Երևան
12 °C
Կանայք մեր բնակչության կազմում մեծամասնություն են՝ տարբեր գնահատականներով շուրջ 60 տոկոսը, սակայն նրանց զբաղվածության տոկոսը ցածր է: Այս համաժողովի նպատակն է ոգեւորել կանանց, որպեսզի նրանք ներգրավված լինեն տարբեր ոլորտներում, երեխաներ մեծացնելուն զուգահեռ աշխատեն եւ իրենց ներդրումն ունենան մեր երկրի տնտեսության զարգացման գործում. ասել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հուլիսի 30-ին Հայաստանում եւ տարածաշրջանում FemInno կանանց նորարարարության առաջին համաժողովին՝ ընդգծելով, որ Հայաստանի համար ձեռքբերում է տարածաշրջանում նման ֆորմատի միակ համաժողովը մեր երկրում անցկացնելը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովը:
ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ իր համար մեծ պատիվ է հանդես գալ բացման խոսքով: Հակոբ Արշակյանը կարեւորել է հատկապես տեխնոլոգիական բնագավառում կանանց ներգրավածության համար գործադրվող ջանքերը: Նա նշել է, որ այս համաժողովն ինչ-որ առումով տոն է՝ բիզնեսում, գիտության եւ տեխնոլոգիայի մեջ կանանց գնահատելու, ցուցադրելու եւ հզորացնելու առումով: Այս նորարական համաժողովը կօգնի կանանց տաղանդի եւ հզորացման խթանմանը՝ իրենց ամբողջ գործունեության ընթացքում, կստեղծի աշխատանքի եւ ցանցային կապի հնարավորություններ:
«Սա մեծ հնարավորություն է՝ կոտրելու բոլոր տեսակի կարծրատիպերը մեր հասարակությունում: Կանայք հզոր ուժ են. դուք եք փոխում, առաջնորդում, կրթում, ստեղծում եւ պաշտպանում: Կանայք են Հայաստանում յուրաքանչյուր ընտանիքի սիրտը. շատ բաներ կան ձեզնից սովորելու»,- ասել է ԱԺ փոխխոսնակը:
Տարբեր երկրներ ներկայացնող օրվա բանախոսները կարեւորել են կանանց դերն ու նշանակությունը պետության զարգացման գործում, նրանց ներգրավածությունը նաեւ քաղաքականության մեջ:
«Հայաստանում կանայք մեծամասնություն են կազմում կրթության եւ առողջապահության ոլորտներում: Այժմ մենք տեսնում ենք, որ տեխնոլոգիաներում եւ գիտության մեջ մասնագետների գրեթե կեսը կանայք են, խորհրդարանում քաղաքական գործիչների 30 տոկոսը կանայք են, իմիջիայլոց՝ ամենաակտիվները: Հայաստանի նույնիսկ ոստիկանությունում արդեն զգալի թվով կանայք են ծառայում: Եվ դա հրաշալի է»,- նշել է ԱԺ փոխնախագահը:
Հակոբ Արշակյանը շրջել է նաեւ աշխատանքի տոնավաճառում, կանանց համար աշխատանք առաջարկող ընկերություններից հետաքրքրվել, թե ինչ ծառայություններ են նրանք առաջարկում:
FemInno կանանց նորարարարության առաջին համաժողովին ներկա են եղել նաեւ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, հանձնաժողովի անդամներ, ԱԺ պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Մարիամ Պողոսյանը, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Լուսինե Բադալյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT