ՀՀ-ն չունի մահապատժի բացարձակ արգելք սահմանելու ուղղակի միջազգային-իրավական պարտավորություն. Գոռ Աբրահամյան

Անսպասելի էր առանձնահատուկ դեպքերում կատարված պետական դավաճանության համար մահապատժի դատապարտման սահմանադրաիրավական հիմքերի ստեղծման՝ ՀՀ գլխավոր դատախազի առաջարկի մասին հաղորդագրության հրապարակմանը հաջորդած որոշ մեկնաբանություններից պարզել, որ, փաստորեն, մեզանում պետական դավաճանությունն այսքան պաշտպաններ կարող է ունենալ:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Վերջինս ընդգծել է, որ անսպասելի չէր, սակայն, որ կարող էր փորձ արվել անմիտ, իրականությունից կտրված, առաջարկի բուն էությունը խեղաթյուրող և առկա մարտահրավերների լրջությունը չպատկերացնող մեկնաբանություններով աղավաղել թեման, այդ թվում՝ նաև պատկերացում չունենալով Հայաստանի՝ միջազգային-իրավական պարտավորությունների մասին:

«Ի պատասխան հանրային քննարկումներում բերվող այն «հակափաստարկների», թե ներկայացված առաջարկը հակասում է ԵԽ անդամակցությամբ մահապատժի վերացման հարցում Հայաստանի ստանձնած պարտավորություններին՝ ստիպված ենք որոշ պարզաբանումներ ներկայացնել:

Հայաստանը 2001թ. հունվարի 25-ին ստորագրել և 2003թ. սեպտեմբերի 29-ին վավերացրել է Մահապատժի վերացման վերաբերյալ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային կից թիվ 6-րդ արձանագրությունը (ընդունված Ստրասբուրգում 1983թ.), որի առաջին հոդվածով ԵԽ անդամ պետությունները պարտավորվում են մահապատժի չդատապարտել իրենց իրավազորության ներքո գտնվող անձանց:

Սակայն նույն արձանագրության 2-րդ հոդվածով սահմանված է բացառություն, որի համաձայն՝ պետությունները ԿԱՐՈՂ ԵՆ մահապատիժ սահմանել այն արարքների համար, որոնք կատարվել են պատերազմի կամ պատերազմի անխուսափելի սպառնալիքի պայմաններում:

Բացի այդ, կա նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային կից թիվ 13-րդ արձանագրությունը (ընդունված Վիլնյուսում 03.05.2002թ.), որի 1-ին հոդվածով ԵԽ անդամ պետություններն իսկապես պարտավորվում են ցանկացած պայմաններում մահապատժի չդատապարտել իրենց իրավազորության ներքո գտնվող անձանց:

Այս պայմանագիրը ստորագրել և վավերացրել են ԵԽ անդամ բոլոր պետությունները՝ բացառությամբ ՀՀ-ի, որը թեև 19.05.2006թ. ստորագրել է այն, սակայն այդպես էլ չի վավերացրել (Ադրբեջան ընդհանրապես չի էլ ստորագրել այն):

Այսինքն՝ վերոնշյալ հանգամանքների պարզ համադրությունը փաստում է, որ ՀՀ-ն չունի մահապատժի բացարձակ արգելք սահմանելու ուղղակի միջազգային-իրավական պարտավորություն: Հետևաբար բոլոր շահարկումներն այս իմաստով անտեղի են:

Թեման նուրբ է: Սակայն Դատախազության ակնկալիքն այն է, որ հանրային դիսկուրսը պետք է կառուցել առողջ քննարկումների ոգով՝ բոլոր փաստարկների, այդ թվում նաև՝ Հայաստանին պարուրած տարածաշրջանային, պետական անվտանգային սպառնալիքների համատեքստում պետական դավաճանության դեպքերի նման աճի և խայտառակ դրսևորումների պատճառահետևանքային կապերի ողջամիտ հաշվառմամբ»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առաջարկել է պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1450 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս