2020 թ-ի պատերազմից հետո հաշմանդամության խումբ է սահմանվել 1498 անձի. պարզաբանում

Ի պատասխան 2020 թվականի պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց բժշկասոցիալական փորձաքննությունների և վերափորձաքննությունների վերաբերյալ մտահոգությունների՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ պատերազմից հետո հաշմանդամության խումբ է սահմանվել 1498 անձի։

Իրականացված վերափորձաքննությունների արդյունքում այս պահին հաշմանդամություն է սահմանված պատերազմի 1243 մասնակցի, որից 1-ին խումբ՝ 112 անձ, 2-րդ խումբ՝ 244 անձ, 3-րդ խումբ՝ 887 անձ։

«Ինչ վերաբերում է պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից նշանակվող հատուցմանը, տեղեկացնում ենք, որ կարևորելով հարցի զգայունությունը՝ այս ուղղությամբ նախատեսվում են քննարկումներ, որոնց արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Հիշեցնենք, որ բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում և անձի հաշմանդամությունը սահմանվում է ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության բաժինների կողմից։

Անձին հաշմանդամություն սահմանվում է (այդ թվում՝ վերին և ստորին վերջույթների տարբեր մակարդակների ամպուտացիաներ ունեցող անձանց) Հայաստանի Հանրապետությունում գործող՝ հաշմանդամության սահմանման չափորոշիչներին համապատասխան՝ հաստատված ՀՀ կառավարության 2003 թվականի հունիսի 13 թիվ 780-Ն որոշմամբ։

Ըստ այդմ՝ վերին և ստորին վերջույթների տարբեր մակարդակների անդամահատումներ ունեցող անձանց (անկախ վնասվածքը ձեռք բերելու հանգամանքներից) երրորդ խմբի հաշմանդամություն սահմանվում է բոլոր այն դեպքերում, երբ առկա է կենսագործունեության հետևյալ տեսակներից որևէ մեկի 1-ին աստիճանի սահմանափակում կամ դրանց զուգորդում՝

  • ինքնասպասարկման ապահովման 1-ին աստիճանի ունակություն, այսինքն՝ ինքնասպասարկումն ապահովվում է օժանդակ միջոցների օգտագործմամբ (տվյալ պարագայում՝ պրոթեզ, հենակ, ձեռնափայտ).

  • ինքնուրույն տեղաշարժվելու 1-ին աստիճանի կարողություն, այսինքն՝ անձն ինքնուրույն տեղաշարժվում է առավել երկարատև ժամանակի ծախսումով, ընդհատումներով և տարածության կրճատմամբ, օժանդակ միջոցների օգտագործմամբ (տվյալ պարագայում՝ պրոթեզ, հենակ, ձեռնափայտ).

  • աշխատանքային գործունեությամբ զբաղվելու 1-ին աստիճանի կարողություն, այսինքն՝ անձն աշխատում է սովորական աշխատանքային պայմաններում որակավորման իջեցման կամ արտադրական գործունեության ծավալի նվազեցմամբ, առկա է սեփական մասնագիտությամբ աշխատանք կատարելու անհնարինություն.

  • ուսումնառության 1-ին աստիճանի կարողություն, այսինքն՝ ուսումնառություն միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական կրթության ձևերի ուսումնական հաստատություններում ուսուցման գործընթացի հատուկ կանոնակարգի պայմաններում և (կամ) օժանդակ միջոցների օգտագործմամբ ուսումնառության կարողություն։

Վերին և ստորին վերջույթների տարբեր մակարդակների անդամահատումներ ունեցող անձանց (անկախ վնասվածքը ձեռք բերելու հանգամանքներից) երկրորդ խմբի հաշմանդամություն սահմանվում է բոլոր այն դեպքերում, երբ առկա է կենսագործունեության հետևյալ տեսակներից որևէ մեկի 2-ին աստիճանի սահմանափակում կամ դրանց զուգորդում՝  

  • ինքնասպասարկման ապահովման 2-րդ աստիճանի ունակություն, այսինքն՝ ինքնասպասարկումն ապահովվում է օժանդակ միջոցների օգտագործմամբ (տվյալ պարագայում՝ պրոթեզ, հենակ, ձեռնափայտ) և այլ անձանց մասնակի օգնությամբ.

  • ինքնուրույն տեղաշարժվելու 2-րդ աստիճանի կարողություն, այսինքն՝ անձն ինքնուրույն տեղաշարժվում է  օժանդակ միջոցների (տվյալ պարագայում՝ պրոթեզ, հենակ, ձեռնափայտ) օգտագործմամբ և այլ անձանց մասնակի օգնությամբ.

  • աշխատանքային գործունեությամբ զբաղվելու 2-րդ աստիճանի կարողություն, այսինքն՝ անձն աշխատում է հատուկ ստեղծված պայմաններում օժանդակ միջոցների և (կամ) հատուկ սարքավորված աշխատատեղերի օգտագործմամբ, առկա է այլ անձանց օգնությամբ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողություն.

  • ուսումնառության 2-րդ աստիճանի կարողություն, այսինքն՝ ուսումնառություն միայն հատուկ ուսումնական հաստատություններում կամ հատուկ ծրագրերով օժանդակ միջոցների օգտագործմամբ և (կամ) այլ անձանց օգնությամբ (բացի ուսուցանող անձնակազմից) ուսումնառության կարողություն։

Վերին և ստորին վերջույթների տարբեր մակարդակների անդամահատումներ ունեցող անձանց (անկախ վնասվածքը ձեռք բերելու հանգամանքներից) առաջին խմբի հաշմանդամություն սահմանվում է բոլոր այն դեպքերում, երբ անձն ունի կենսագործունեության հետևյալ տեսակներից որևէ մեկի 3-րդ աստիճանի սահմանափակում կամ դրանց զուգորդում՝

  • ինքնասպասարկման ապահովման 3-րդ աստիճանի ունակություն, այսինքն՝ անձն ունի ինքնասպասարկման ապահովման ունակության անկարողություն և այլ անձանցից լիակատար կախվածություն.

  • ինքնուրույն տեղաշարժվելու 3-րդ աստիճանի կարողություն, այսինքն՝ առկա է ինքնուրույն տեղաշարժվելու անկարողություն և այլ անձանցից լիակատար կախվածություն»,- ասված է նախարարության պարզաբանման մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1262 դիտում

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ