Գալը՝ քեզնից, ջուրը՝ մեզնից. Գյումրին մեծ տոնի է պատրաստվում

Ջրցաններ՝ Վարդանանց հրապարակում, ջրով լցված ավազաններ քաղաքի այն հատվածներում, որոնցում կան դրանք: Այս կիրակի բոլորը հրավիրված են Գյումրի՝ Վարդավառը միասին տոնելու, ուրախանալու, լիցքաթափվելու:

Նրանք, ովքեր այս շաբաթ-կիրակին պլանավորում են անցկացնել իրենց բնակավայրից դուրս, Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը խորհուրդ է տալիս որպես ուղղություն առանց վարանելու ընտրել Գյումրին:

«Քաղաքի յուրաքանչյուր այցելու մեզ համար հատուկ հյուր է, և յուրաքանչյուր մարդ, ով ցանկություն ունի Վարդավառը նշել Գյումրիում, հատուկ հյուր կլինի, այնպես որ, բոլորին սիրով հրավիրում և սպասում ենք»,-«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Թովմասյանը:

Տոնը կմեկնարկի վաղ լուսաբացին՝ Թատերական հրապարակից: Նախ կլվացվեն քաղաքի արձանները, այնուհետ լվացված Գյումրին բարի լույս կասի բոլորին:

Տարվա ամենաջրառատ տոնը պաշտոնապես կսկսվի ժամը 13:00-ից՝ Վարդանանց հրապարակում: Մինչև 7 տարեկան երեխաների համար առանձնացված հատված կլինի: Կտեղադրվեն լողավազաններ:

Ջրով լցված կլինեն նաև «Մուշ» թաղամասի, Թատերական հրապարակի և Բագրատունյաց օղակի լողավազանները: Անսահմանափակ քանակությամբ ջուր կմատակարարեն նաև ջրցանները:

Տոնի ռիթմը սկզբից մինչև վերջ կապահովի DJ SMOKE-ը:

«Ֆորմալ իմաստով 2 ժամ է տրամադրված միջոցառման անցկացման համար, բայց, եթե ժամը 15:00-ից հետո էլ մեր համաքաղաքացիներն ու հյուրերն ուժ և ցանկություն ունեցան մնալ հրապարակում և շարունակել տոնը, կազմակերպիչները ևս կերկարացնեն այդ ժամանակահատվածը:

Նրանք, ովքեր կմոռանան դույլերը, համայնքապետարանը կտրամադրի, բայց հասկանալի է, որ աբոլորին այդ դույլ տրամադրելն ուղղակի անհնար է լինելու, ուստի ցանկալի է, որ սեփական դույլերով իջնեն հրապարակ»,-մանրամասնում է համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետը:

Տարածքում ծառայություն կիրականացնեն նաև ուժային կառույցների ներկայացուցիչները: Պատասխանատուն հույս ունի, որ բոլորը Վարդավառի տոնին կմասնակցեն բարձր տրամադրությամբ և առողջ բանականությամբ: Կպահպանեն բարեկրթության կանոնները, կլինեն զգուշավոր և ուշադիր հատկապես երեխաների նկատմամբ, չեն մտի նրանց համար տեղադրված լողավազանների մեջ, զերծ կմնան կոնֆլիկտային իրադրություններից:

«Խնդրում եմ բոլորին տոնականության մեջ չմոռանալ անվտանգության կանոնները և հարգել միմյանց, չկորցնել զգոնությունը: Միմյանց նկատմամբ շփման դրսևորումներում չմոռանալ, որ կան չգրված օրենքներ ևս, որոնք պետք է պահպանել: Լիահույս եմ, որ փոխըմբռնման մեջ կանցնի տոնը և մարդաշատությունը չի խաթարի ընթացքը»,-ասում է Լիլիթ Թովմասյանը:

Ինչու այս կերպ մեծամասշտաբ նշել Վարդավառը: Թովմասյանն ասում է՝ իհարկե, ոչ ինքնանպատակ: Զբոսաշրջային այն գերակտիվության մեջ, որն առկա է Գյումրիում տարվա այս ժամանակահատվածում, քաղաքի հյուրին կարող ենք զարմացնել մեր ազգայինն ընդգծելու այս հնարավորությամբ նաև:

«Կարող ենք ցույց տալ այն, ինչը զբոսաշրջիկը չի կարող տեսնել աշխարհի ոչ մի անկյունում: Բացի ընդունված պրոդուկտից, թանգարան, մշակութային միջոցառումներ և այլն, շատ կարևոր է, երբ կա ազգային ընդգծումը՝ ավանդական և ժողովրդական տոների ներկայացումը, ընդ որում դրանց պատշաճ ներկայացումը՝ հենց զբոսաշրջիկին դրանում ներգրավելով:

Սա է հիմնական պատճառը, որ որոշեցինք քաղաքի կենտրոնական հրապարակում ևս մեկ անգամ նշել Վարդավառը»,-մանրամասնեց Գյումրու համայնքապետարանի պատասխանատուն:

Անցկացվելիք միջոցառումներով պայմանավորված՝ հուլիսի 24-ին, ժամը՝ 08:00-16:00-ն, բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ կլինի Վարդանանց հրապարակը:

Այս տոնի կազմակերպման և անցկացման համար համայնքի բյուջեից տրամադրվել է 880.000 դրամ:

Հիշեցնենք, 2019-ին ևս Գյումրիում Վարդավառը նշվել էր մեծ շուքով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2645 դիտում

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ