Երևան
12 °C
Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Կրթության, գիտելիքի ու դպրության օրը:
«Հայկական ժամանակը» օրվա խորհրդի, մանկության հուշերի եւ այժմ իրենց երեխաների, թոռնիկների հետ վերապրած պահերի մասին զրուցել է հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ:
Երգչուհի Սոնա Շահգելդյանի որդին այսօր առաջին դասարան է գնում: Նա մեզ զրույցում հայտնեց, որ երեխան հաճախելու է Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցը, որը խորհրդանշական է իրենց ընտանիքի համար. «Տատիկս այնտեղ է դասավանդել, պատմության ուսուցչուհի էր: Ես, մեր սերնդակից հարազատները, բոլորս այդ դպրոցն ենք հաճախել: Տատիկս նաեւ իմ դասղեկն էր, շատ խիստ էր, բայց սիրում էի այդ խստությունը: Ու կցանկանամ, որ հիմա էլ իմ երեխայի հետ այդքան խիստ լինեն»:
Շահգելդյանը դպրոցական տարիները եւ, առհասարակ, մանկությունն անչափ մեծ սիրով ու կարոտով է հիշում: Ասում է՝ դեռ մանկուց մասնակցում էր բոլոր երաժշտական միջոցառումներին, իսկ մայրն էլ նվագակցում էր, ինչն իր համար մի յուրահատուկ տոն էր: «Կուզենայի այդ տարիները հետ գային գոնե մի պահ: Շատ-շա՜տ եմ կարոտում»,- շեշտում է նա:
Երգչուհու փոխանցմամբ՝ երեխան էլ շատ ոգեւորված է, որ դպրոց է հաճախելու, գիտի նաեւ սերունդների այդ պատմությունը, ինչը եւս նա կարեւորում է. «Շատ կարեւոր է, որ երեխան սիրով ուզենա հաճախել, առհասարակ, ստիպողաբար ոչինչ ճիշտ չէ»:
Սոնա Շահգելդյանն իր բարեմաղթանքն է հղում օրվա առթիվ. «Թող դպրոցական կյանքը շատ բուռն ու արդյունավետ կերպով անցնի: Սիրեն դպրոցը, հարգեն ուսուցիչներին: Չգիտեմ, դպրոցական կյանքը մի ուրիշ աշխարհ է, սա երկրորդ փուլն է: Կանաչ ճանապարհ եմ մաղթում աշխարհի բոլոր մանուկներին: Թող խաղաղ երկնքի տակ մեծանան»:
Երգիչ, շոումեն Արամ Mp3-ի մեծ որդին էլ այսօր 6-րդ դասարան է գնում, ասում է՝ իր հետ ամեն տարի կարծես սեպտեմբերի 1-ը վերապրում են: «Միջնեկ որդիս դեռ դպրոց չի գնում, նախապատրաստականում է, հաջորդ տարվանից կսկսի հաճախել, ու ինչն է շատ հետաքրքիր, որ ինքը մեծ եղբորից արդեն շատ բաներ է սովորել: Գիտի, թե ինչ պետք է անի, որ մաման ու պապան իր վրա չբարկանան. առավոտյան շուտ արթնանալ, դասերը պատրաստ լինի, նոր գնա խաղալու եւ այլն, եւ այլն»,- ասում է Արամը:
Երգիչը նաեւ շեշտում է՝ ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար, բնականաբար, դժվար է ամառվա հանգստից հետո վերադառնալ կյանքի այդ ռիթմին, այդ թվում՝ դպրոցական պարտականություններին: Նրա խոսքով՝ որդին դպրոցում արդեն լավ ընկեր է ձեռք բերել, այս ընթացքում նրան չտեսնելով՝ անչափ կարոտել է եւ անհամբեր սպասում է, որ գնա տեսնի: Արամ Mp3-ին դժգոհում է, որ երեխաներին առավոտյան շուտ դպրոց հասցնելը Երեւանում բավականին մեծ խնդիր է. «Երեխաներին շուտ արթնացնելը բարդ է, իսկ խցանումներն էլ ավելի են ուշացնում»:
Երգիչը մեզ է տրամադրել իր դպրոցական լուսանկարներից մեկը: Ասում է, որ այդ տարիների լուսանկարներ շատ քիչ ունի, այս մեկն էլ արվել է այն ժամանակ, երբ երգելիս է եղել:

Դերասանուհի Էմմա Մանուկյանի դուստրն էլ այս տարի 5-րդ դասարան է գնում: Վերջինս նկատում է՝ սեպտեմբերի 1-ը կրկին խորհրդանշական է, բայց հիմա այն ավելի շատ դստեր հետ է կապում, ոչ թե իր մանկության. «Ամեն տարի, երբ ուղարկում եմ նոր դասարան, հիշում եմ, թե ինչքան փորք էր առաջին անգամ. յուրահատուկ զգացողություն է: Զարմանում եմ, թե ինչպե՜ս է թռչում ժամանակը, ու ի՜նչ արագ են մեծանում մեր երեխաները»:
Մանուկյանը դպրոցական տարիները վերհիշելիս առանձնահատուկ նոստալգիա չի ապրում: «Չեմ կարող ասել, թե մեր ժամանակ ինչ-որ բան կար, որը հիմա չկա: Անկախ կատարվող իրադարձություններից՝ երեխաները մնում են երեխա: Շատ գեղեցիկ է տեսնելը, թե մեկ շենքի շուրջ ինչպես են համախմբվում սպիտակ հագնված մանուկները, թե նրանք ինչքա՜ն ոգեւորված ու խանդավառ են»,- ասում է դերասանուհին:
Էմմա Մանուկյանը ևս մեզ տրամադրել է իր դպրոցական տարիների լուսանկարներից մեկը:

Դերասանուհի Լիլի Էլբակյանն էլ ասում է՝ իր համար ամեն տարի սեպտեմբերի 1-ը տոն է: Երիտասարդ մայրիկը երկու դպրոցահասակ երեխա ունի, դուստրը արդեն 6-րդ դասարան է, իսկ որդին՝ 3-րդ: «Քանի որ ես դերասանական աշխատանքից զատ նաեւ դասավանդում եմ երկու տարբեր տեղերում՝ Թատերական ինստիտուտում եւ Մանկավարժական համալսարանում, այնպես է ստացվել, որ հավերժ ուսանող եմ ինձ զգում: Ուսումնական տարվա մեկնարկից հետո ամեն օր բոլորս արագ հագնվում, պատրաստվում ենք, ու սկսվում է մեր բուռն ուսումնական ու աշխատանքային կյանքը»:
Երեխաներին դպրոց տանելու պարտականությունն ամուսինը՝ դերասան, ռեփեր Համո Ադիյանն է իր վրա վերցրել, քանի որ նա առավոտյան ժամերին դասախոսություններ է ունենում: «Երեխաների հագուստի եւ այլնի պատրաստման գործն եմ ես անում: Աղջիկս խորեգրաֆիկում է սովորում, պետք է ամեն առավոտ մազերը կոս անել, հատուկ պատրաստել: Ես եմ դրանք անում, հայրիկը տանում է»,- նշում է նա:

Լիլիի խոսքով՝ երեխաները շատ էին կարոտել ու անհամբեր սպասում էին դպրոցին. «Ամբողջ ամառ դասապատրաստման ենք եղել, ամառային դպրոց եւ այլն: Հանգիստն ընդամենը մեկ շաբաթ է եղել, երբ գնացել էինք ծով, մնացած օրերին ազատ չենք եղել, քանի որ ես էլ էի աշխատում»:
Լիլին «Հայկական ժամանակին» է տրամադրել երեխաների այսօրվա տոնական լուսանկարներից:


Երգչուհի Նառան էլ արդեն թոռնիկների սեպտեմբերի 1-ով է ուրախանում, նրանց հետ ամեն տարի գնում դպրոցի բակ եւ դիտում տոնական միջոցառումը: «Մեծ թոռնիկս արդեն 4-րդ դասարան է, միջնեկը՝ 2-րդ: Սեպտեմբերի 1-ը բոլորիս երեխաների համար էլ տոն է, մեզ համար էլ տոն է տեսնել իրենց ուրախությունն ու աչքերի փայլը: Միշտ ներկա ենք լինում թոռնիկներիս միջոցառումներին: Այսօր էլ բոլորով գնացել էիք դպրոց»,- նշում է նա:

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT