Երևան
12 °C
Ցանկացած բարձր ձայն, որը նման է պայթյունի ձայնի, տրավմատիկ իրադարձությունների միջով անցած հասարակությանը ստիպում է վերապրել անցածը: Օրինակ՝ հրավառության ձայնը մարդկանց մոտ կարող է տագնապի, վախի առաջացման պատճառ դառնալ կամ թվալ, թե նորից պատերազմ է սկսվել՝ ռմբակոծում են։ Սա հատկապես առավել վառ է արտահայտվում այն մարդկանց դեպքում, որոնք անցել են պատերազմի միջով կամ եղել են գործողությունների անմիջական մասնակիցը:
«Հայկական ժամանակի» հետ զրույցում մասնագիտական կարծիք է հայտնում կլինիկական հոգեբան Սիաննա Մովսիսյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմից հետո հրավառությունների ազդեցությանը հանրության հոգեբանության վրա։
«Մարդիկ հրավառություններից հիմնականում դժգոհում են այն բանի համար, քանի որ մեր հասարակությունն այժմ գտնվում է սգի, կորստի վերապրման փուլում, իսկ մենք գիտենք, որ հրավառությունները ուրախ իրադարձությունների համար են նախատեսված»,- ասում է նա:
Վերջինիս խոսքով՝ նման հոգեբանական իրավիճակներ ի հայտ են գալիս ոչ միայն պատերազմից հետո, այլ նաև երկրաշարժերից կամ այլ տրավմատիկ իրադարձություններից:
«Բարձր ձայների բացասական ազդեցությունը հասարակության հոգեբանության վրա նկատում ենք ոչ միայն ռազմական գործողություններից, այլ նաև, օրինակ, երկրաշարժերից հետո, ինչպես եղավ Սպիտակի երկրաշարժի դեպքում, երբ դրա միջով անցած մարդիկ դեռ որոշակի վախեր ունեն իրենց մեջ»,- նկատում է հոգեբանը։
Ըստ Մովսիսյանի՝ ասել, թե ամեն անգամ հրավառության ձայն լսելիս կամ այն տեսնելիս ի՞նչ զգացողություններ են ունենում պատերազմում հարազատ կորցրած ընտանիքները, դժվար է, քանի որ դա յուրովի ընկալման հարց է:
Հարցին, եթե օրենսդրորեն արգելվի հրավառություններ կազմակերպելը, արդյոք այն որոշակիորեն կնպաստի՞ հասարակության, մասնավորապես՝ պատերազմի միջով անցած կամ հարազատ կորցրած անձանց հոգեբանական վիճակի կայունացմանը, կլինիկական հոգեբանը չի բացառում:
«Հրավառությունները անհանգստությունների ու տագնապների բարձրացման գործոններից են։ Գուցե որոշ չափով օգնի, բայց չենք կարող ասել, որ ամբողջությամբ կբարելավի: Պատերազմի միջով անցած մարդկանց հետ հոգեթերապևտիկ աշխատանք պետք է տանել։ Հրավառությունը մեր երկրում արգելելուց հետո դրա ձայնը գուցե այլևս չսկսի լուրջ խնդիրներ առաջացնել մարդկանց մոտ, բայց, եթե տրավմատիկ վիճակում գտնվող անձը այլ երկիր գնաց և այնտեղ հրավառության ականատես եղավ, նրա մոտ գուցե կրկին խնդիրներ ի հայտ գան։ Դրա համար պետք է հասնենք նրան, որ մարդիկ կարողանան լիարժեք հաղթահարեն հոգեբանական խնդիրները»,- ասում է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT