2022-ի յոթ ամսում վերականգնվել է պետությանը և համայնքներին պատճառված 22.8 մլրդ դրամի վնաս

ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է հանցագործություններով պետությանը պատճառված վնասների և դրանց վերականգնման ուղղությամբ ՀՀ դատախազության ստորաբաժանումների հսկողության ներքո 2022 թ. օգոստոսի 1-ի դրությամբ իրականացված աշխատանքների արդյունքները:

Ըստ այդմ՝ 2022 թ. օգոստոսի 1-ի դրությամբ ՀՀ իրավասու մարմինների վարույթներում եղած 3455 քրեական գործերով հարուցման պահին արձանագրվել է հանցագործությամբ պետությանը և համայնքներին պատճառված նախնական հաշվարկով 508.441.605.552 ՀՀ դրամի վնաս, որից 495.983.033.829 ՀՀ դրամը հանդիսացել է պետությանը պատճառված վնասը, 12.458.571.723 ՀՀ դրամը՝ համայնքներին:

Քրեական գործերի նախաքննության ընթացքում նշանակված փորձաքննությունների կամ այլ քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում նշված ժամանակահատվածում ընդհանուր վնասից արդեն իսկ հաստատվել է 235.400.796.359 ՀՀ դրամը, որից 232.805.276.257 ՀՀ դրամը հանդիսացել է պետությանը պատճառված վնասը, 2.595.520.102 ՀՀ դրամը՝ համայնքներին։

Արձանագրված վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է 54.797.051.145 ՀՀ դրամը, որից 52.573.370.546 ՀՀ դրամը հանդիսացել է պետությանը պատճառված վնասը, 2.223.680.599 ՀՀ դրամը՝ համայնքներին։ 2022 թվականի ընթացքում վերականգնվել է նաև պետությանը պատճառված վնասից 379.250 ԱՄՆ դոլար:

Քրեական գործերի նախաքննության ընթացքում հանցագործություն կատարած ենթադրյալ անձանց թիվը կազմել է 2377 անձ, որոնցից 1318 անձի արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել, կամ՝ որոշում կայացվել քրեական հետապնդում հարուցելու մասին։

Հիշյալ քրեական գործերի նախաքննության ընթացքում արգելանք է դրվել 84.644.700 ՀՀ դրամի, 5.838.598.990 ՀՀ դրամ հաշիվների, 120 անուն շարժական և 246 անշարժ գույքերի ու 45 հողատարածքների նկատմամբ, որից այս պահի դրությամբ գնահատված է 28.482.919.456 ՀՀ դրամ արժողությամբ շարժական և անշարժ գույքը, իսկ մնացածի արժեքը դեռևս որոշված չէ։

Հարկ է արձանագրել, որ 2022 թ. օգոստոսի 1-ի դրությամբ վերականգնված վնասն արդեն իսկ գերազանցում է 2020 և 2021 թվականների 12 ամիսների ընթացքում վերականգնված վնասի չափի հանրագումարը:

Մասնավորապես, եթե 2020 թ. ընթացքում վերականգնվել է շուրջ 14.2 մլրդ ՀՀ դրամի չափով վնաս, 2021 թ. ընթացքում՝ շուրջ 7 մլրդ ՀՀ դրամի չափով վնաս, ապա 2022 թ. հուլիսի 31-ի դրությամբ արդեն իսկ վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված՝ շուրջ 22.8 մլրդ ՀՀ դրամի չափով վնաս:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1262 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը