Երևան
12 °C
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպման արդյունքներով հանդես է եկել հայտարարությամբ:
«Հարգելի՛ պարոն նախարար,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Նախ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկեր Զբիգնև Ռաուին ջերմ հյուրընկալության համար։
Ուրախ եմ լինել Լեհաստանում մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարում։ Այս երեք տասնամյակներն առաջընթացի, փոխադարձ վստահության և փոխըմբռնման տարիներ էին, որոնք ամուր հիմք են ապահովել միջպետական հարաբերությունների և քաղաքական երկխոսության հետևողական զարգացման ու ամրապնդման համար։
Հայ-լեհական հարաբերությունները խարսխված են մեր երկու ժողովուրդների միջև բազմադարյա բարեկամության, ընդհանուր սկզբունքների և արժեքների վրա: Այս առումով մենք բարձր ենք գնահատում Լեհաստանի աջակցությունը Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների շարունակական գործընթացին:
Այսօր գործընկերոջս հետ ունեցած քննարկումների ընթացքում անդրադարձել ենք Հայաստանի և Լեհաստանի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին։
Մենք պատրաստակամություն ենք հայտնել` քայլեր ձեռնարկելու հայ-լեհական տնտեսական հարաբերություններում առկա մեծ ներուժի իրացման ուղղությամբ, ինչի համար ունենք շուրջ 30 փաստաթղթից կազմված ամուր իրավապայմանագրային դաշտ և աշխատանքային արդյունավետ հարթակ՝ հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, որի 7-րդ նիստը առաջիկայում նախատեսվում է անցկացնել Երևանում:
Իհարկե, Հայաստանի ու Լեհաստանի միջև առևտրաշրջանառության ծավալները մեծ չեն, սակայն գոհունակությամբ կարող ենք նշել, որ այդ ուղղությամբ մենք հետզհետե աճ ենք գրանցում: Հայ-լեհական տնտեսական փոխգործակցության ակտիվացման համար հեռանկարային ոլորտներ ենք համարում տեղեկատվական տեխնոլոգիաները, դեղագործությունը, ագրոբիզնեսը և վերականգնվող էներգետիկան:
Մենք մտքեր ենք փոխանակել նաև Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի շուրջ։ Անդրադարձ ենք կատարել Հայաստան-Եվրամիության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանը և Արևելյան գործընկերության արդյունավետության հետագա բարձրացմանն ուղղված քայլերին։ Այս առումով Լեհաստանը՝ որպես Արևելյան գործընկերության նախաձեռնող երկրներից մեկը, կարևոր դերակատար է մեզ համար, և մենք ակնկալում ենք այս ուղղությամբ համագործակցության հետագա ընդլայնում:
Բնականաբար, այսօրվա մեր քննարկումների առանցքում էին տարածաշրջանային կայունության և անվտանգության մի շարք հարցեր: Իհարկե, անդրադարձել ենք ԵԱՀԿ շրջանակներում մեր համագործակցությանը, որտեղ այժմ նախագահում է Լեհաստանը։ Պարոն Ռաուին հանգամանալից ներկայացրել եմ Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների շուրջ։
Ընդգծել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առանցքային դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործում:
Հարգելի՛ ներկաներ,
Ցավով պետք է արձանագրեմ, որ հակառակ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին՝ մենք շարունակում ենք առերեսվել Ադրբեջանի ռազմատենչ և առավելապաշտական հայտարարություններին, որոնք ուղղված են տարածաշրջանային կայունության և խաղաղության խաթարմանը։
Ավելին, խախտելով միջազգային հումանիտար իրավունքի նորմերն ու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունները, Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց՝ նրանց օգտագործելով որպես քաղաքական շահարկումների գործիք։ Այս կապակցությամբ կարևոր է մարդու իրավունքներին և մարդասիրության սկզբունքներին հավատարիմ միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ նախագահության շարունակական աջակցությունը՝ այս խնդրի լուծման համար:
Անընդունելի է նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմանը, պղծմանը և ինքնության խեղաթյուրմանն ուղղված Ադրբեջանի ղեկավարության կողմից իրականացվող քաղաքականությունը։ Այս առումով մենք ակնկալում ենք միջազգային հանրության հստակ, հասցեական և շարունակական արձագանքը և ընդգծում Լեռնային Ղարաբաղում համապատասխան միջազգային կազմակերպությունների ներգրավվածության հրատապությունը։
Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը մեր սկզբունքն ու ռազմավարությունն է, և հուսով ենք, որ ԵԱՀԿ-ն՝ ԵԱՀԿ գործող նախագահի ինստիտուտի հետ միասին, կօգտագործի իր գործիքակազմում առկա մեխանիզմները` կառուցողական մթնոլորտի ապահովման ու համապարփակ խաղաղության համար պայմաններ ստեղծելու համար:
Այսքանով կեզրափակեմ խոսքս։ Հարգելի՛ պարոն Ռաու, ևս մեկ անգամ շնորհակալ եմ ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկումների համար»,- ասված է հայտարարության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԿառավարության մոտից Դատախազություն ուղևորված անձինք քաղաքական պահանջներ չունեն, անձնական բողոք է
Մի քանի մարզում ջերմաստիճանը 5-8 աստիճանով կբարձրանա
Երևանում այրվել է չշահագործվող սրճարան
Վարչապետի որոշումներով ՔԿ նախագահի տեղակալներ են նշանակվել
Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հետ. տեսանյութ
Վթարի պատճառով 4 ժամ ջուր չի լինելու Երևանի Շենգավիթ վարչական շրջանի որոշ հասցեներում
Վարչապետի որոշմամբ Կարեն Գիլոյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից
Ալիևի ագրեսիվ հայտարարություններով հրճվող ընդդիմության նպատակը մեկն է՝ խաղաղության օրակարգի ձախողումը. Չախոյան
Հիսուս Քրիստոսի արձանը հուշարձանի տարածքում չի տեղադրվելու. ԿԳՄՍ նախարար
Ավելի քան 8.8 մլրդ դրամ ուղղվում է հավելյալ ծրագրերով ուսուցիչների վարձատրությանը․ Անդրեասյան
Հայաստանն ու ԱՄՆ-ը կստորագրեն համաձայնագիր, որը ներառում է մի քանի առանցքային ուղղություն. Բաբաջանյան
Առանձին բուհի միավորման նախագիծ չենք քննարկում․ նախարար
Դիմել ենք կազմակերպությանը՝ ամբողջ գումարը վերադարձվի բյուջե․ ԿԳՄՍ նախարարը՝ Սնուփ Դոգի համերգի մասին
ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում
Մի քանի օրից Հայաստանը կդառնա ԱՄՆ ռազմավարական գործընկերը, այս ամենը չի կարող չանհանգստացնել Ալիևին. Մարգարյան
Արագածոտնում ինքնասպանություն գործած 38-ամյա կինը երկտող է թողել
Կարեն Գիլոյանը դադարեցրել է իր աշխատանքը՝ որպես ԿԳՄՍ նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետն արձագանքել է Ադրբեջանի նախագահին
Ալիևի հոխորտալից հարցազրույցում չափազանց տեսանելի են նաև վախեր. Ստյոպա Սաֆարյան
Լաբորատորիաների ներդրման ծրագրով պետք է լուծենք գիտելիքի կիրառականության հետ կապված խնդիրները․ նախարար
2024-ի դեկտեմբերի դրությամբ ՀՀ-ում ականներից և պատերազմի պայթյունավտանգ մնացորդներից 807 տուժած կա
ԱՀԿ-ն անդրադարձել է մարդու մետապնևմովիրուսին՝ նշելով՝ ինչ է հայտնի և ինչպես պաշտպանվել
Գլխավոր դատախազությունը պահանջում է Վանաձորի նախկին քաղաքապետից բռնագանձել 7 անշարժ գույք, 165 միլիոն դրամ
Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել
Արտոնյալ պայմաններով Հայաստան ներկրվող էլեկտրամոբիլների քվոտան պահպանվել է, փոխվել է դրա բաշխման սկզբունքը
Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի քարտեզը, որտեղ կցված է Կանադան. Թրյուդոն արձագանքել է
Աղավնաձոր համայնքից 20 հազար քմ մակերեսով հողամասը վերադարձվել է Հայաստանին
ՀՀ ԱԳՆ-ն իր ցավակցությունն է հայտնել Չինաստանում երկրաշարժի զոհերի ընտանիքներին
Լոս Անջելեսում տասնյակ հազարավոր մարդիկ հրդեհների պատճառով լքել են իրենց տները. տեսանյութ
Ֆրանսիան և Հայաստանին զենք մատակարարող մյուս երկրները պետք է խզեն այդ պայմանագրերը. Ալիևը սպառնացել է
Մեքենան բախվել է էլեկտրական սյանը. 17-ամյա ուղևորը հոսպիտալացվել է
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Արևմտյան Ադրբեջան» համայնքի ներկայացուցիչները պատրաստ են գնալ Երևան. Ալիևը կրկին հոխորտում է
Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի խմբակների միջև օրեցօր մեծացող հրդեհը 2 պատճառ ունի. Սաֆարյանը նշել է դրանք
Նորացված սոցիալական աջակցության ծրագիր ԼՂ-ից տեղահանված անձանց համար. ինչ է նախատեսվում
«Ամբերդ» օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է
Ծաղկաձորում և Ապարանում ձյան մեջ արգելափակված մեքենաներ են դուրս բերվել
Տիբեթում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 100-ից. տեսանյութ
Երևանում մեքենաներ են բախվել. վիրավորներից 3-ը երեխաներ են
Ժամանցի վայրի վերածված Մարզահամերգային համալիրի գետնանցումը կբարեկարգվի. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT