Ճահճացման վտանգ առկա է, եթե միջոցներ չձեռնարկվեն. որոնք են Սևանի ծաղկման պատճառները, և արդյոք կարելի է լճում լողալ

Կապուտաչյա գեղեցկուհին՝ Սևանը, կրկին կանաչում է։ Լճի առանձին հատվածներում հայտնի կապույտի փոխարեն վերջին օրերին նկատելի է անսովոր կանաչ գույնը։

Վնասաբեր ջրիմուռները, ըստ մասնագետների, Սևանա լճում առկա էին դեռ այս տարվա գարնանը, հիմա գլոբալ տաքացման պատճառով, որը զգացվում է նաև Հայաստանում, կանաչ ջրիմուռները շատացել են, իսկ վտանգը՝ նույնը մնացել։ Մասնագետներն ահազանգում են՝ այսպես շարունակվելու դեպքում ազգային հարստություն համարվող Սևանը գուցե ճահճանա։

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը «Հայկական Ժամանակի» հետ զրույցում պարզաբանում է՝ ծաղկումը (կանաչումը) նոր երևույթ չէ, այն գալիս է դեռևս 1960-ականներից։ Վերջին տարիներին դրա առաջացմանը նպաստում են մի շարք հանգամանքներ։ Կանաչման գործընթացը տարվա ընթացքում մի քանի անգամ է լինում և տևում 3 շաբաթ։

«Ջրիմուռները լճում գոյություն ունեցող բուսական զանգված են, որոնք առաջանում են, երբ ունենում են նպաստավոր պայմաններ։ Այսինքն՝ լույսն ու ջուրը բավական են դրանց տարածման համար։ Կանաչման պատճառներից է նաև գյուղատնտեսական կեղտաջրերի թափվելը լիճ, դրանք ծաղկման համար սննդային աղբյուր են»,- ասում է Շահնազարյանը։

Դեռ մայիս ամսից արված հետազոտությունները ցույց են տվել, որ ջրի թափանցիկությունը երկու մետր է, իսկ դա նշանակում է, որ կանաչման գործընթացը սկսված է եղել։ Սակայն ջրիմուռները ինտենսիվ կերպով մակերևույթին երևում են, երբ լիճը հանդարտ է, ալիք չի լինում, ինչպես նաև բարձր է լինում ջրի ջերմաստիճանը։ Կանաչումը կդադարի՝ մինչև որ լճում առկա ազոտային և ֆոսֆորային միացությունները բույսերը սպառեն։ Դրան կնպաստի նաև եղանակի ջերմաստիճանի իջեցումը։

«Կենցաղային կոշտ աղբը, որը լցվում է լիճ, նույնպես ծաղկման պատճառ է դառնում։ Վերջին տարիներին ինտենսիվ կերպով հանգստյան գոտիները աղբահավաքություն են իրականացնում, ՀԿ-ները նույնպես ափային հատվածները մաքրում են։ Դա դրական ազդեցություն է ունենում լճի համար։ Սևանը սնվում է 28 գետից, գյուղական բնակավայրերից այդ աղբը գետ է լցվում և հասնում լիճ»,- ասում է զրուցակիցը։

Անցյալ տարի հուլիս ամսին եղանակը ավելի բարենպաստ է եղել, նկատում է մասնագետը, ու ծաղկման պրոցես այդ ժամանակ չի նկատվել, իսկ այս տարի ամռան ամիսները բավականին տաք են։

Սևանի հարակից տարածքների բնակավայրերից և օբյեկտներից դուրս եկող և լիճ թափվող կոյուղաջրերի համար, որոնք, թե՛ ոլորտի մասնագետների և թե՛ ոլորտի պատասխանատուների կարծիքով, լճի ծաղկման հիմնական պատճառն են, նախատեսվում է Սևանա լճում դրանց մաքրման կայաններ տեղադրել։

«Մաքրման կայանների հարցը դեռևս քննարկման փուլում է։ Պետք է հասկանալ, թե ինչպիսի հզորության կայաններ պետք է տեղադրել։ Դրանց համար արդեն նշված քաղաքներ կան, որոնցից մեկը ամենամեծ կոմունալ կեղտաջուր արտադրող Գավառ քաղաքն է։ Մաքրման կայանները ամենաանհրաժեշտ միջոցն են՝ ազատվելու համար կեղտաջրերը լիճ լցվելուց»,- նկատում է մասնագետը։

Շահնազարյանի խոսքով՝ տարբեր քննարկումներ են լինում լճի կանաչման հարցի վերաբերյալ։ Եթե 10 բալանոց համակարգով գնահատում իրականացվի, ապա ստացվում է՝ լճի ծաղկումը միջին փուլում է գտնվում։ Այսինքն՝ տարվա մեծ մասը Սևանա լիճը մաքուր ջուր ունի։

Կանաչման գործընթացին զուգահեռ կարելի՞ է լճում լողալ, թե՞ ոչ, Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը մանրամասնում է՝ պետք է խուսափել այն հատվածներից, որտեղ ջրիմուռներ են կուտակված։

Խոսելով լճի ճահճացման մասին՝ Շահնազարյանը ընդգծում է՝ ցանկացած կանաչման երևույթին զուգահեռ ճահճացման վտանգը առկա է, եթե համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկվում։ Այդ միջոցներից է, օրինակ, լճում ազոտի և ֆոսֆորի առկայության նվազեցումը։ Իսկ, թե ե՞րբ Սևանա լճի կանաչումը վերջնական լուծում կստանա, մասնագետը շեշտում է՝ հարցին վերջնական լուծում տալու գործընթացը վաղուց մեկնարկել է։ Կառավարությունն ու նախարարությունը այս մասով մի շարք ծրագրեր ունեն կազմած։

«Հարցի լուծման աղբյուրները մեր ուշադրության ներքո են։ Ներկա պահին դրանից են, օրինակ, կեղտաջրերի մաքրման կայանների տեղադրումը, լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները։ Սևանա լիճը բնության հատուկ պահպանվող տարածք է, իսկ դա նշանակում է՝ տնտեսական գործունեություն պետք չէ այնտեղ իրականացնել։ Կանաչումը կանխելու համար ունենք նաև տարեկան միջոցառումների ծրագիր, որը ամեն տարի Կառավարությունը հաստատում է։ Կանոնակարգում ենք սիգի որսը, տարեկան մեծ քանակությամբ մանրաձուկ է լցվում Սևանա լիճ»,- ասում է մասնագետը։

Ըստ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանի՝ այս ամենի հետևանքները լճի վրա նկատելի լինելու և ցանկալի արդյունքին հասնելու համար անհրաժեշտ է որոշ ժամանակ։ Վերջինս ընդգծում է՝ Սևանա լճի ծաղկումը հանրապետության բնակչության վերաբերմունքն է լճի նկատմամբ. որքան հասարակությունը գնահատի իր երկրի բարիքները, այդքան շրջակա միջավայրը ավելի բարենպաստ կլինի։

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3017 դիտում

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ