Մարդիկ պետք է հասկանան, որ գիտությամբ զբաղվելով նույնպես հնարավոր է բարեկեցիկ կյանք ունենալ. Մխիթար Հայրապետյան

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը հիմնադրամի գրասենյակում հյուրընկալել է CSIE հիմնադրամի խորհրդատու Րաֆֆի Պաղճեանին և Հայ մշակութային և գիտական ընկերակցության գործադիր տնօրեն, պրոֆեսոր Վաչե Սահակյանին։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Հանդիպման ժամանակ ներկայացրել եմ «Իմ քայլը» հիմնադրամի «Quanta» մագիստրոսական կրթական ծրագիրը, հիմնադրամի ստեղծած գերազանցության կենտրոնի առաքելությունն ու գիտական հավակնոտ ծրագրեր իրականացնելու մեր տեսլականը։

«Quanta» մագիստրոսական կրթական ծրագիրը, որի նպատակն է Հայաստանում պատրաստել քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի գիտակների, իր շուրջն է միավորելու խելացի ուսանողների և աշխարհի առաջադեմ համալսարնների հայ պրոֆեսորներին։ Ծրագրի վերջնաարդյունքում ակնկալում ենք, որ կունենանք գիտությամբ զբաղվող մասնագետներ, կհիմնվեն տեխնոլոգիական ընկերություններ և պետական ապարատը կհամալրվի պրոֆեսիոնալներով։

Հանդիպման ժամանակ Րաֆֆի Պաղճեանն ու Վաչե Սահակյանն իրենց աջակցությունը հայտնեցին «Quanta» ծրագրին։ Նրանց հետ քննարկեցինք նաև սփյուռքահայ գիտնականների համար Հայաստանում բարենպաստ, գիտական միջավայր ստեղծելու, նրանց գիտական ներուժը մեր երկրում կենտրոնացնելու հնարավորությունները։

Անդրադառնալով Հայաստանի կրթական հնարավորություններին՝ մասնագետները կարծիք հայտնեցին, որ մեզ անհրաժեշտ է իրականացնել ինստիտուցիոնալ փոփոխություն։ Սա նշանակում է, որ դպրոցից համալսարան ընկած ճանապարհը պետք է կանխատեսելի լինի և այս առումով ահռելի գործ կա անելու։ Գիտական կայուն միջավայր ստեղծելիս մարդիկ պետք է հասկանան, որ գիտությամբ զբաղվելով նույնպես հնարավոր է բարեկեցիկ կյանք ունենալ։

Քննարկման ժամանակ մտքեր փոխանակեցինք անկախ գիտական կենտրոններ ստեղծելու գաղափարի շուրջ, որոնք կզբաղվեն ուղեղների հավաքագրմամբ և կիրականացնեն լավագույն գիտակրթական ծրագրերը։ Պրոֆեսոր Վաչե Սահակյանն ասաց, որ իր պես մասնագետները հիմա էլ պատրաստ են գալ Հայաստան, մասնակցել այստեղ մշակվող գիտական ծրագրերի իրագործմանը, սակայն անհրաժեշտ է ստեղծել համապատասխան գիտական միջավայր։

Հարկ եմ համարում նշել, որ «Իմ քայլը» հիմնադրամի կողմից ստեղծված Համահայկական գերազանցության կենտրոնը միայն չի սահմանափակվելու «Quanta» մագիստրոսական կրթական ծրագրի իրականացմամբ։ Առջևում գիտակրթական այլ ծրագրեր կան, որոնց շնորհիվ Հայաստանի գիտական ներուժը կհամալրվի նորանոր պրոֆեսիոնալ դեմքերով»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1397 դիտում

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ