Երևան
12 °C
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առաջարկել է պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել:
Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
«Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո արձանագրված առերևույթ պետական դավաճանության դեպքերով նախաձեռնված քրեական վարույթների նյութերի ուսումնասիրությունը փաստում է, որ պետության անվտանգության դեմ ոտնձգող ծանրագույն հանցագործություն հանդիսացող պետական դավաճանության դրսևորումները, հակառակորդ պետության հատուկ ծառայությունների կողմից ՀՀ քաղաքացիների հավաքագրման և գործակալական ցանցերում ներգրավելու նպատակով ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդների կիրառումը, հատկապես տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերների ֆոնին, առաջնային են դարձնում այս հանցատեսակի դեմ քրեաիրավական պայքարն ուժեղացնելու, պատժողական քաղաքականությունը խստացնելու հարցը:
Արձանագրվում են պետական դավաճանության այնպիսի քստմնելի դրսևորումներ, որոնց դեպքում սոցիալական արդարության, անվտանգության ապահովման հրատապ խնդիրները հարուցում են նմանատիպ արարքներ կատարած անձանց նկատմամբ ամենախիստ պատժի՝ ընդհուպ մահապատժի կիրառման անհրաժեշտություն:
Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ դատախազությունում ուսումնասիրվել է ՀՀ կողմից այս ոլորտին առնչվող միջազգային հանձնառությունների դաշտը, և պարզվել է, որ ՀՀ-ն չունի մահապատժի բացարձակ արգելք սահմանելու ուղղակի միջազգային-իրավական պարտավորություն:
ՀՀ-ում մահապատժի դատապարտելու և պատիժը փաստացի կիրառելու առաջնային արգելքը նախատեսված է ՀՀ սահմանադրության 24-րդ հոդվածով, որի 3-րդ մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի: Սահմանադրական նշված նորմն ունի իմպերատիվ բնույթ, այսինքն, այս արգելքը կարող է հաղթահարվել միայն ՀՀ սահմանադրությունում համապատասխան փոփոխություն կատարելու միջոցով:
Միաժամանակ, ՀՀ սահմանադրության 76-րդ հոդվածով սահմանվում է, որ արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ մարդու իրավունքների բնագավառում պարտավորություններից հնարավոր է շեղվել ստանձնված միջազգային պարտավորությունների շրջանակներում:
Հաշվի առնելով այս իրողությունները և պետական դավաճանության դրսևորումներից ածանցվող անվտանգության սպառնալիքների մակարդակը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրությամբ դիմել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Արթուր Դավթյանն առաջարկել է սահմանադրական փոփոխությունների շրջանակներում քննարկել պետության անվտանգության և պետության կենսագործունեության հիմունքների դեմ ուղղված ծանրագույն հանցագործության՝ պետական դավաճանության համար մահապատիժը որպես պատժատեսակ կիրառելու հնարավորություն տվող սահմանադրաիրավական կարգավորումներ սահմանելու հարցը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում2025 թվականի առաջին եռամսյակում արձանագրվել է 5,2 տոկոս տնտեսական աճ. Գևորգ Պապոյան
Ես Հայ Առաքելական Եկեղեցուն և Մայր Աթոռին պատերազմ չէի կարող, չեմ կարող և պատերազմ չեմ հայտարարել. վարչապետ
Դատախազությունը պահանջում է Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետից գանձել 8 անշարժ գույք, 1,5 մլրդ դրամ
Հայ Առաքելական Եկեղեցին մեր պետության գաղափարի կրողը չէ, բայց մենք դա կփոխենք. Մարիա Կարապետյան
Կասեցվել է «Տաշիր պիցցա»-ի ևս մեկ մասնաճյուղի գործունեությունը. պատճառները հայտնի են
Եկեղեցին ՀԷՑ-ի՝ շուտով նախկին սեփականատերերի համար ընդամենը ծխածածկույթ է. Փաշինյան
Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով
Սյունիքի հետ կապված վտանգ չկա, Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու. Փաշինյան
Հիմք կա մտածելու, որ ՀՀ-ում ուզում են հանրային դժգոհություն առաջացնել. վարչապետը՝ ՀԷՑ-ի մասին
Ես ավելին էի սպասում, քան մաշված, փչացած սոլովլյով-կիսելյով-մարգո-զախարովա ձայնասկավառակը միացնելը. Աբրահամյան
Արմեն Աբազյանն արժանացել է նրան, որ մի քիչ հանգստանա. Փաշինյան
Գիշերվա ընթացքում իրանական հարձակումներից տուժած գրեթե 100 մարդ է տեղափոխվել Իսրայելի հիվանդանոցներ
Ռուսաստանի ռաշիստական վերնախավը շիզոֆրենիայի հերթական նոպան է ապրում. Շիրինյան
Այս այլանդակությանը թվում է՝ կարող է վերջին խոսքերն ասել ՀՀ իշխանությանը և նշել, թե միջամտություն չէ. Սիմոնյան
Իսրայելը 50 կործանիչով հերթական հարձակումն է իրականացրել Իրանում ուրանի հարստացման օբյեկտների վրա
Քաղաքացիներն իրենց մաշկի վրա են զգացել, թե ինչ տիպի թքած ունի Հայաստանի էլեկտրական ցանցերի վրա. Չախոյան
Ասում է՝ թքած ունեմ իրենց վրա էլ, ՀԷՑ-ի վրա էլ. այդ կառույցը պետք է ազգայնացվի, դա տեղի կունենա արագ. վարչապետ
Ուզում էի Սամվել Կարապետյանի մասին կարծիք գրել, բայց Մարիա Զախարովան ինձ այդ կասկածելի բեռից ազատեց. Ստեփանյան
Թագավորը հույսը դնում է Տիրոջ վրա. վարչապետը հրապարակել է 2024-ին ուղերձի տեսքով ասված սաղմոսը
Ես եկեղեցո՞ւ դեմ եմ դուրս եկել․ դուրս եմ եկել մեր եկեղեցու սրբությունները պղծողների դեմ․ Նիկոլ Փաշինյան
Սամվել Կարապետյանը ձերբակալվել է
ՌԴ-ում համոզվեցին, որ իմպիչմենտը ձախողվում է, եկեղեցին բավարար չէ, ավելացնում են օլիգարխիկ ներուժը. Սարգսյան
Փաստացի ապացուցված ուխտը խախտողները՝ Կտրիճ Ներսիսյանը և Սամվել Խաչատրյանը, պիտի հեռանան Մայր Աթոռից. Փաշինյան
Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից
Սարսափում եմ. եթե իշխանությունները տեղեկությունները վեր հանեն, դա կլինի համազգային խայտառակություն. Դալլաքյան
Երբ Մոսկվայում հայերին արգելեցին ծիրան վաճառել, ամբողջ համայնքը մի «կռուտոյ» տղայի էր փնտրում. Ղազարյան
Համախմբվեք «ձեր ձևերով»՝ վեղար հագած անբարոյականներ, սրբություն չունեցող «եկեղեցասերներ». Գրիգորյան
Իրենց ձևը ո՞րն է, «լավ ախպերներո՞վ» պետք է հարցեր լուծեն. Հակոբյանը՝ Կարապետյանի հայտարարության մասին
Դոնալդ Թրամփն Իրանից պահանջել է անվերապահ կապիտուլյացիա
Այս նկարը ողջ ինքնանկարագիր է. գնել ամեն ինչ, անգամ սրբություն. Սաֆարյանը՝ վեհարանում Կարապետյանի նկարի մասին
Վաղուց է պետք քննարկել ՀԷՑ-ի ազգայնացման հարցը, այս առումով հետաքրքիր է մեր քաղաքացիների կարծիքը. Ալեքսանյան
Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարը Թել Ավիվի ու Հայֆայի բնակիչներին կոչ է արել լքել բնակավայրերը
Կտեսնեք հոգևորականների հետ ինչ է լինում, երբ մտնեն քաղաքական պայքարի մեջ. Արթուր Հովհաննիսյան. տեսանյութ
Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար
Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան
ՔՊ վարչության հերթական նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մաֆիոզ կլաններն են ստիպել, որ Կտրիճ Ներսիսյանին ընտրեն կաթողիկոս. Սերգեյ Բագրատյան. տեսանյութ
Էս ձեր իմացած 2015-ի դուքյանը չի, որ գաք Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան բազառները փակեք. Հարությունյան
Ասում է՝ մենք մեր ձևով ենք միջամտելու. հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահա՛կ. Փաշինյանը՝ Կարապետյանին
ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է չայցելել ՀՀ-ում Իրանի հյուպատոսություն, առևտրի կենտրոն, մզկիթ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT