Քրիստինե Պողոսյանը բուռն արձագանքեց Գեղամ Մանուկյանի ելույթին, ԱԺ-ում իրավիճակը լարվեց, ընդմիջում հայտարարվեց

ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, եկել էր նիստերի դահլիճ և ելույթի իրավունք խնդրեց:

Մանուկյանն իր ելույթում անդրադարձավ նախորդ գիշեր Բաղրամյան փողոցում՝ ԱԺ-ի շենքի դիմաց, հավաքված քաղաքացիներին: «Այդ մարդիկ ուղղորդված չէին, ուղղորդում չկար, պարզապես կար մեկ բան՝ հայրենիքի նկատմամբ անհանգստությունը, Արցախի նկատմամբ անհանգստությունը»:

Նա անդրադարձավ նախորդ օրը ԱԺ ամբիոնից ՀՀ վարչապետի հայտարարությանը, որը լայն արձագանք էր ստացել:

Մանուկյանի ընդդիմադիր ելույթին, ձևակերպումներին տեղից արձագանքեցին իշխանական որոշ պատգամավորներ, աղմուկ բարձրացավ: Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը տեղից բուռն արձագանքով իշխանական պատգամավորին հորդորեց հանգստություն պահել կամ դահլիճից դուրս գալ, Գեղամ Մանուկյանին էլ հորդորեց այնպես չանել, որ դահլիճում խոսակցությունն ավելի լարվի: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ Մանուկյանը օգտագործում է տերմինոլոգիա, կոնտեքստից կտրում է որոշ մտքեր, որոնք հուզական արձագանք են ստանում:

Ապա Մանուկյանը շարունակեց իր ելույթը՝ հորդորելով իշխանական պատգամավորներին դուրս գալ արհեստական ինքնավստահությունից, խոսեց նախորդ գիշեր ԱԺ-ի մոտ հավաքված քաղաքացիներից՝ նշելով, որ այդ մարդիկ սպասում էին քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներին, որոնք չեն եկել:

Ընդդիմադիր պատգամավորի ելույթի ավարտից հետո դահլիճում կրկին աղմուկ բարձրացավ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը տեղից արձագանքեց, այնուհետև մոտեցավ Մանուկյանին, իրավիճակը լարվեց, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4700 դիտում

Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին

Ձերբակալվել է երկու անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ

ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետ. լուսանկարներ

Ընդունվել են օրենսդրական փոփոխություններ՝ առցանց խաղային գործունեության և ֆինանսական հաշիվների վերաբերյալ

Դատախազական համակարգի գործառույթը գնալով պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովը

Հուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարար

Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվել է

Հո ճիժ չե՞նք, ես եկել, 7 տարի սռոկ եմ էթում, ամեն ինչ խառն ա. սաղին կասեմ՝ 80 ա էս ամիս. նոր ձայնագրություններ

Քրեական աստիճանակարգության կարգավիճակ ունեցող եզդի Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը. նախաքննության ավարտ

Թեհրանում ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի փոխնախագահը. լուսանկարներ

ՀՀ վարչապետը ժամանել է Իրան

Նյու Յորքում Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ակադեմիայի դասընթացն ավարտվել է. մասնակցում էր Աննա Հակոբյանը

Այսօր սպասվում է ամենաշոգ օրը. հուլիսի 4-ից ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան

Երվանդ Բոզոյանի բնակարանում խուզարկություն է ընթանում

Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով ձերբակալված Ջավադյանը, Մալոյանը կալանավորվել են

Գագիկ Բեգլարյանը կմնա կալանավորված

Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը․ տեսանյութ

Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին

2027-ի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում պետք է աշխատի. Նիկոլ Փաշինյան

Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է, սա մեր ներկուսակցական ընտրությունն է, որևէ մեկը որևէ մեկից չի նեղանում

Գիտենք՝ Կարապետյանն ինչպես է հարստացել. նման հիմարները նման մեթոդներով այլևս չեն կարող հարստանալ

ՔՊԿ վարչության նիստ է կայացել. տեղի է ունեցել խմբակցության ղեկավարի ընտրություն․ տեսանյութ

Անհամբերությամբ սպասում եմ Ձեր երկրի հետ սերտ համագործակցությանը․ Եգիպտոսի նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին

Ալեն Սիմոնյանի մասով դեռ պետք է մտածենք, ես նախապես չեմ պլանավորել, որ նա չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր

Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. հայտարարություն

Չի բացառվում, որ շենքեր գրավեն, զենք կիրառեն. ՌԴ-ն մտածում է՝ ՍԴ-ի որոշումից հետո մարդկանց հանի փողոց

Արուսյակ Մանավազյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու

Վաղը մեկնելու եմ Իրան, շփումներ ղեկավարության հետ նախատեսված են․ Փաշինյան

Երկրաշարժ Հայաստանում

Ճիշտ համարեցի, որ պաշտոնավարման ժամկետի ավարտին ԱԺ նախագահը Ձեզ շնորհակալություն հայտնի․ Սիմոնյանը՝ նախագահին

Երկաթուղիները Հայաստանի սեփականությունն են, պետք է ծառայեն ՀՀ շահերին․ ՀԿԵ-ն տեղյակ է գործընթացներից․ վարչապետ

Արտյոմ և Արամ Խաչատրյանները կկալանավորվեն․ կիրառված 200 մլն դրամ գրավը կդառնա պետության եկամուտ

Վաղուց նախապատրաստվել ենք՝ մոնոպոլիաները վերացնելով. Փաշինյանը՝ ՌԴ-ից ներկրվող վառելիքից կախվածության մասին

Վերահաստատում եմ համագործակցելու իմ պատրաստակամությունը․ Բրազիլիայի նախագահը շնորհավորել է վարչապետին

Նյու Յորքում շարունակվում է Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ամենամյա ակադեմիան․ մասնակցում է Աննա Հակոբյանը

Ես կդաստիարակեմ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի փոքրիկին, եթե նա չվախենա և գա ԱԺ․ սպասում եմ․ Ռուբինյան

Քաղաքական մակարդակում ԵՄ արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է, մնում է՝ ակտիվ աշխատենք

ՊՆ-ն ամառային զորակոչի համար «1991 ստորաբաժանման» մրցույթ է հայտարարել․ ինչպես դիմել

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 2-ին