Երևան
12 °C
Տևական ժամանակ է, ինչ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պայքար է մղում այն տնտեսվարողների դեմ, որոնք իրենց կայաններում թույլ են տալիս բենզինի և գազի թերլիցքավորման դեպքեր: Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը պնդում է՝ այս և ոլորտին վերաբերող մի շարք խնդիրների լուծումների համար օրենսդրական նախաձեռնություններով են հանդես եկել, որոնք, եթե ոչ ամբողջովին, ապա մեծ մասամբ լուծումներ են առաջարկում:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատանքների, առկա խնդիրների և ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխությունների մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է կառույցի ղեկավար Արմեն Կոտոլյանի հետ:
- Պարոն Կոտոլյան, արդեն 4 տարի է, ինչ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինի ղեկավարն եք, ի՞նչ բարեփոխումներ եք հասցրել իրականացնել այս ընթացքում:
- Փոփոխությունները շատ են, առկա բարեփոխումները՝ նույնպես: Կարևորներից մեկը, որի մասին կցանկանայի խոսել, հեղուկ գազն է, քանի որ ժամանակին հեղուկ գազի մասով տեսչական մարմինը չուներ ընդհանրապես որևէ վերահսկողություն իրականացնելու հնարավորություն, ինչը, բնականաբար, խնդիրներ էր առաջացնում: Մենք օրենսդրական փոփոխություն ենք իրականացրել, ըստ որի՝ տնտեսավարողները վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա պարտավոր են տեղեկատվություն փակցնել վառելիքի անվանման և նպատակային նշանակության վերաբերյալ: Գործընթացը սկսել ենք 2019 թվականից, իրականացրել չափագիտական վերահսկողություն, մինչ այդ՝ ոչ մի մարմին չէր իրականացնում տվյալ ստուգումը: Ինչպես նաև սկսեցինք ստուգել հեղուկ գազի որակը լաբորատոր հետազոտությունների միջոցով: Հեղուկ գազը լինում է 2 տեսակի. կոմունալ կենցաղային հեղուկ գազ և ավտոմոբիլային: Որակապես առաջինը զիջում է երկրորդին: Այժմ տնտեսավարողները պետք է հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակների վրա անպայման գրեն, թե ինչ հեղուկ գազ են իրենք վաճառում, որպեսզի քաղաքացին էլ իմանա՝ ինչ է գնում: Մենք էլ ստուգումներ ենք իրականացնում: Օրինակ, եթե գրված է՝ հեղուկ գազը ավտոմոբիլային է, տեսչականը ստուգումներ է իրականացնում, պարզում՝ եթե տնտեսվարողը խաբում է, ապա այդ դեպքում վերջինս տուգանվում է:
- Որքա՞ն են այս դեպքում տնտեսավարողները տուգանվում:
- Ժամանակին տուգանքի չափը կազմում էր 50-100 հազար դրամ, բայց հասկանում եք, որ այս գումարը տնտեսավարողի համար մեծ դեր չի կարող խաղալ: Մենք փոփոխություն իրականացրինք նաև այս մասով: Եթե խախտումը չափագիտական է, այսինքն՝ թերլիցքավորում է կատարվել, ապա տուգանքը կազմում է 500 հազար դրամ, նույն խախտումը 1 տարվա ընթացքում կրկնելու դեպքում՝ 1 միլիոն դրամ: Որակական խախտումների դեպքում տուգանքը 1 միլիոն դրամ է, կրկնվելու դեպքում՝ 2 միլիոն դրամ: Կրկնակի դեպքեր դեռ տեղի չեն ունեցել:
- Այսինքն՝ կարո՞ղ եք արձանագրել, որ տեսչական մարմնի՝ գազի և բենզինի թերլիցքավորման դեմ տարվող պայքարն արդյունք է տալիս:
- Այո, իհարկե, տալիս է: Խախտումների թվերը էական փոփոխվել են: Դրա վրա ազդել է նաև ևս մեկ այլ օրենսդրական փոփոխություն: Մինչ 2019 թվականը կարգն այսպիսին էր. տեսչական մարմինը երեք օր առաջ տնտեսվարողին տեղեկացնում էր, որ գնալու է ստուգումների, գնում էին, բնականաբար, ոչ մի խախտում չէին արձանագրում, քանի որ տնտեսավարողները այդ ընթացքում բոլոր խնդիրները վերացրած էին լինում: Օրենսդրական փոփոխությամբ այդ պահանջը հանվեց: Հետո մեկ այլ խնդրի բախվեցինք: Մինչ որևէ լցակայանում ստուգումներ իրականացնելը՝ լցակայանի տնօրենը կամ պատասխանատուն պետք է ստորագրեին ստուգման ակտ, որպեսզի տեսչական մարմնի աշխատակիցները կարողանային իրենց աշխատանքն իրականացնել: Տնտեսվարողներն էլ ասում էին՝ տնօրենը այստեղ չէ, կգա, օրինակ, 6 ժամից: Դե, բնականաբար տեսչականի աշխատակիցը չէր կարող այդքան սպասել, ու ամեն անգամ այս պատմությունը կրկնվում էր: Մենք այդ պահանջն էլ հանեցինք: Այժմ առանց որևէ ծանուցման և ստորագրության տեսչական մարմնի աշխատակիցները գնում են, ստուգումներ իրականացնում, տուգանում են և ակտը տալիս աշխատակիցներին: Այս քայլից հետո մենք հասկացանք, որ պատկերն այն չէ, ինչ տեսնում էինք նախկին օրենքի ժամանակ: Խախտումները բավականին շատ են լինում:
- «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանը և Բաբկեն Թունյանը շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ, որի ընդունման պարագայում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերում թերլիցքավորում հայտնաբերվելու դեպքում բաշխիչ կայանների վրա՝ վարորդին տեսանելի հատվածում, մեկ ամիս ժամկետով փակցվելու է «ՄԵՆՔ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆՔ ԹԵՐԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ» վերտառությամբ ցուցանակ: Արդյոք տվյալ գործիքակազմը արդյունավետ կլինի՞ թերլիցքավորման դեմ պայքարում:
- Այո, կարծում եմ՝ արդյունավետ կլինի: Քաղաքացին կիմանա, որ տվյալ տնտեսվարողը բարեխիղճ չէ և խաբում է իրեն: Ինչո՞ւ պետք է տնտեսվարողը քաղաքացու գրպանի հաշվին շահույթ ստանա: Որքան խաբել է, թող վնաս կրի: Ես բազմիցս ասել եմ՝ բոլոր բարեխիղճ տնտեսավարողները տեսչական մարմնի բարեկամներն են, իսկ ոչ բարեխիղճները, որոնք գումար են աշխատում քաղաքացիներին խաբելով, պետք է այնքան տուգանվեն, որ սնանկ ճանաչվեն և դադարեն այլևս գործել: Վերջերս դատարանից նամակ ստացանք, որ անբարեխիղճ տնտեսվարողներից մեկը սնանկ է ճանաչվել: Նաև մեկ այլ նախագիծ ենք մշակել, որը մի փոքր տեխնիկական լուծումներ է պահանջում: Վառելիք վաճառող տնտեսվարողների մոտ կլինեն QR կոդեր, քաղաքացին, հեռախոսը պահելով այդ կոդի վրա, կիմանա, թե քանի անգամ են այստեղ ստուգումներ եղել, տուգանվե՞լ է արդյոք այդ տնտեսավարողը, թե՞ ոչ, և նա կորոշի՝ օգտվե՞լ այդտեղից, թե՞ գնալ մեկ այլ լցակայան: Այս մասով դեռ աշխատանքներ ունենք տանելու:
- Տնտեսվարողների հետ հանդիպումների ժամանակ ինչպիսի՞ խնդիրներն են նրանք հիմնականում բարձրաձայնում:
- Տնտեսվարողներից հիմնականում նույն բողոքն ենք ստանում, այն է՝ տուգանքները չպետք է բոլոր տնտեսավարողների համար լինեն նույնը: Այսինքն՝ վերջիններս նկատում են, որ խոշոր ու մանր տնտեսավարողները տուգանվելիս նույն գումարն են վճարում, ինչն անարդար է: Քանի որ տնտեսավարող կա մեր օրում՝ վաճառում է 100 լիտր բենզին, իսկ մյուսը՝ 10 տոննա, սակայն խախտման դեպքում նույն տուգանքն են վճարում: Այս հարցին որոշեցինք այսպիսի լուծում տալ. խախտում կատարելու դեպքում հաշվի է առնվելու տնտեսվարողի շրջանառությունը: Օրինակ՝ թերլիցքավորման պարագայում կլինի տուգանք 200 հազար դրամ + տուգանք նախորդ եռամսյակի վաճառքի 5 տոկոսի չափով, որակի մասով էլ՝ 200 հազար դրամ + 1 տոկոս: Երկրորդ անգամ կրկնվելու դեպքում կվճարեն կրկնապատիկ:
- Այս տարիների ձեռքբերումներից մեկն էլ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կազմում սեփական լաբորատորիա ունենալն է եղել: Խնդրում ենք մանրամասնել:
- Մինչ սեփական լաբորատորիա ունենալը՝ տեսչական մարմինը վերցնում էր նմուշ՝ օրինակ՝ բենզինի կամ դիզվառելիքի և այդ նմուշն ուղարկում հավատարմագրված կազմակերպությանը, որն էլ իր հերթին հետազոտություն էր անցկացնում, որից հետո նոր մեզ տրամադրում էին պատասխանները: Սա բավականին ժամանակատար և ծախսատար գործընթաց էր: Տարեկան 15 միլիոն դրամից ավելի մենք ծախսում էինք տվյալ հետազոտությունների վրա: Իսկ այժմ այդքան գումար ծախսելով՝ ավելի շատ հետազոտություններ կիրականացնենք, ընդ որում՝ ավելի արագ: 15 միլիոն դրամով տեսչական մարմինն այժմ տասն անգամ ավելի հետազոտություն կարող է իրականացնել, քան առաջ էր: Բացի այդ, մտավախություն ունեինք, որ տվյալ լիցքավորման կայանի տնօրենը կարող էր ինչ-որ կերպ տվյալ մասնավոր ընկերությունում ծանոթներ գտնել, և ծանոթի միջոցով իրեն ցանկալի արդյունքները կգրվեին հետազոտության պատասխաններում: Իսկ մեր սեփական լաբորատորիայում այդ ռիսկը գրեթե չեզոքանում է: Այժմ նախնական ունենք բենզինի, դիզվառելիքի և թանկարժեք մետաղների հետազոտությամբ զբաղվող լաբորատորիա:
- Հանրության որոշ հատվածի մոտ կա ձևավորված կարծրատիպ, թե Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը զբաղվում է միայն գազաբենզալցակայանների հետ կապված խնդիրներով, սակայն իրականում այդպես չէ: Ձեր կարծիքով՝ ո՞րն է պատճառը:
- Պատճառը մեկն է՝ մեքենաներից օգտվողները շատ են, բնականաբար, ստացվում է, որ ոլորտի շահառուները նույնպես շատ են, դրանց հետ կապված խնդիրներն ավելի արագ են հանրայնացվում, և այդպես էլ ձևավորվում է նման կարծիք: Սակայն մենք վերահսկում ենք շատ ու շատ այլ կարևոր ոլորտներ՝ խաղալիքներ, հագուստ, կենցաղային իրեր, կահույք, օծանելիքակոսմետիկ պարագաներ, ցածրավոլտ և բարձրավոլտ սարքավորումներ և այսպես շարունակ 30-ից ավելի ոլորտ: Բայց ցանկանում եմ նշել, որ մեզ համար շատ կարևոր է խաղալիքների ոլորտը, քանի որ այն անմիջապես կապված է փոքրիկների առողջության հետ: Պարբերաբար խանութներում ստուգումներ ենք իրականացնում: Այս պահին փորձում ենք խաղալիքների հետազոտության սեփական լաբորատորիա ունենալու համար էլ ֆինանսներ հայթայթել, որպեսզի է՛լ ավելի մեծ քանակով խաղալիքներ հետազոտվեն: Նաև ակտիվ աշխատում ենք արտադրական կանեփի մասով: Այս կանեփի մեջ չկա հոգեմետ տարր, դրանից ստանում են յուղեր, թել, թուղթ, անասնակեր: Տեսչական մարմնի աշխատանքն այս ոլորտում վերահսկողությունն իրականացնելն է, որպեսզի թույլ չտանք քաղաքացիները արտադրական կանեփի անվան տակ սկսեն աճեցնել մարիխուանա: Դրանք աճեցվելու են հատուկ տարածքներում, որոնց ցանկը մենք ունենք, պարբերաբար ստուգումներ են լինելու:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ
«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT