Երևան
12 °C
Բալետի արտիստ, խորեոգրաֆ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանի կարծիքով՝ Հայաստանի ազգային բալետի եւ օպերային թատրոնն ու Կառավարությունը փայտի երկու ծայրեր են. մեկը գաղափարական կողմն է առաջ տանում, այն, թե մենք ուր ենք, մյուսը՝ քաղաքականը։ Վերջինիս համոզմամբ՝ գաղափարական կողմով այսօր աշխարհից հետ ենք մնում:
Այս պահին ԱՄՆ-ում գտնվող Ռուդոլֆ Խառատյանի հետ «Հայկական ժամանակի» զրույցը՝ ստորեւ․
- Պարոն Խառատյան, ժամանակավո՞ր եք ԱՄՆ մեկնել, թե՞ մշտական բնակություն եք հաստատել այնտեղ։
- Ժամանակավո՛ր։ Ես շարունակում եմ բնակվել Հայաստանում՝ Երեւանում: Պարզապես եկել եմ այստեղ՝ արձակուրդի։ Ի դեպ, այստեղ էլ ազատ չեմ՝ մասնավոր դասեր եմ տալիս։ Իմացա «Սուրմալուի» պայթյունի մասին. չգիտեմ՝ կեսն ասում են՝ պատահական է, մի մասն էլ, թե պատահականություն չէ, արդեն կասկածում եմ։ Անիծե՞լ են Հայաստանին, թուղթ ու գի՞րն են արել, ի՞նչ են արել, չե՜մ հասկանում։ Իմ պատկերացումներով՝ ժամանակին Հայաստանը պետք է ղեկավարվեր շատ ճկուն ձեւով... չեմ ուզում քաղաքական բաներ ասել, որովհետեւ քաղաքական գործիչ չեմ, թեպետ իմ կարծիքն ունեմ տարբեր հարցերի վերաբերյալ։ Շատ նեղված եմ միայն, որ այսօր ադմինիստրատիվ աշխատանք կատարող անձինք հասնում են մի աստիճանի, երբ իրենք են որոշում մեր՝ հայերիս բախտը:
- 44-օրյա պատերազմից հետո ամեն ինչ կարծես իրար է խառնվել, ու մարդիկ էլ չեն կարողանում ուշքի գալ, ագրեսիան է մեծացել: Ինչ եք կարծում՝ այս ամենը ե՞րբ կհանդարտվի:
- Պատահական ոչինչ չի լինում։ Սա հազարամյակների մեր անփութությունն է, մեր չաշխատելու եւ ուրիշի վրա հույսը դնելու գաղափարների հետեւանքը։ Այսօր այդ ամենը դուրս է գալիս, արտահայտվում կյանքի տարբեր իրավիճակներում․ մենք իրար ատում ենք, դարձել ենք անհամբեր, անհանդուրժող։ Կրթությունը մեզ մոտ շատ թերի է։ Ամենը պետք է այնպես դասավորվեր, որ մեր ազգն ի ծնե իր յուրահատկությունները օգտագործեր։ Արդեն քանի՜ հազար տարի է՝ մենք կորցրել ենք մեր գլխավոր ունակությունները, աշխատելու կարողությունը, քանի որ միայն աշխատանքով կարող էինք դուրս գալ այս ամենի միջից, բարձրանալ դեպի վերեւ, չիջնել հատակը։ Այսօր բազում երկրներ իրենց շահերն են հետապնդում, այդ պատճառով էլ մենք դարձել ենք թշնամի երկիր մեր հարեւան երկրներին։ Այսօր բոլորը մեր դեմ են աշխատում, բզկտում մեզ, իրար դեմ լարում, ազգի ներսում թշնամություն սերմանում:
- Ասում են՝ հազարամյակների ընթացքում այդպես էլ դասեր չենք քաղում։
- Շատ դժվար է։ Չգիտես՝ ինչ անել, ինչպե՞ս օգնել։ Մտորումիս թեման մասնավորեցնելով՝ մի բան պատմեմ․ ներկայացումներ էի բեմադրել՝ մեծարելով Նարեկացուն: Երբ այն առաջին անգամ Հայաստանը հանրայնացրեց մեր երկրից դուրս՝ բազում երկրներ հետաքրքրություն ցուցաբերեցին, հրավերներ ստացա ու շարունակում եմ ստանալ։ Սակայն այդ ներկայացումն այսօր հանվել է Օպերային թատրոնի խաղացանկից, ադմինիստրատիվ ձեւով է հանվել, այլ ոչ թե արվեստագետի կարծիքի կամ գաղափարական նպատակների։ Չեմ ուզում բողոքել, բայց գիտե՞ք՝ ցավալին որն է, որ այդ մարդիկ ոչ թե հասկանալով են անում, այլ անձնական շահերի համար թշնամություն են սերմանում։ Մենք մեծ չենք մտածում, չենք կարողանում դիմացինի հաջողությունը հանդուրժել, պետականամետ չենք:
- Իսկ հայ հանդիսատեսը խստապահանջ չէ՞։
- Մեզ մոտ էլ լեփ-լեցուն դահլիճներ էին, սակայն Օպերային թատրոնը չի կարողանում այդ գաղափարներն առաջ տանել, որովհետեւ առաջնորդվում է սեփական ադմինիստրատիվ ծրագրով՝ «սրան սպանեմ, հասնեմ այս աստիճանին, սրա գործը նսեմացնեմ՝ հանկարծ իմ պաշտոնն իրեն չտան»։ Դրա համար էլ մեր ազգը չի կարողանում դուրս գալ այս վիճակից։ Լարված ենք իրար դեմ։ Գիտե՞ք՝ ցավալին որն է, որ մեր ազգն այնքա՜ն փոքր է դարձել, որ բոլորը կարեւոր դեր ունեն երկրում, բոլորն անելիք ունեն, բայց ամեն մեկն իր տեղում չէ:
- Ժամանակին ասում էիք, որ շատ բեմադրություններ, երբ դրսից գալով՝ բերեցիք, այստեղ նույն ոգեւորությունը չկար. մտահոգություններ ունեիք, որ հայաստանյան հանրությունը պատրաստ չէ։
- Նայած՝ ո՜ր հանրության մասին ենք խոսում մենք։ Եթե մեծամասնության մասին է խոսքը, ապա ես այսպես կբացատրեմ․ կյանքը եռանկյունի է, եռանկյունու ներքեւում միշտ ռաբիսն է լինում, որը, ի դեպ, շատ կարեւոր է Հայաստանի համար, որովհետեւ մեծ զանգվածն է, եւ իրենք են շարժիչ ուժը։ Հետո եռանկյունուց մի փոքր վերեւ արդեն գալիս են զգայական եւ ինտելեկտուալ աշխարհները։ Այսինքն՝ որոշ անհատներ, այդ թվում՝ ես, վերեւից պետք է լույս տանք ու կրթենք։ Ձեզ մի օրինակ բերեմ՝ նստած միասին ֆիլմ ենք նայում, բայց դանդաղ է զարգանում, գիտե՞ք՝ ինչու, որովհետեւ հին ֆիլմ է, իսկ այսօրվա կյանքի ռիթմը չափազանց արագացել է։ Պետք է տանք որակ այսօրվա ռիթմով, բայց պատմական ու համաշխարհային արժեքներ պարունակող։ Այսօր թատրոնի գաղափարախոսությունը հետեւյալն է՝ Օպերային թատրոնն ու մեր Կառավարությունը փայտի երկու ծայրեր են. մեկը մեր գաղափարական կողմն է առաջ տանում, թե մենք ուր ենք, մյուսը՝ քաղաքականը։ Գաղափարական կողմով մենք այսօր աշխարհից շատ հետ ենք մնացել։ Մեր մտածածը, մեր ունեցածը աշխարհին ներկայացնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է կրթություն։ Պետք է երգի, բալետային պարի միջոցով աշխարհին փոխանցենք մեր մտահոգությունները, մեր հուզական եւ էմոցիոնալ վիճակները։
- Ձեր հարցազրույցներից մեկում մի անգամ ասել եք, որ կյանքը մեզ տալիս է հնարավորություն՝ հասկանալու, թե մեր միսիան որն է։ Անգամ նշել էիք, որ կյանքը մեզ կհասկացնի, թե հայության դերակատարումը որն է։ Ի վերջո, ո՞րն է հայության դերը։
- Մեր միսիան շատ կարեւոր է, բայց կողքի՝ մեզ թշնամացած ազգերը մեզ շատ են խառնում ու խանգարում։ Մեր միսիան խաչմերուկի վրա մնալն ու բոլորին հասկանալն է՝ ամենալայն իմաստով։ Հյուսիս-հարավ․ մենք կարող ենք հասկանալ ե՛ւ հյուսիսի ժողովրդին, ե՛ւ հարավի, ե՛ւ արեւմուտքի ու արեւելքի։ Այդ բոլորին միացնողը մենք պետք է լինենք։ Սա է մեր միսիան ի վերուստ տրված։ Դրա համար են մյուս ազգերն ուզում վերցնել մեր ձեռքից, իսկ մենք հեշտությամբ հրաժարվում ենք, հետո էլ ասում՝ «վա՛յ, մեր հողերը տարան»։ Իհարկե, կտանեն, քանի մենք ներսից իրար ենք բզկտում: Մեր միսիան թերի է մնացել։ Աշխատել է պետք, շատ աշխատել։ Երբ ես Օպերային թատրոնում էի ու աշխատեցնում էի բոլորին, երիտասարդներն ուզում էին աշխատել, ձգտում էին, իսկ այն մարդիկ, որոնք արդեն իբր թե մեծահասակներ են (բանակում ասում են՝ ստարիկներ, բայց բալետում այդ գաղափարը չկա), չէին ուզում։ Այդ մեծահասակները սկսեցին խանգարել, որ աշխատանքը չհաջողվի, քանդեցին։ Այդ փոքր օղակից ես հասկանում եմ, թե վերեւներում կամ մնացած օղակներում ի՜նչ է կատարվում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT