Զենքին տիրապետելուց՝ մինչև թշնամու լեզուն սովորել․ որտեղ կարելի է անցնել ռազմական պատրաստության դասընթացներ

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։05-ից, Ադրբեջանը 6 ուղղությամբ հարձակում գործեց հայկական դիրքերի վրա՝ փորձելով օկուպացնել ՀՀ տարածքները և դիրքային առաջխաղացում ապահովել։ Թշնամին մարտական գործողությունների ընթացքում թիրախավորում էր ոչ միայն սահմանային հատվածը, նաև՝ քաղաքացիական ենթակառուցվածքները։

Սեպտեմբերի 14-ի երեկոյան միջազգային հանրության աջակցությամբ հայտարարվեց հրադադարի մասին, որը թեև մինչ այսօր պահպանվում է, սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը շարունակում է անհանգստացնել հանրությանը: Հարձակումից հետո բնակչությունը մտավախություն ունի, որ ռազմական գործողությունները վերսկսվելու են ավելի լայն մասշտաբով, ուստի փորձում է թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես պատրաստ լինել՝ երկիրը պաշտպանելու համար։

Այս նպատակով տարբեր կազմակերպություններ և նախաձեռնություններ սկսել են ռազմական պատրաստության անվճար դասընթացներ, որոնց կարող են դիմել այն անձինք, ովքեր պատրաստ են մասնակցել մարտական գործողություններին՝ անկախ սեռից և տարիքից։ Դասընթացները տարբեր ժամկետներով են։

«Հայկական ժամանակը» առանձնացրել է այդպիսի կազմակերպություններից մի քանիսը։

«Ողջ մնալու արվեստ» խոշորագույն ռազմահայրենասիրական կազմակերպությունը ինչպես 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ հիմա Երևանում և մարզերում սկսել է ռազմական պատրաստության արագացված դասընթացներ։ Դրանք անցկացվում են անվճար, իսկ քաղաքացիները կազմակերպությունում ուսումնասիրելու են ֆիզիկական-տակտիկական պատրաստություն, առաջին բուժօգնություն, կրակային պատրաստություն։

Կազմակերպության հանրային կապերի պատասխանատու Անգին Խաչատրյանը մեզ հետ զրույցում մանրամասնում է՝ դասերը ՈՄԱ-ում մեկնարկել են սեպտեմբերի 14-ից, արդեն մասնակցում է 200-ից ավելի մարդ՝ 16 և բարձր տարիքի։

«Մեր նպատակը ավելի մարտունակ լինելն է, ազգ-բանակ-երկիր ամրոցի հիմնում է։ Քաղաքացիները ակտիվ մասնակցում են դասընթացներին։ Ակտիվությունը մեծ է թե՛ տղաների, թե՛ աղջիկների դեպքում, ինչ խոսք, կանանց դեպքում ակտիվությունը խրախուսելի է»,- ասում է նա։

1-ին փուլով դասերը շարունակվելու են 10 օր, որից հետո՝ սեպտեմբերի 25-ից, մեկնարկելու է 2-րդ փուլը: Այն քաղաքացիները, ովքեր չեն հասցրել մասնակցել 1-ին փուլին, կարող են գրանցվել 2-րդ փուլի համար։ Դասընթացներին մասնակցելու միակ սահմանափակումը կապված է առողջական խնդիրների հետ։

«Եթե առողջական լուրջ խնդիրներ չունեն, բոլորն էլ կարող են մասնակցել։ Գրանցվելու համար պետք է ընդամենը անձը հաստատող փաստաթղթի պատճենով ներկայանալ մեր հասցե։ Ունենալ զինվորական կամ սպորտային համազգեստ և կոշիկներ, քանի որ գրանցումից անմիջապես հետո դասերը սկսում ենք»,- տեղեկացնում է Անգին Խաչատրյանը:

ՈՄԱ-ում դասերը անցկացվում են ժամը 18:00-21:00։ Կազմակերպության հասցեն է՝ Նորք-Մարաշ, Արմենակյան 121/7 («Նաիրի» հյուրանոցի ետնաբակ)։ Ովքեր ցանկանում են գրանցվել դասընթացներին մասնակցելու համար, կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 093 629 421, 096 560 570:

«Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդը դեռ օգոստոսի 15-ին էր հայտարարել ռազմական պատրաստության անվճար 3-ամսյա և 6-ամսյա դասընթացների շարքի մասին՝ կրակային պատրաստություն, արդյունքների հիման վրա դիպուկահարի պատրաստություն, մարտավարություն, ինժեներական պատրաստություն, ԱԹՍ-օպերատորական գիտելիքներ, առաջին բուժօգնություն։ Այժմ սկսվել են արագացված դասընթացները։

«Դասերի ընթացքում, ովքեր ցանկանում են, միանում են մեր աշխարհազորային գնդին, ովքեր՝ ոչ, դասերից հետո անցնում են իրենց առօրյա աշխատանքին։ Երիտասարդներն ավելի ակտիվ կարող էին լինել, բայց այժմյա ակտիվությունն էլ կարևոր է։ Բացի գնդից՝ մենք ունենք նաև քոլեջ, համագործակցում ենք տարբեր դպրոցների հետ։ Երեխաների հետ պարապմունքներ ենք իրականացնում, դա ավարտելուց հետո դպրոցների հետ պայմանագրեր կկապենք, որպեսզի մեր սերնդի ռազմական դաստիրակությունը ամրապնդվի»,- մեզ հետ զրույցում մանրամասնում է «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի շտաբի պետ Մանվել Սերոպյանը։

Ըստ նրա՝ գնդի սաների մեծ մասը մասնակցել է քառօրյա, մի մասը՝ 44-օրյա պատերազմներին։ Ասում է՝ արագացված դասերի ժամանակ ակտիվ են աղջիկները, որոնք հիմնականում նախընտրում են դիպուկահար դառնալ։

Շտաբը գտնվում է Երևանի կենտրոնում, հասցե՝ Ավագ Պետրոսյան 6 (Սայաթ Նովա-Ավագ Պետրոսյան խաչմերուկի մոտ)։ Բոլոր այն մարդիկ, ովքեր կցանկանան գնդի կազմում մասնակցել ռազմական պատրաստության դասընթացներին, կարող են զանգահարել 093 171 726 կամ 010 545 608 համարներին կամ մոտենալ շտաբ:

Ռազմական պատրաստության դասեր է կազմակերպել նաև «Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերպությունը։ Դասերը անվճար են բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են մասնակցել մարտական գործողությունների։

Կազմակերպության հիմնադիր Սպարտակ Կյուրեղյանը մեզ հետ զրույցում մանրամասնում է՝ դասերը անցկացվում են բոլոր օրերին՝ ժամը 10:00-19։00։

«Ցանկացողները մոտենում են մեր հասցե, տեղում գրանցում ենք, ու անցնում են նախնական պատրաստությունը։ Մուտքը ազատ է, իրենց հետ կարող են վերցնել միայն ջուր, սնունդ։ Դասերը 4 օր առաջ ենք սկսել, մարդիկ ակտիվ մասնակցում են։ Ռազմական պատրաստության դասընթացներում մասնակցության առաջնահերթությունը տրվում է այն մարդկանց, որոնց շրջանում առաջնագիծ մեկնելու ցանկությունը մեծ է»,- ասում է նա։

Դասընթացների համար դեռևս որևէ վերջնաժամկետ սահմանված չէ, Կյուրեղյանի խոսքով՝  դրա վերաբերյալ որոշումը կկայացվի՝ կախված իրավիճակից։

Կազմակերպվելու են հետևյալ դասերը՝ կրակային պատրաստություն, մարտավարություն,  առաջին օգնություն: Հրաձգարան պետք է ներկայանալ զինվորական համազգեստով, գլխարկով։

«Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերպությունը գտնվում է Կոտայքի մարզում, ավելի կոնկրետ մանրամասների համար կարող եք զանգահարել հեռախոսահամարին՝ 041 542 002։

«Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական դպրոցը նույնպես հայտարարել է, որ, ելնելով ստեղծված իրավիճակից, սկսում է ռազմական պատրաստության արագացված դասընթացներ տղամարդկանց և կանանց համար։ Դասընթացը ներառում է մարտավարություն, առաջին օգնություն, կրակային պատրաստություն, ֆիզիկական պատրաստություն։

«Մեր դպրոցը հիմնվել է 44-օրյա պատերազմից հետո։ Սկզբում մեզ մոտ ընդունվում էին 10-16 տարեկան պատանիները, հետո՝ 7-17 տարեկանները։ Սովորեցնում ենք մարտարվեստ, զենքին տիրապետել, թշնամու լեզուն։ Ունենք երեխաներ, որոնք արդեն բանակում են, մեկը ընդունվել է ռազմական ինստիտուտ։ Հիմա դասեր ենք սկսել նաև մեծահասակների համար»,- մեզ հետ զրույցում ասում է դպրոցի հիմնադիր տնօրեն Սամսոն Մուրադյանը։

Ըստ նրա՝ դասընթացներին մասնակցությունն ավելի շատ իգական սեռի ներկայացուցիչների շրջանում է, բայց բոլորն էլ ցանկություն են հայտնում: Մեծահասակների դեպքում տարիքային սահամանափակում չկա։

«Գրանցվելու համար պարզապես մոտենում են մեր գրասենյակ և վերջ։ Քանի որ տեխնիկական ծախսերի կարիք կա, միայն անդամավճար ենք վերցնում՝ սկսած 1500 դրամից, որպեսզի կարողանանք դրանք գնել»,- ասում է Մուրադյանը։

«Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական դպրոցի հասցեն է՝ Տիգրան Մեծ 63, հեռախոսահամարը՝ 091 586 451։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2946 դիտում

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ