Երևան
12 °C
Վերջին շրջանում Երեւանի քաղաքապետարանը խստացված կերպով հետեւում ու մայթերից հեռացնում է փողոցային առեւտուր իրականացնողներին: Եվ քանի դեռ առաջարկած փոփոխություններն օրենքի ուժ չեն ստացել, առեւտրականներին դժվար է իրենց զբաղեցրած տարածքներից հանելը:
Հիշեցնենք՝ Երեւանի քաղաքապետարանն առաջարկել է օրենքի նախագիծ, որով փողոցային առեւտրի արգելքի խախտումը կպատժվի տուգանքով՝ վաճառված ապրանքի առգրավմամբ։ Ըստ քաղաքային իշխանության ներկայացուցիչների՝ այլ տարբերակ չէր մնացել, քանի որ տարիների պատմություն ունեցող այս խնդիրը որեւէ կերպ լուծում չէր ստանում: Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները պարբերաբար հայտնվում էին առեւտրականների կողքին, բացատրում, հորդորում հեռանալ, սակայն՝ ապարդյուն: Հաճախ նրանք խիստ մեթոդների էին դիմում՝ կոպտորեն վտարելով եւ վաճառվող ապրանքն առգրավելով նրանցից:
Վերջին խիստ նախազգուշացումներից ու առաջակվող նոր փոփոխությունների մասին լսելուց հետո, սակայն, առեւտրականները վրդովված են, որոշներն էլ խիստ զգուշավորություն են ցուցաբերում. տեղակայվել են շենքերի բակերում, ուր եւ շարունակում են առեւտուր իրականացնել:

Առավոտյան Մաշտոցի պողոտայի՝ «Փակ շուկային» հարող մայթերն ազատ էին, սակայն մի քանի ժամ անց դրանք կրկին լցվեցին առեւտրականներով, որոնցից յուրաքանչյուրն այդ հատվածում իր տեղն ունի: Այսօր համեմատաբար ավելի քիչ ապրանք էին բերել կամ էլ զգուշավորությունից ելնելով՝ մի մասն էին տեսանելի թողել:

Առեւտրականներից Գոհարը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է՝ ահը սրտները՝ կանգնել են, ամեն պահի կարող են գալ ու ապրանքը վերցնել: Վերջինս միրգ եւ բանջարեղեն է գնում Մեյմանդարի շուկայից, բերում, այստեղ վաճառում: Վաճառականը նշում է՝ քաղաքապետարանից մի քանի անգամ ապրանքը վերցրել-տարել են ու հետ չեն վերադարձրել, սակայն թե՛ այդ դեպքերը, թե՛ այս վերջին նախազգուշացումները տիկնոջը հետ չեն պահի. կրկին վերադառնալու է եւ առեւտուր անի արգելված վայրում: Ըստ նրա՝ հացի խնդիր է լուծում:
«Գալիս են ու մեզ ասում, որ գնանք, որեւէ այլընտրանք չեն առաջարկում: «Սիթիի» առեւտրին խանգարում ենք, դրա համար էլ չեն ուզում, մենք համեմատաբար ավելի մատչելի ենք վաճառում, մարդիկ նախընտրում են մեզնից առնել»,- ասում է նա:
Գոհարի խոսքով՝ եթե «Ձկան խանութ» կոչվող գետնանցումը բարեկարգվի, եւ այնտեղ թույլ տան աշխատել, պատրաստ է վճարել. «Եթե պետությունը բերի, սեղաններ, հարմարություններ սարքի ու որոշակի գումար պահանջի, ինչպե՞ս կարող ես չտալ. կա՛մ չպետք է կանգնես, կա՛մ նորմալ վճարես: Ասում են՝ այդ անցումը բարեկարգելու համար մրցույթ են հայտարարել. դեռ ոչ մի արձագանք չկա: Մեզ քաղաքապետարանից ասում են՝ դուք վերցրեք, սարքեք, օգտագործեք: Այդքան գումար ունենայինք՝ էլ այստեղ ինչի՞ էինք գալիս կանգնում: Առավոտից արեւի տակ կանգնած եմ, որ երկու կիլոգրամ դեղձ վաճառեմ, տուն փող տանեմ»:
Նրա պնդմամբ՝ երկու փոքր թոռնիկների հացի խնդիրը լուծելը հիմնականում իր ուսերին է, հարսը երեխաների խնամքով է զբաղվում, չի աշխատում: Որդին էլ առայժմ գործազուրկ է. պայմանագրային զինծառայող է եղել, բայց մայրը ստիպել է, որ դուրս գա. պատերազմից հետո վախեցել է:
Առեւտրականներից տիկին Կարինեն էլ դժգոհում է՝ ամեն օր էլ գալիս, իրենց տեղից հանում են, հաճախ ապրանքն են վերցնում, լցնում իրար վրա ու տանում, բայց վերադառնում է, քանի որ կարիքն է ստիպում:

«Իրենք հրաման չունեն, Ազգային ժողովը դեռ չի հաստատել նախագիծը, թող իզուր մարդկանց անունների հետ չխաղան: Դա քաղաքապետի որոշումն է, 35-40 տարի է՝ այստեղ եմ, անընդհատ որոշումների ու որոնումների մեջ ենք»,- դժգոհում է նա ու հիշում՝ ժամանակին, երբ հարակից գետնանցումը այդքան վատ վիճակում չէր, առեւտուր էր անում հենց անցումում, բայց հիմա այնտեղ գարշահոտ ու աղբ է տիրում:
Տիկին Կարինեն էլ միանշանակ կողմ է, որ գետնանցումը բարեկարգեն եւ որոշակի գումարի դիմաց թույլ տան իրենց այդ հատվածում առեւտուր իրականացնել: Ասում է՝ պատրաստ է վճարել, միայն թե ուրիշ տեղերից առեւտրականներ չգան ու չլցվեն: «Թող միայն այս տարածքի մարդիկ մնան ու առեւտուր անեն, մենք կհամաձայնվենք»,- շեշտում է նա:
«Փակ շուկայի» դիմաց փողոցային առեւտուր անող եւ երեւանաբնակներից շատերին դեմքով արդեն հայտնի այս կանացից բացի՝ այդ հատվածում այլ մարդիկ էլ կան: Նրանք հիմնական կանգնողներ չեն, ավելի քիչ ապրանք ունեն: Տիկնանցից մեկը, որը չցանկացավ իր անունը գրվի, «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշում է՝ մի քանի արկղ բանջարեղենը տարբեր տեղերից գնում, վերավաճառում է, որ կարողանա հացի խնդիր լուծել: Հարցին՝ չի՞ վախենում, որ կրկին գան եւ ապրանքը առգրավեն, ասում է. «Թող գան տանեն, եղածը կես արկղ լոլիկ ու վարունգ է, մի քիչ էլ՝ լոբի. «Ոչ մի բանի տրամադրություն ու ուժ չունեմ, երիտասարդ որդի եմ կորցրել, աչքիս ոչինչ չի երեւում, սա էլ ընտանիքիս համար եմ անում»:
Տիկնոջից գրեթե մեկ քայլ այն կողմ նստած Մ.-ն էլ հարեւան գյուղերից է գալիս, ասում է՝ հաշմանդամ ամուսնուն ինքն է պահում: Ծոցագրպանից հանելով թղթի մի կտոր՝ ցույց է տալիս վրան գրված դեղի անունն ու ասում. «30 հազար դրամ արժե: Պետք է գործս վերջացնեմ, այս դեղն առնեմ, մեկ էլ մի քանի կոպեկ հացի փող տուն տանեմ»:

Տիկինն իր այգու միրգ-բանջարեղենն է բերում, մայրաքաղաքում իրացնում: Նշում է, որ իրեն այդ հատվածում արդեն լավ ճանաչում են ու հաճախ, երբ ամբողջ ապրանքը սպառած չի լինում, պարտքով տալիս է տարածքի շենքերում բնակվող ընտանիքներին, որպեսզի մի քանի օր հետո, երբ կրկին վերադառնա, գումարը վերադարձնեն:
Փողոցային առեւտուր իրականացնող անձանց բողոքների ու առաջարկների մասին մեկնաբանություն խնդրեցինք Երեւանի քաղաքապետարանից: Քաղաքապետարանի առեւտրի եւ ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը նկատում է՝ առաջնային եւ երկրորդային կետեր են որոշել խնդրի կարգավորմանն ուղղված: Առաջնայինը քաղաքի կենտրոնական հատվածներից փողոցային առեւտուրը մաքրելն է, իսկ երկրորդայինը՝ ազատել բակային տարածքները. «Այդ մարդկանց, որպես այլընտրանք, հնարավորություն ենք տվել զբաղվել շրջիկ առեւտրով, բայց դա իրենց սրտով չէ, քանի որ ցանկալի վայրերում չէ»:
Առեւտրի եւ ծառայությունների վարչության պետի խոսքով՝ տարիների խնդիր է, կոնֆլիկտի մեջ մտնող առեւտրականները սովորել են այդ տեղերին, հաճախորդներ են ձեռք բերել եւ այժմ ոչ մի կերպ չեն ուզում հրաժարվել:
«Բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, բայց չեն ուզում լսել: Շուկաների հետ պայմանավորվածություններ եւս նախկինում ձեռք են բերվել, պատրաստակամ են բոլորին ընդունել, մատչելի գներ սահմանել: Բայց առեւտրականները չեն ուզում, ասում են՝ հենց իրենց կանգնած տեղում են ուզում: Որը որտեղ կանգնել է մի քանի տարի, ասում է՝ հենց այստեղ եմ տաղավար ուզում: Եթե իրենց ուզածով անենք, մենք պետք է ամբողջ քաղաքը վերածենք շուկայի, մայթերին վաճառատեղեր տեղադրենք, որ կանգնեն, առեւտուր անեն:
Ըստ նրա՝ նախկինում քաղաքի կենտրոնում՝ Քաջազնունի փողոցում, նախաձեռնել էին փոքր առեւտրի շուկա, այնտեղ 20 հոգուց ավելի մարդ կարող էր տեղավորվել եւ առեւտուր անել, բայց օգտվում էին ընդամենը երեք հոգի:
Հարցին՝ «Ձկան խանութի» գետնանցումը տրամադրելու հարցը դիտարկվո՞ւմ է Երեւանի քաղաքապետարանում, Սաֆարյանը բացասական պատասխան է տալիս. «Այն կա՛մ կտրվի մասնավոր կառավարման, կա՛մ էլ կվերանորոգվի ու քաղաքացիներին կծառայի որպես գետնանցում: Նախկինում տեսակետներ եղել են, բայց այժմ նման առարկայական քննարկում չկա»:
Զրուցակցի պնդմամբ՝ Երեւանի քաղաքապետարանը շարունակելու է գործողությունները փողոցային առեւտուրն արգելելու եւ մայթերը քաղաքացիներին վերադարձնելու ուղղությամբ. «Դիմացի հարակից խանութներից բազմաթիվ գրավոր դիմում-բողոքներն ենք ստացել այն մասին, որ փողոցային ապօրինի առեւտուր իրականացնողներն իրենց խանգարում են: Ե՛վ քաղաքի տեսքն են խաթարում, ե՛ւ սանիտարահիգիենիկ նորմերը չեն պահպանում, բազմաթիվ անհարմարություններ պատճառում անցորդներին»:
Անդրադառնալով օրենքի կարգավորմանը՝ վերջինս ասում է. «Ակնկալում ենք, որ խնդիրն այս փոփոխություններով կլուծվի: Խախտման դեպքում առաջին անգամ տուգանքը կկազմի 70 հազար դրամ, իսկ երկրորդ անգամ կրկնվելու դեպքում (մեկ տարվա ընթացքում)՝ 200 հազար դրամ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT