները լինելու են կոշտ. դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ ուսումնասիրվել է 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի աղետալի հետևանքներին այս կամ այն չափով հանգեցնելուն վերաբերող, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում ՀՀ և ԱրՀ պաշտպանունակության դեմ պետական դավաճանության դեպքերով իրականացվող քննության ընթացիկ վիճակը:

Պետական դավաճանության վերաբերյալ քննված և քննվող քրեական գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ բոլոր դեպքերում ՀՀ քաղաքացիները հայտնվել են ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների ուշադրության կենտրոնում, նյութական օգուտների դիմաց ընդունել են հատուկ ծառայությունների աշխատակիցների առաջարկը՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության ու արտաքին անվտանգության, հանցավոր գործունեություն իրականացնելու, զինված ուժերի, սպառազինությունների, զինտեխնիկայի տեղակայումների, դրանց տեսակների մասին պետական գաղտնիք կազմող և այլ բնույթի տեղեկություններ ձեռք բերելու կամ արդեն իսկ իրենց հասանելի դարձած տեղեկատվությունը փոխանցելու վերաբերյալ:

Արդյունքում, պատերազմի ընթացքում հակառակորդը  կարողացել է հայկական ԶՈՒ-երի ռեսուրսների ճշգրիտ հաշվարկներ կատարել, հստակեցնել հայկական ԶՈՒ-երի առանձին ուժերի և միջոցների քանակը, հնարավորություն է ստացել հստակեցնել զբաղեցրած դիրքերը, առանձին զորամասերի կողմից իրականացվելիք խնդիրների հնարավոր ծավալներն ու հավանական բնույթը, ինչպես նաև նպատակային խոցումներով հարվածներ հասցնել հայկական ԶՈւ մարտական խնդիրներ լուծող զինտեխնիկային, մարդկային կոնտիգենտին և պատճառել զգալի կորուստներ: 

Ուսումնասիրությունը վկայում է, որ օտարեկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից գործադրվել է ՀՀ քաղաքացիների հավաքագրման հիմնականում երկու եղանակ: Նախնական շրջանում առավելապես կիրառվել է հիմնականում Թուրքիայի Հանրապետությունում, ինչպես նաև որևէ այլ, երրորդ երկրում գտնվող ՀՀ քաղաքացիների հավաքագրման մեթոդը:

Ավելի ուշ օտարեկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները ՀՀ քաղաքացիներին սկսել են հավաքագրել համացանցային հաղորդակցային միջոցների օգտագործմամբ: Մասնավորապես, օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները սոցիալական տարբեր ցանցերում՝ հիմնականում «Ֆեյսբուք», «Տիկ Տոկ», «Օդնոկլասնիկի» սոցիալական հարթակներում, անհատական օգտահաշիվներ են բացել հայուհիների անհատական տվյալներով և թիրախավորել նույն սոցիալական կայքերում զինվորական համազգեստով կամ զինվորական ծառայության հետ կապն այլ կերպ հաստատող տեղեկություններ պարունակող օգտահաշիվների անվանատերերին:

Ապա վերջիններիս հետ կապ են հաստատել օգտահաշիվներին համակցված «Մեսենջեռ», «Վոթսապ» հավելվածների միջոցով և որոշակի ժամանակ անձնական բնույթի շփումներից հետո վերջիններիս տեղեկացրել են իրենց՝ հատուկ ծառայության աշխատակից հանդիսանալու մասին և առաջարկել վարձատրության դիմաց հավաքագրել և իրենց փոխանցել ՀՀ զինված ուժերի և ստրատեգիական նշանակություն ունեցող այլ կառույցների վերաբերյալ պետական, ծառայողական կամ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող այլ տեղեկություններ:

Որոշ դեպքերում զինծառայողները, տեղեկացված չլինելով իրենց համացանցային հաղորդակցի կարգավիճակի մասին, ինտիմ բնույթի հարցերի շուրջ ծավալած զրույցների արդյունքում վերջինին սիրաշահելու և իրենց շփումը շարունակական դարձնելու նպատակով, նրան փոխանցել են ծառայության բերմամբ իրենց հայտնի դարձած պետական, ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ:

Հավաքագրված ՀՀ քաղաքացիների հետ շփումները համացանցային տիրույթից բացի երբեմն տեղափոխվել են իրական կյանք: Առկա փաստական տվյալների համաձայն, օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների և հավաքագրված ՀՀ քաղաքացիների միջև հանդիպումները կազմակերպվել են հիմնականում Թուրքիայի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի Հանրապետություններում:

ՀՀ գլխավոր դատախազությունը հարկ է համարում զգուշացնել՝ զերծ մնալ ինչպես իրավական, այնպես էլ բարոյական տեսանկյունից բացարձակապես անընդունելի նման արարքներից, իսկ անծանոթ անձանց հետ հաղորդակցային կապի մեջ մտնելու պարագայում նրանցից նմանատիպ տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ առաջարկներ ստանալու պարագայում անհապաղ այդ մասին տեղեկացնել իրավապահ մարմիններին:

Միաժամանակ զինծառայողներին զգուշացնում ենք զերծ մնալ հատկապես   զորամասերում, առավելևս մարտական դիրքերում տեղադիրքի որոշման հնարավորություն տվող լուսանկարներ կատարելուց, զորամասերում կամ մարտական դիրքերում զինտեխնիկայի կամ զինամթերքի համալրում ստանալու պարագայում դրանց հետ լուսանկարվելուց և սոցիալական ցանցերում տեղադրելուց, դրանց մասին գրառումներ կատարելուց: Բացի այն, որ դրանք հակառակորդին համապատասխան վերլուծություններ կատարելու հնարավորություն են տալիս, նաև թույլ են տալիս թիրախավորել կոնկրետ անձանց, վերջիններիս հետ հաստատել շփում, հավաքագրել նրանց և ստանալ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն:

Հանցագործությունների կատարումը հաստատվելու պարագայում դրանց հեղինակներին համարժեք քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում դատախազությունը դրսևորելու է առանձնահատուկ կոշտ և սկզբունքային մոտեցում:

Վերոնշյալ հանցագործություններին նպաստող մի շարք պայմանների ու պատճառների վերացման հարցով ՀՀ գլխավոր դատախազը միջնորդագիր է հղել ՀՀ պաշտպանության նախարարին:

2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում կատարված պետական դավաճանության դեպքերով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ներկա պահին քննվում է 10 քրեական գործ, որպես մեղադրյալ է ներգրավված 43 անձ, որոնցից 10-ը գտնվում է կալանքի տակ:

Նույն ժամանակահատվածին վերաբերող պետական դավաճանության դեպքերով հարուցված 3 քրեական գործ 12 անձանց վերաբերյալ ուղարկվել է դատարան, որոնցից 11-ը գտնվում է կալանքի տակ:

Նշենք, որ այսօր ԱԱԾ-ից հայտնել էին, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտի կողմից զինծառայողի կատարած պետական դավաճանության հերթական դեպքն է բացահայտվել:

ՀՀ ԱԱԾ-ն փետրվարի 10-ին հայտնել էր, որ բացահայտել է պետական դավաճանության աննախադեպ դեպք: Հայաստանի տարածքում գործել է լրտեսական մեծ ցանց, որում ներառված են եղել հայերենին գերազանց տիրապետող օտարերկրյա գործակալներ ու հայ զինվորականներ:

Մարտի 7-ին էլ ԱԱԾ-ն հայտնեց օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված մեկ այլ գործակալական ցանցի գործունեության բացահայտման մասին: Դրա կազմում ներգրավված են եղել զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայության մեջ գտնվող անձինք, ինչպես նաև նախկին զինծառայողներ և Արցախի Հանրապետության պետական մարմինների որոշ աշխատակիցներ։ 

Ապրիլի 25-ին էլ մեկ այլ հաղորդագրությամբ հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի զինծառայող սպան, անդամագրվելով Ադրբեջանի հատուկ ծառայություններին և ստանալով ծածկանուն, տվել է իր գրավոր համաձայնությունն ու այդ համաձայնության արդյունքում 1400 դոլարի դիմաց Ադրբեջանին փոխանցել տվյալներ զինծառայողների, հրամանատարական կազմի, հրթիռային համակարգերի թվի, զինտեխնիկայի տեղակայման և այլ մանրամասների մասին:

Եվս մեկ պետական դավաճանության դեպքի մասին ԱԱԾ-ն հայտնել էր հունիսի 14-ին: Նշվում էր, որ ՀՀ քաղաքացին, որը հանդիսացել է զինծառայող, սոցիալական ցանցի միջոցով ծանոթություն է հաստատել օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, հավաքագրվել նրանց կողմից և տվել իր համաձայնությունը՝  հավաքել, նրանց հանձնել պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, որի համար պայմանավորվածություն է ձեռք բերել հետագայում ստանալ ընդհանուր 2800 ԱՄՆ դոլար և 6000 ՌԴ ռուբլի գումար։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1232 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը