Երևան
12 °C
Բոլորովին վերջերս եթեր հեռարձակված հայկական «Կույր աշխարհ» հեռուստասերիալի որոշ դրվագներ հանրության շրջանում քննադատության, ծաղրի և վրդովմունքի պատճառ են դարձել: Սերիալը ցուցադրվում է «Արմենիա TV»-ի եթերում, սցենարի հեղինակը Դիանա Գրիգորյանն է: Նկատենք՝ վերջինս պարբերաբար է հայտնվում հանրության եւ լրագրողների ուշադրության կենտրոնում իր՝ սերիալային սցենարների պատճառով. դրանք գրեթե միշտ ցավի ու տառապանքի ձգձգված նկարագրություններ են՝ համեմված բռնության, նվաստացման, խտրականության եւ այլ մերժելի երևույթների տեսարաններով, ոչ եթերային բառամթերքով:
«Կույր աշխարհ» հեռուստասերիալի բուռն քննարկվող դրվագը սերիալի հերոսուհու կուսությանն է վերաբերում, այսինքն՝ դրա բացակայությանը, ինչի մասին էլ աղջիկը սիրեցյալին պատմում է հարսանիքի գիշերը: Սակայն այստեղ արտասովորն այն է, որ հերոսուհին դրանից չի զրկվել բնական ճանապարհով: Մանկատանը մեծացած աղջիկը փոքր հասակում տանիքից ընկել է ապակիների վրա, արնահոսել: Իսկ երբ հորաքույրը հասել է օգնության եւ տարել բժշկի, պարզվել է՝ նա ընկնելու հետեւանքով կորցրել է նաեւ կուսությունը: Ըստ հերոսուհու պատմածի՝ հենց այդ ժամանակ էլ բժիշկը տվել է «կուսության ապացույց» թուղթը, որը հեռուստադիտողին առայժմ ոչ այնքան հայտնի հանգամանքներում անհետացել է:
Այս դրվագը ներկայացնող կարճ տեսանյութն արդեն 3 օր է՝ ամենատարբեր մեկնաբանություններով համեմված, պտտվում է սոցիալական տարբեր հարթակներում: Օգտատերերը զարմացած հարցադրումներ են անում, թե ինչպե՞ս է հնարավոր «հեթանոսական բարքերն» առաջ բերել եւ բռնության ու նվաստացման այս տեսակ չափաբաժնով հրամցնել դիտողին: Իհարկե, որոշ օգտատերեր էլ կարծում են, որ պետք չէ նմանատիպ սցենարների վրա այս կերպ զարմանալ ու անտեղյակության գիրկն ընկնել, քանի որ սա մեր իրականության արտացոլումն է:
Հեռուստասերիալի, մասնավորապես հնչող քննադատությունների վերաբերյալ փորձեցինք կապ հաստատել Դիանա Գրիգորյանի հետ, սակայն վերջինս այդպես էլ մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Նշենք, որ սցենարիստը ինստագրամյան իր էջի սթորի բաժնում գրառում է տեղադրել, որը ամենայն հավանականությամբ հենց հնչող քննադատությունների վերաբերյալ է: «Դուք խոսում եք, երբ դադարում եք հաշտ լինել ձեր մտքերի հետ»,- գրել է նա:
Իսկ ահա ռեժիսոր, դերասան, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Արթուր Մանուկյանի կարծիքով՝ սերիալը խայտառակություն է: «Ես այդ կտորը տեսա, ուղղակի ամոթ է, մտածում եմ՝ հանկարծ որեւէ ազգություն չտեսնի, թե ինչ են անում այդ տգետներն ու ինչ աննորմալ վիճակի են հասցնում մեր հեռուստաեթերը: Ուղղակի սարսափելի բան է, դա միջնադար էլ չէ, նախնադար է»,- իր վրդովմունքն է հայտնում նա:
Հարցին՝ հնարավո՞ր է՝ ՀՌՀ-ն որեւէ միջոց ձեռնարկի, Մանուկյանն ասում է՝ օրենքն այնպիսին է, որ չեն կարող շատ միջամտություններ անել: «Մենք կքննարկենք, կհասկանանք, թե ինչ է հնարավոր օրենքի սահմաններում անել, ամեն ինչ կտանենք նրան, որ արգելենք նմանատիպ բաները: Այն, ինչ ցուցադրվում է այսօր մեր սերիալներում, մանավանդ այդ Դիանա Գրիգորյանի սցենարներով, վաղուց արդեն ամոթ է ու խայտառակություն»,- շեշտում է ՀՌՀ անդամը:
Ազգագրագետ, մշակութային մարդաբան Գայանե Շագոյանն էլ մեր զրույցում ասում է՝ սերիալում տեղ են գտել դրվագներ, որոնք, ցավոք, մեր իրականությունում կան. «Պետք չէ ձեւ թափել, թե դա մեզ մոտ արդիական չէ, այլ բան է, որ մեր հանրության մի մասը մտածում է, թե այդ մասին խոսելով՝ պախարակում ենք ինքներս մեզ: Պետք է ասեմ, որ կուսաթաղանթի խնդիրը միայն Հայաստանում չի եղել արդիական»:
Օրինակ բերելով Եվրոպայում տեղի ունեցած սեքսուալ հեղափոխությունը, երբ սեռական մտածելակերպի առումով պապենական, ավանդական հայացքներից անցում կատարվեց դեպի ավելի ազատամիտ հասարակություն, ազգագրագետն ասում է՝ այնտեղ էլ ամեն ինչ սկսվել է հենց նրանից, որ խնդիրը բարձրաձայնվել է, դարձել հասարակական լայն քննարկումների առարկա:
Շագոյանը վստահեցնում է՝ այն, որ մեզնում իսկապես այդ երեւույթը կա եւ կարիք ունի քննարկման, հասարակական բանավեճի, այլ ոչ թե ծածկադմփոցի, փաստ է: «19-րդ դարի նման էշի վրա թարս նստեցնեն ու հետ պիտի ուղարկեն, որ նոր տեսնենք՝ խնդիրը կա՞: Այդ բաները չեն անում, բայց այն, որ կուսազրկման պարագայում կարող են լինել որոշակի «սանկցիաներ», չեմ բացառում: Բաժանություն էլ չլինի՝ ամեն պատեհ-անպատեհ առիթով երեսով տալ, նվաստացնել, հոգեբանական ճնշում գործադրել, այդ ամենը կլինեն»,- շեշտում է նա:
Մասնագետը նաեւ նկատում է՝ այսօր չունենք որեւէ տվյալ, թե ի՞նչ վիճակագրություն կա ընտանեկան խնդիրներում, որքանո՞վ է առկա ամուսնալուծության հարցում կույս լինելու հանգամանքը որպես կարեւոր ընկալում. «Բայց այն, որ բժշկական հաստատություններից կա սրա պահանջը, կա այդ բիզնեսը, ուրեմն կա պահանջարկ: Պահանջարկն է վկայում այն մասին, որ կա խնդիր, կան «սանկցիաներ», որ կանայք գնում են նման քայլի: Երբեմն առանձին հարցազրույցներում եւ անանուն նյութերում տեսնում ենք, որ եղել է համաձայնություն կնոջ եւ ամուսնու միջեւ, ամուսինը, պաշտպանելով կնոջը, հարազատներից թաքուն է պահել իր հարսնացուի կույս չլինելու հանգամանքը: Այսինքն՝ խնդիրը այսպես, թե այնպես կա, պարզապես կախված միջավայրից ու անհատական մոտեցումներից՝ այն տաբեր դրսեւորումներ ու ավարտ է ունենում»:
Նրա խոսքով՝ միջին խորհրդային տարիներին Երեւանում ծեսի առումով «Կարմիր խնձորի» մասին ավելի քիչ գիտեին, քան 1980-ականներին: «Հաշվի առնելով, թե ինչպիսի դեմոդերնիզացիա է ապրել մեր հասարակությունը հետխորհրդային տարիներին, նաեւ այն, թե ինչքան է նվազել մեր ընդհանուր կրթական մակարդակը, չեմ բացառում դրա կտրուկ աճը»,- նշում է նա:
Վերադառնալով կրկին հեռուստատեսության միջոցով արժեհամակարգ տարածելուն եւ տարատեսակ խնդիրները տարբեր կերպ ներկայացնելուն՝ վերջինս ընդգծում է. «Միգուցե այդ գռեհիկ պատկերներով ներկայացված ֆիլմը, որը շատերի մոտ զայրույթ է առաջացրել, հակառակ էֆեկտն ունենա: Այսինքն՝ ուսուցողական դեր խաղա, եւ շատերը, տհաճություն զգալով դրանից, վերանայեն իրենց մոտեցումները տաբեր հարցերի շուրջ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ արգելվել է հավաքվել, տոնել, բողոքել, նկարահանել. կան ձերբակալվածներ
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
Ինքնասպանություն Գյումրիում. տղամարդը վերջ է տվել կյանքին՝ ձեռքում նռնակը պայթեցնելով
Օգոստոսի 1-ից «ՀՀ սպորտի վարպետ» և «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» կոչումների համար նոր չափանիշներ կլինեն
Երևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմին. կա սպանության վարկած
Վարչապետը Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցել է սուրբ պատարագի. տեսանյութ
Պարզվել է Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղած տղամարդկանց ինքնությունը
Պատմական շոգ Եվրոպայում․ Գերմանիան, Չեխիան և Դանիան նոր եղանակային ռեկորդներ են սահմանել
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
Արուսյակ Ջուլհակյանն ու Արման Եղոյանն առաջադրվել են որպես ԱԺ փոխնախագահի թեկնածուներ
Վարդենիկ գյուղում իր դռներն է բացել «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի կանանց 5-րդ ակումբը. տեսանյութ
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ՝ հավասարվելով 13 տարի առաջ գրանցված ցուցանիշին
Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներ չիրականացնելու մասին պնդումները սուտ են. ՊԵԿ
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները
Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը
«Փաստաբանություն» Մեդվեդևի կողմից. ՌԴ ԱԽ քարտուղարը հանդես է եկել Ծառուկյանի պաշտպանությամբ
Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար. Մեդվեդև
Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում
Վրաերթ Երևանում. տուժածը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռն է
Էապես աճել են կենսաթոշակները, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներով
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել 770 տոննա ցորեն
Երևանի քաղաքապետարանը պարգևատրել է 2026 թ. աշխարհի գավաթների առաջնություններում մեդալակիրներին ու մարզիչներին
Հրազդանում «Օպել»-ը բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր
Ուկրաինան հարվածել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին
Խոշոր ավտովթար Գեղամավանի մոտակայքում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է նոր՝ շինարարության փուլ. ինչ է նախատեսվում
Փամբակ գետում վերսկսվել են մեքենայով ջուրն ընկած քաղաքացիներից մեկի որոնողական աշխատանքները
Հրդեհ՝ Թաիրով բնակավայրում կառուցվող շինության շինհրապարակում
Հայաստանը միացել է ՄԱԿ-ի կանոնադրության 81-ամյակի խորհրդանշական ստորագրմանը
Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն
ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը
Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը
Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է
Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար
Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT