Խաղաղությունն անգին է, մեր սխալների ընդունումն է բերելու խաղաղության, ոչ թե դրանց կրկնումը. Արսեն Թորոսյան

Խաղաղությունն իրականում գին չունի, անգին է, ինչպես կյանքը։ Կյանքն անգին է։ Հակառակը պնդելը մահվան և պատերազմի քարոզ է։ Մահը երբեք ավելի թանկ չի կարող լինել, քան կյանքը, չնայած մեզ հարյուրամյակներով քարոզել են հակառակը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

«Քարոզել են ազգի արտոնյալները, որ երբեք իրենք չէին զոհվելու, քարոզել են իրենց «ազգային» հռչակած կուսակցությունները, որ մահով են արդարացրել իրենց գոյությունը, քարոզել են մոլորված մարգինալներն ու ռոմանտիկները, քարոզել են՝ մեզ զոհվելու, և ոչ թե՝ ապրելու դատապարտող օտարները։

Ու տրվել ենք մենք այդ քարոզին, մեծից փոքր, ռամիկից մտավորական, սովորական քաղաքացուց մինչև իշխանավոր։ Տրվել ենք ու ընտրել մահը, ոչ թե՝ կյանքը։ Ու շարունակվում է այդ քարոզը։ Դեռ ինչքան պետք է ընտրենք մահը և ոչ թե՝ կյանքը, դեռ ինչքա՞ն պետք է սխալվենք: Մինչև իսպառ բնաջնջու՞մ, որ լոկ մնա՞նք այլ ազգերի պատմության դասագրքերում։ Որ կրկին պատմական հայրենիք դավանենք՝ իրականի փոխարեն։

Պետք է սթափվենք, ընդունենք որ սխալվել ենք։ Սխալվել ենք 100 տարի առաջ, երբ գետնի վրայի իրականությունը ստորադասեցինք եվրոպական քաղաքներում կնքված ինչ-որ փաստաթղթերի և նորից կորցրեցինք իրական հայրենիքի մի մասը։ Սխալվել ենք նաև 30 տարի առաջ, երբ քանդվող կայսրության հոգեվարքի ժամանակ կրկին ընտրեցինք մահն ու պատերազմը և «հաղթող» դարձանք, դարձանք ու հպարտությունից կուրացանք։

Կուրացանք՝ մեծից փոքր, ռամիկից մտավորական, սովորական քաղաքացուց մինչև իշխանավոր։ Ու մինչ օրս կույր ենք, չենք հասկանում ու ընդունում մեր սխալները, հրաժարվում ենք առերեսվել գետնի վրայի իրականության հետ ու շարունակում ընտրել մահը։

Մեր սխալների ընդունումն է բերելու խաղաղության, ոչ թե՝ դրանց կրկնումը։ Իրավունք չունենք կրկնել նույն սխալները՝ մերժելով օբյեկտիվ իրականությունը կամ մեկնաբանելով այն մեր քմահաճույքով։ Իրավունք չունենք։
Խաղաղությունն անգին է»,-գրել է նա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2661 դիտում

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Կառավարության նիստը

Շվանիձոր-Նռնաձոր հատվածում պայթեցման աշխատանքներ են կատարվելու

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին

Կեղծ թղթադրամներով Ամանորի նվերներ են գնել. 17-ամյա տղան ձերբակալվել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 25-ին

Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ կհայտարարվի

Քովիդի թեստը կրկին դրական է․ ՀՀ վարչապետ

Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին

Պուտինն ԱՊՀ գագաթնաժողովը սկսել է Ղազախստանում ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին ցավակցելով

ԼՂ հարցում մեր մոտեցումները փոխվեցին, երբ դաշնակցային պարտավորությունները չկատարվեցին․ Կոնջորյան

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը

Վահագն Ալեքսանյանը ներկայացրել է Մեղրիի փոխանակման թեմայի շուրջ առկա վկայությունները

Ղազախստանում կործանված ադրբեջանական ինքնաթիռի ավիավթարից փրկվել է 32 ուղևոր

Պեսկովը հույս է հայտնել, որ ՀՀ վարչապետը տեսակապի միջոցով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին

Ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Ադրբեջանական կործանված ինքնաթիռի երկու օդաչուները զոհվել են

Եզակի դեպք էր, որ դիմել եմ դատարան, որոշ լրատվամիջոցներ բոլոր չափերն անցնում են․ Հարությունյան

Հայտնի են Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոնները

Ալիևն ու Պուտինը ցավակցել են ավիավթարի հետևանքով զոհված Ադրբեջանի, ՌԴ և այլ երկրների քաղաքացիների հարազատներին

Ողբերգությունը չի կարող վիշտ չառաջացնել․ ՀՀ վարչապետը ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին

Բաքվի օդանավակայանի աշխատակիցները ապամոնտաժում են տոնածառը

ԿԳՄՍՆ ոսկե հուշամեդալ՝ Լևոն Մալխասյանի 80-ամյակի կապակցությամբ

Ադրբեջանական կործանված ինքնաթիռի ուղևորներից 28-ը փրկվել է․ մի քանիսի վիճակը ծանր է

Կայքը, որին բոլորը հղում են անում, չի կարող համարվել հավաստի․ Թորոսյանը՝ Երևանի օդի աղտոտվածության մասին

ՃՇՀԱՀ-ի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար

ԿԳՄՍՆ ոսկե հուշամեդալ՝ Լևոն Մալխասյանի 80-ամյակի կապակցությամբ

AZAL ինքնաթիռի կործանման պատճառով Ալիևը ՌԴ-ից Բաքու է վերադառնում

Նախկին նախագահներին բանավեճի օր ու ժամ առաջարկված չի եղել. վարչապետի խոսնակը պարզաբանել է

Պարագվայում առգրավվել է մարիխուանայի ամենամեծ խմբաքանակը

Հայտնաբերվել են սմարթֆոններ, արգելված իրեր․ ՊՆ ռազմական ոստիկանությունն ամփոփում է աշխատանքը

Հայտնի է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռի ընկնելու պատճառը․ վթարի վայրում ողջ մնացածներ կան

Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ. վարչապետ

Վթարի է ենթարկվել Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը․ ականատեսները նկարահանել են ընկնելու պահը

Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 7 ավտովթար․ 2 մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել

Լարսը բոլոր տրանսպորտային միջոցների համար բաց է

Վլադիկավկազի առևտրի կենտրոնում գազի պայթյունից հրդեհ է բռնկվել

Նորագավթի 61-ամյա բնակչի տանն ու ավտոմեքենայում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք

Իրանում հանվել է WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը

ՄՊՀ-ն տուգանել է Երևանում և մարզերում գործող բենզալցակայաններ․ իրացրել են պահանջներին չհամապատասխանող բենզին

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանը հանդիպել է Հայկ Մարգարյանին․ քննարկվել են համագործակցության զարգացման հնարավորությունները