Երևան
12 °C
Շունչը՝ տոնական, տրամադրությունը՝ բարձր: Գյումրին հերթական անգամ իր տոնն է նշում: Դեռ առավոտից քաղաքն ընդունում է հյուրեր մայրաքաղաքից, մոտակա համայնքներից, մեծաթիվ են նաև արտերկրի զբոսաշրջիկները:
Այսօր միասին Գյումրու պատմական միջուկում տոնական ու բարձր տրամադրությամբ բոլորին ժպտում են երկու քաղաքապետները. Վարդգես Սամսոնյանն ու Հրաչյա Սարգսյանը շրջեցին թանգարաններում, քայլեցին դեպի Աբովյան փողոց, բոլորի հետ միասին հիացան արվեստագետների ձեռքի աշխատանքներով:

Աբովյան և հարակից փողոցներում կազմակերպված է «Գյումրի. վարպետաց քաղաք» խորագրով արհեստի ու արվեստի տոնավաճառ, որին 20 արվեստագետ է մասնակցում Գյումրիից և Երևանից:
Հրաչյա Սարգսյանը նկատեց՝ ջերմ, գրկաբաց ու երաժշտական տրամադրություն է այսօր Գյումրիում: Նրա կարծիքով՝ երեկոյան համերգն առավել մեծ էմոցիաներ է հաղորդելու ներկաներին:
«Վստահ եմ՝ այսօրվանից հետո նոր մտքեր են ծնվելու, որը Գյումրու հետ համատեղ իրականացնելու ենք: Այս պահին Գյումրու հետ առանձին ծրագիր չունենք: Մանկապատանեկան սիմֆոնիկ նվագախումբ ենք ուզում հավաքենք ամբողջ Հայաստանից, և, կարծում եմ, մինչ տարեվերջ մեծ համերգ կիրականացնենք: Հաստատ տաղանդաշատ գյումրեցի երեխաները ևս մասնակցություն կունենան և իրենց հրաշալի բույրով կլցնեն այդ միջոցառումը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետը:


Գյումրեցիներին ուղղված մեկ մաղթանք ուներ Սարգսյանը. «Բացարտությունը, յուրահատուկ մտածելակերպը, հումորն անպակաս լինեն: Կարծում եմ, որ սա է ստիպում, որ գյումրեցիներն էլ ավելի ստեղծագործ լինեն: Փոքր քանակի մեջ բավական մեծ արվեստագետներ կան, թող իրենց արվեստով լցնեն Հայաստանը»:
Տոնի օրը շնորհավորանքներ ընդունելուն և փոխադարձ պատասխանելուն զուգահեռ Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանն անկեղծացավ՝ անելիք դեռ շատ կա: Նա նաև խոսեց արդեն հաջողությամբ կատարված աշխատանքներից՝ ընդգծելով մեկնարկած լայնածավալ փողոցաշինությունը, բացօթյա առևտրի կասեցումն ու նոր շուկայի հիմնման աշխատանքների մեկնարկը:

Իր պատմությամբ, մշակույթով, նիստ ու կացով Գյումրին շարունակում է մնալ Հայաստանի ամենատուրիստական քաղաքներից մեկը: Հատկապես վերջին տարիներին պատմական այս քաղաքը ձգում է աշխարհի տարբեր անկյուններում ապրող ինչպես մեր հայրենակիցներին, այնպես էլ Գյումրու ճարտարապետությամբ ու կենցաղավարությամբ հետաքրքրված զբոսաշրջիկներին ու արվեստագետներին։ Սամսոնյանի խոսքով՝ նրանց միշտ նորովի պետք է ներկայանալ:
«Պետք է յուրաքանչյուր գյումրեցի կարողանա ճիշտ հյուրընկալել զբոսաշրջիկներին, ծառայությունները լավ ու գրագետ մատուցի, որ մեկ անգամ եկողը էլի ուզենա գալ, իր հետ ուրիշներին նաև բերի»,- ասաց Գյումրու համայնքապետը:




Այսօր Գյումրի այցելած Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներից Գևորգ Օրբելյանը ևս գյումրեցիներին ամենայն բարիք մաղթեց: Նա գնահատեց «Երևանի օրերը Գյումրիում» միջոցառման շրջանակներում անցկացվող ցուցահանդես-տոնավաճառի արդյունավետությունը:
«Գյումրիում շատ հաճելի ու տրամադրող միջավայր է, կարծում եմ՝ վարպետների շփումը ստացված է: Գյումրեցի հենց ասում ենք, միանգամից պատկերացնում եմ այս ջերմ քաղաքը՝ իր հյուրընկալությամբ, իր գողտրիկ ճարտարապետությամբ, և այն ամենը, ինչը կոլորիտային է: Միշտ այսպիսին մնացեք»,- ասաց Օրբելյանը:
Նշենք, որ քաղաք այցելած հյուրերից շատերը կրում են Գյումրին խորհրդանշող հումորային գրառումներով շապիկներ:


Գյումրիում այսօր նաև հետևյալ միջոցառումներն են անցկացվում. Ժամը 12։00-ից սկսած՝ մինչև 19։00-ն գյումրեցիներին և քաղաքի հյուրերին Թատերական հրապարակում համերգային ծրագրով ներկայանում են Գյումրու և Երևանի մանկական ու երիտասարդական խմբերը:
Թանգարանները մինչև ժամը 19:00-ը կհյուրընկալեն այցելուներին:
Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում կբացվի «Գյումրի եւ անդին» խորագրով գեղագետ, արվեստաբան և գծանկարիչ Լևոն Լաճիկյանի գծանկարների ցուցահանդեսը: Եվս մեկ ցուցահանդես էլ կա Գյումրու համայնքային ցուցասրահում:
Տոնի առիթով Գյումրու մանկական փողային նվագախմբին Երևանը երաժշտական գործիքներ կնվիրաբերի:
«Գյումրու օր» և «Երևանի օրերը Գյումրիում» տոնակատարությունների ավարտը կազդարարվի շքեղ համերգով. ժամը 19:00-ից Վարդանանց հրապարակի գլխավոր բեմում կլինեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և «Ռեինկարնացիան»:
Այս պահին հրապարակի այդ հատվածում կազմակերպչական աշխատանքներն են ընթացքի մեջ:


Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT