Կապանում Իրանի հյուպատոսարան բացելը մեկ մեսիջ ունի, և այն ուղղված է «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին. քաղաքագետ

Օգոստոսի 12-ին հայտնի դարձավ, որ Կապանում բացվող Իրանի հյուպատոսարանում Իրանի Իսլամական Հանրապետությունը հյուպատոս է նշանակել Աբեդին Վարամինին:

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի կարծիքով՝ այս ժամանակահատվածում Կապանում Իրանի հյուպատոսարան բացելը մեկ, այսպես ասած, «մեսիջ» ունի, և այն վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին»:

«Մինչ 44-օրյա պատերազմն էլ խոսվում էր, որ Սյունիքում Իրանը հյուպատոսարան է բացելու: Այս որոշումը այդ երկրի քաղաքական գործիքներից մեկն է, որով Թուրքիային և Ադրբեջանին փորձում է ցույց տալ իր շահագրգռվածությունը Սյունիքում և անհամաձայնությունը «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է քաղաքագետը:

Արդյոք Իրանի այս քայլը Ադրբեջանի և Թուրքիայի համար զսպող գործիք կդառնա՞, Ստեփանյանը նկատում է՝ նրանց առաջին հերթին պետք է Հայաստանի դիրքորոշումը զսպի, հետո՝ նոր այլոց. «Միջանցքի տարածքը հայկական սուվերեն տարածքն է, և մենք ենք որոշում ընդունողը: Եթե որոշենք այն հանձնել միջանցքի տեսքով, ոչ ոք չի կարող այդտեղ հարց լուծել»:

Վերջինս ընդգծում է՝ չի ընդունում Հայաստանում տիրող այն խանդավառությունը, թե՝ Իրանը զորքեր կմտցնի այդ տարածք, չի թողնի՝ թուրքերը ներխուժեն: «Նախ, Իրանն այդտեղ զորքեր չի մտցնի, և մենք պետք է ուրախ լինենք այդ հանգամանքով: Եթե Իրանը Սյունիք զորքեր մտցրեց, Հայաստանը վերածվելու է երկրորդ Սիրիայի: Իրանից հետո Թուրքիան կմտցնի զորքերը, հետո միջազգային տեռորիստները կխառնվեն, և այսպես շարունակ: Եվ այս դեպքում ոչ միայն Հայաստանը, այլ ամբողջ տարածաշրջանը կվերածվի Սիրիայի»,- ասում է նա:

Ըստ քաղաքագետի՝ նման հեռանկարը չի կարելի բացառել, քանի որ այն գոյություն ուներ մինչև 2020 թվականի պատերազմը. պատերազմից հետո դրա հիմքերն ավելի ամրապնդվեցին:

«Այս մասով մենք պետք է մեր դիրքորոշումը հստակ արտահայտենք, ոչ թե մեր սուվերենությունը նվիրենք նրանց: Սյունիքի գինը շատ բարձր է, և այն չի կարելի համեմատել նույնիսկ Արցախի գնի հետ: Եվ այս թեման կարմիր գիծ պետք է լինի առաջին հերթին մեզ համար, ոչ թե Իրանի: Պետք է լինի ճանապարհ, բայց միջանցք՝ ոչ մի դեպքում»,- նշում է զրուցակիցը:

Ըստ Դավիթ Ստեփանյանի՝ չենք կարող բացառել պատերազմի վերսկսման հավանականությունը, և այս դեպքում պետք է կատարենք բարձր մակարդակի դիվանագիտական աշխատանք հենց նույն Իրանի հետ, որը նույնպես շահագրգռված չէ միջանցքի գաղափարով:

«Արևմուտքի հետ կապված ես կասկածներ ունեմ: Իրենց հայտարարությունները, իհարկե, համապատասխանում են մեր շահերին: Նրանք էլ դիրքորոշում են հայտնում, որ շահագրգռված չեն միջանցքով, բայց դրանք լոկ բառեր են: Մենք իրականում չգիտենք՝ կա՞ շահագրգռվածություն, թե՞ ոչ, և ես կասկածում եմ, որ արևմուտքն էլ դեմ չէ այդ միջանցքի գաղափարին»,- ասում է նա և հավելում՝ նախ և առաջ պետք է աշխատել Իրանի և Ռուսաստանի Դաշնության հետ:

Քաղաքագետի նկատառմամբ՝ ՌԴ-ն էլ իր շահն ունի. նրանք դեմ չեն այդ միջանցքին, եթե այնտեղ տեղակայվի Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը, ինչպես գրված է նոյեմբերի 9-ին հայտարարության մեջ. «Ռուսաստանի հետ կարող ենք պայմանավորվել, որ՝ այո՛, թող լինի իրենց Անվտանգության դաշնային ծառայությունը, բայց նաև լինի մաքսակետ: Սա է Հայաստանի համար սկզբունքային հարցը: Կա մաքսակետ, ապա դառնում է ճանապարհ: Եթե մաքսակետ չկա, երկրորդ պարտությունն է լինելու Հայաստանի»:

Հարցադրմանը՝ ինչպե՞ս է գնահատում հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների զարգացումը, և արդյոք համամի՞տ է այն պնդումների հետ, թե Ռուբինյան-Քըլըչ «ջերմ» շփումները հանգեցնելու են միջանցքի գաղափարին, Դավիթ Ստեփանյանը ընդգծում է՝ այդ տեսակետների մեջ չկա ճշմարտություն:

«Չեմ կարծում, թե Քըլըչի ցավակցությունը «Սուրմալուի» դեպքերի հետ կապված կամ Ռուբինյանի ցավակցությունը Թուրքիայում տեղի ունեցած միջադեպի մասով որևէ կապ ունեն «Զանգեզուրի միջանցքի» հետ: Դա ընդամենը դիվանագիտություն է, նորմալ է ու ճիշտ: Սակայն չպետք է մոռանանք, որ Թուրքիան շարունակում է մնալ գլխավոր շահառուն այդ միջանցքի: Եվ մենք շատ լուրջ աշխատանքներ պետք է տանենք հենց Թուրքիայի հետ: Պետք է փորձենք նրանց հետ կարգավորել մեր հարաբերությունները, նույնիսկ գնալ որոշակի զիջումների, բայց, կրկնում եմ, ոչ միջանցքի հարցում»,- պնդում է քաղաքագետը:

Թե կոնկրետ ի՞նչ զիջումների մասին է խոսքը, վերջինս նշում է՝ բոլոր այն կետերը, որոնք կապված են հայ-թուրքական հարաբերությունների հետ՝ Կարսի պայմանագիր, սահմանների ճշգրտում և այլն, և այլն, բացի միջանցքի տրամաբանությունից. «Մենք կարող ենք որոշակի զիջումների գնալ, այսինքն՝ այն, ինչ կա դե ֆակտո, կարող ենք արձանագրել դե յուրե: Ոչ թե դե ֆակտո կատարել նոր զիջումներ: Տարբերությունը դրանում է»:

Անդրադառնալով հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների կարգավորման հարցին՝ Ստեփանյանը դրանք գնահատում է դրական, սակայն բացասական տրամադրվածություն է տեսնում հայ-ռուսական հարաբերություններում:

«Նահանջը հայ-ռուսական հարաբերություններում ակնհայտ է: ՀՀ վարչապետի վերջին ելույթը, որտեղ նա իրերն անվանեց իր անուններով՝ փաստացի ասելով, որ մեր դաշնակիցը դաշնակցում է մեր թշնամիների հետ՝ նկատի ունենալով Թուրքիային և Ադրբեջանին,  բավականին խոսուն հայտարարություն էր: Բաց տիրույթում, երբ սկսում են նման հայտարարություններ անել, ուրեմն այլընտրանք չկա: Դա կարող է վկայել այն մասին, որ դիվանագիտական խողովակներով այլևս հնարավորություն չկա հայ-ռուսական հարաբերությունները բերել լավ մակարդակի»,- կարծում է նա:

Քաղաքագետի խոսքով՝ այս հարաբերություններն էլ իրենց ազդեցությունն են ունենալու տարածաշրջանում, քանի որ սա մեծ կծիկ է, որի մեջ կան թուրքական, ռուսական, հայկական, ադրբեջանական և արևմուտքի շահերը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1308 դիտում

Փաշինյանը աղ ու պղպեղ լցրեց սեռական կյանքով ապրող ու բիզնես անող սրբապիղծների վերքին. Մկրտչյան. տեսանյութ

Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհուրդը նիստ է գումարել

2018-ից մինչ օրս շուրջ 1,7 մլրդ դրամ է հատկացվել պետբյուջեից՝ եկեղեցիների վերականգնման, նորոգման համար

Roadpolice.am կայքում առաջիկա 2 օրերի ընթացքում հնարավոր չի լինի գրանցումներ կատարել

Գավառի բժշկական կենտրոնին համակարգչային շերտագրման նոր և ժամանակակից սարք է տրամադրվել

Սպորտային մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

Ղազախստանն առաջիկայում չի նախատեսում միանալ ԲՐԻԿՍ-ին, կմնա դիտորդի կարգավիճակում. Տոկաև

Փաստորեն մեր որոշ եկեղեցիներ ոչ թե չուլանի, այլ գոմի են վերածված. Պապոյան. լուսանկար

«Новая Волна 2025»-ում Հայաստանը կներկայացնի Սուրեն Պողոսյանը

Երբ հոգևորականները զբաղված են քաղաքականությամբ, սրբավայրերն այս վիճակում են. Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գարեգին Բ-ն ծառայում է ՌԴ-ին. եթե Եկեղեցին վարկանիշ ունենար, ՀՀ-ում աղանդները չէին վխտա. Ստեփանյան. տեսանյութ

Վարչապետը ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզին ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգի կարևորությունը

Վարչապետը ծանոթացել է Շիրակի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ, տեսանյութեր

Մեր օլիմպիական հույսը ուժեղագույնն է Եվրոպայում. 18-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել

Սեր, ջերմություն ու դրական ակնթարթներ Շիրակից. վարչապետի մամուլի քարտուղարը լուսանկարներ է հրապարակել

Կոնվերս Բանկ. Tabadul-ին միացած բորսայական առևտրով զբաղվող առաջին կազմակերպությունը ՀՀ-ում

Եկեղեցական արժեքներ ոտնահարող «հոգևորականները» կոծկելով անբարոյականությունը՝ փորձում են սուրբ երևալ. Խաչատրյան

Մահվան ելքով վրաերթ Սյունիքում. 9-ամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվել

Ինձ հայտնի են այսօրվա բարձրաստիճան հոգևորականներից շատերի աշխարհիկ կյանքի մանրամասներ. Բաբաջանյան

Բարով եք եկել մեր համայնք. վարչապետն այցելել է Արեգնադեմի նորակառույց դպրոց

Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում. վարչապետ

IDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունը

Չէի՞ք նկատում ամուսնուս քաղաքական հակառակորդների կողմից իմ նկատմամբ իրականացվող նվաստացուցիչ արշավը. Հակոբյան

Թիթեղից վնասվածք ստացած կնոջ նորածինը դուրս է գրվել. նա փրկել էր մոր կյանքը. տեսանյութ

Խեղաթյուրել են հարկային հաշիվները. պետությանը պատճառված վնասից 106 մլն 867 հզր դրամը վերականգնվել է

AMX-ը հյուրընկալեց տարածաշրջանային կապիտալի շուկաների ամենամեծ միջոցառումներից մեկը․ ConFEAS 2025-ը Երևանում է

Դավթաշենի կամրջի տակ՝ հարակից տարածքում, երիտասարդ աղջկա դի է հայտնաբերվել

Առաջինը Հայաստանում. միջազգային դրամական փոխանցումներ Եվրոպա, ԱՄՆ և ԱՄԷ աննախադեպ պայմաններով

Մայիսի 31-ին՝ որոշակի ժամերի, Սևան-Մարտունի-Վարդենիս ճանապարհը փակ է լինելու. ինչ այլընտրանք է առաջարկվում

Ձևավորվում է «Արդյունավետ հաղորդակցման հմտությունների հանրայնացման և բարեկրթության» հանձնաժողով. «Իմ քայլը»

Սրբազանի քեռու տունը կռիվ է ընկել. Գևորգ Պապոյան

Թուրքիան կաջակցի Ղրիմի թաթարներին և ավելի կամրապնդի կապերը Ուկրաինայի հետ. Ֆիդան-Սիբիհա հանդիպում է կայացել

Գորիսում տեղի կունենա Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության համաժողովը. ԱԳՆ

Սրտի կանգով բուժօգնության տեղափոխված 2 տարեկան երեխան վերակենդանացման բաժանմունքում մահացել է

ՊԵԿ-ի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինն արդեն հասանելի է

Հարկերից խուսափելու 3 դեպքով պետությանը 179 միլիոն դրամի վնաս է պատճառվել. նախաձեռնվել են քրեական վարույթներ

Լեհաստան-Հայաստան գործարար համաժողովում քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախուրյան, ծանոթացել սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքներին. տեսանյութ

Իմպիչմենտի գործընթացում ճիշտ կլինի, որ առաջադրվի վեհափառի կամ այլ հոգևորականի թեկնածությունը․ Ղազարյան

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 30-ին