Երևան
12 °C
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում էր:
Փելոսիի այցը Հայաստանում բավականին բուռն արձագանք ստացավ, շատերը հայ-ադրբեջանական հակամարտության լուծումը խոսնակի այցի մեջ են տեսնում, թեպետ քաղաքագետներից պնդում են՝ հայաստանյան տեղեկատվական դաշտում այցի հետ կապված նկատելի է չհիմնավորված ոգևորություն, ինչը հանրության շրջանում չարդարացված սպասումներ ու ակնկալիքներ է ձևավորում:
Քաղաքագետ Արեգ Քոչինյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով Փելոսիի այցին, նշում է՝ այցը Հայաստանի համար ծայրահեղ կարևոր ժամանակահատվածում տեղի ունեցավ, երբ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից և ՀՀ-ի տարածքային ամբողջականության համար սպառնալիք է հասունանում:
«Անհերքելի է, որ Նենսի Փելոսիի այցն ունեցավ կայունացման ազդակ, այցի պտուղներն այս վայրկյանին արդեն իսկ մենք քաղում ենք: Ինչ վերաբերում է քաղաքական հեռանկարներին, ապա ունեք հետևյալ պատկերը. Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան և Ադրբեջանը համատեղ Հայաստանին ինչ-որ պահանջներ են ներկայացնում, որոնք կապված են և՛ Արցախի, և՛ ՀՀ ինքնիշխան տարածքի հետ, մասնավորապես՝ Մեղրիի: Սա մի ուղղությունն է, որով մենք կարող ենք գնալ: Մյուսը դեպի Արևմուտքն է: Եթե նրանք մեզ որևէ բան առաջարկեն, և մենք ընդունենք, ապա կխուսափենք ռուս-ադրբեջանական տարբերակից: Այստեղ ամենակարևոր հարցը մեկն է՝ որքանո՞վ են Արևմուտքի առաջարկները ռեալ, և որքա՞ն արագ դրանք հնարավորություն կլինի իրագործել»,- ասում է քաղաքագետը:
Ըստ նրա՝ թվում է, թե կա երկընտրանք, սակայն իրականում այն չկա. «Ռուս-ադրբեջանական պրոյեկտը, որը մեզ պարտադրվում է, Հայաստանի կառափնարանի ճանապարհն է, որն ամեն պարագայում կա: Եթե այժմ ստեղծվել է շանս՝ այս պարտադրանքից խուսափելու, միանշանակ այն պետք է օգտագործել, քանի որ ավելի վատ առաջարկ, քան ռուս-ադրբեջանական առաջարկն է, դժվար է պատկերացնել: Մտածում ենք՝ ՀԱՊԿ-ից դուրս գանք, ի՞նչ քաղաքական հետևանքներ տեղի կունենան: Էլ ավելի վատ ի՞նչ պետք է լինի, քան արդեն տեղի է ունեցել՝ պատերազմ, Հայաստանից միջանցքի պահանջ, այլևս ի՞նչ պետք է անեն, որ մտածենք՝ սրանից վատ էլ կարող է տեղի ունենալ»:
Արեգ Քոչինյանի պնդմամբ՝ Հայաստանը պետք է աշխատի ԱՄՆ-ի հնչեցրած առաջարկների հետ, վատագույն դեպքում կրկին կստանանք ռուս-ադրբեջանական առաջարկների փաթեթը:
Հարցադրմանը՝ առարկայական պատասխաններ Նենսի Փելոսիի պատասխաններում, թե՝ անվտանգային ի՞նչ երաշխիք կամ ռեսուրս կարող է տրամադրել ԱՄՆ-ն Հայաստանին, լսե՞լ է, քաղաքագետը նկատում է՝ պետք է համադրել նրա և ԱՄՆ պետքարտուղարի տարածած հայտարարությունները: Ըստ դրանց՝ Նահանգների համար կարմիր գիծ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը:
«ԱՄՆ-ի համար, եթե ինչ-որ բան կարմիր գիծ է, ապա նրանք ունեն շատ գործիքակազմեր՝ այդ կարմիր գծերը սպասարկելու համար: Դրանք քաղաքական են, տնտեսական, ռազմաքաղաքական, ինչու ոչ՝ ռազմական: Մեր պարագայում սրանցից յուրաքանչյուրն աշխատում է, քանի որ մեր հակառակորդը շփման գծի մակարդակով առնվազն Ռուսաստանը չէ, որ մեզ վախեցնի Ուկրաինայի սցենարով: ԱՄՆ-ն տնտեսական կամ քաղաքական գործիքներով ՌԴ-ին չի կարող զսպել, բայց Ադրբեջանին հսկել հնարավոր է: Հարցը գործիքները չեն, այլ՝ քաղաքական պայմանավորվածությունը, որին մենք պետք է հասնենք»,- ընդգծում է նա:
Նկատառմանը, որ Ադրբեջանը միայնակ չէ, կա նաև Թուրքիան, Քոչինյանը վստահեցնում է՝ մեր մտավախությունը չպետք է լինեն Ադրբեջանն ու Թուրքիան, այլ Ռուսաստանը, քանի որ եթե Թուրքիայի ու Ադրբեջանի դեպքում հնարավոր է բանավոր խոսքով ազդեցություն ունենալ, ՌԴ-ի դեպքում՝ ոչ. «Պետք է բոլոր շանսերը օգտագործել: Երբ մարդուն տանում են կառափնարան, և մեկ շանս է գտնում փրկվելու, փորձում է, եթե չի փորձում, ուրեմն իր տեղը կառափնարանում է»:
Դիտարկմանը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ ԱՄՆ-ն ունի ամենամեծ դերակատարումն այսօրվա հրադադարի հարցում, հարցադրմանը՝ կարո՞ղ ենք նրան մեր խոշոր դաշնակիցը համարել, ոչ թե ՌԴ-ին կամ Ֆրանսիային, Քոչինյանը նշում է. «ՌԴ-ն կազմակերպիչն է այս ամենի, այնպես որ հրադադարի մասով նրանց մասին ավելորդ է խոսել, իսկ Ֆրանսիան չունի այնքան ռազմաքաղաքական ներուժ, որպեսզի կանգնեցի պատերազմը: Այո, մյուս տարբերակը մնում է ԱՄՆ-ն»:
Խոսելով Փելոսիի՝ Հայաստանում եղած օրերին ակցիաների մասին՝ ի պաշտպանություն Ռուսաստանի, հարցին՝ արդյոք այսպիսի քայլերը կարո՞ղ են ազդել այցի արդյունավետության վրա, զրուցակիցը բացասական պատասխան է տալիս: «Եթե նայեք այդ ակցիաների կադրերը, կտեսնեք, որ մասնակիցներն իրենց դեմքերը թաքցնում էին պաստառների հետևում: Իսկ նման ակցիաները նորմալ են: Բոլոր երկրներում է լինում Է 5-րդ շարասյուն: Բացի դրանից, նրանք այդքան քանակ չունեն, որ կարողանան ազդել քաղաքական որոշումների վրա»,- կարծում է նա:
Անդրադառնալով հայաստանյան դիվանագիտական աշխատանքին և դրա պտուղներին՝ քաղաքագետն ասում է՝ դեռ վաղ է գնահատել, որոշ ժամանակ է հարկավոր:
«Պետք է նշեմ, որ Նենսի Փելոսիի այցը Հայաստան մեծ կարևորություն ունի: Կեցցեն բոլոր այն աշխատակիցներն ու դիվանագետները, որոնք աշխատել են այս այցի ուղղությամբ: Թե որքանո՞վ է այցը հաջողվել, ցույց կտա ժամանակը, և շատ բան էլ կախված է մեզանից»,- շեշտում է զրուցակիցը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT