Երևան
12 °C
Երեկվանից՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մասնակի մոբիլիզացիայի մասին հրամանագիրը ստորագրելու լուրը լսելուց հետո, Մոսկվայում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ բողոքի ակցիաների: Շատերն էլ ամեն գնով աշխատում են րոպե առաջ լքել երկիրը: ՌԴ-ի սահմանային անցակետերը, մեղմ ասած, խիստ ծանրաբեռնված վիճակում են: Օրինակ՝ Ռուսաստանից Վրաստան մտնող անցակետում շուրջ 12 կիլոմետրանոց հերթեր են մեքենաների:
Իրերի նման դասավորության պայմաններում կտրուկ թանկացել են ՌԴ-ից դեպի հարեւան պետություններ ավիատոմսերի գները:
Aviasales.ru-ի տվյալներով, օրինակ, այսօր՝ ժամը 20:40-ին, նախատեսված թռիչքի համար Մոսկվա-Երեւան ավիատոմսերի արժեքը 102 հազար 489 ռուբլի է (մոտավորապես՝ 730 հազար ՀՀ դրամ): Ժամը 14:40-ի դրությամբ սեպտեմբերի 23-ի համար նախատեսված Մոսկվա-Երեւան ուղիղ միակողմանի չվերթի տոմսն արժե շուրջ 860 հազար դրամ։ Սեպտեմբերի 24-ին ուղիղ չվերթների գները սկսվում են շուրջ 343 հազար դրամից եւ հասնում մինչեւ 700 հազար դրամի:
Նկատենք՝ տոմսերի առցանց գներն անընդհատ փոփոխվում են, հետեւաբար երկարաժամկետ կտրվածքով պատկերը ներկայացնել այս պահին այնքան էլ իրատեսական չէ: Meduza կայքն էլ հրապարակել է այն երկրների ցանկը, ուր կարելի է գնալ ռուսական անձնագրով։ Ցանկը գլխավորում է Հայաստանը, որտեղ ՌԴ քաղաքացիները կարող են մնալ 180 օր՝ չունենալով ճամփորդական անձնագիր։ Այս ցանկում են նաեւ Բելառուսը, Ղրղզստանն ու Ղազախստանը։ Հրապարակվել է նաեւ երկրների ցանկ, երբ անձը ունի ՌԴ քաղաքացու անձնագիր, սակայն առանց մուտքի արտոնագրի է: Այստեղ առաջին տեղում հարեւան Վրաստանի մասին է նշվում, այնտեղ հնարավոր է 360 օր մնալ, սակայն հավելյալ զգուշացվում է՝ (ռուսներին պարբերաբար արգելվում է մուտք գործել):
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից էլ «Հայկական ժամանակ»-ին փոխանցեցին, որ կատարվածի ֆոնին որոշ ընկերություններ դիմել են կոմիտե՝ չվերթներն ավելացնելու խնդրանքով: «Գրավոր դիմել է հայկական «Շիրակ» եւ եւս մեկ ռուսական ավիաընկերություն: Ենթադրվում է, որ էլի կլինեն, քանի որ շատ մեծ պահանջարկ կա»,- հավելեցին քաղավիացիայից:
Թե տնտեսապես ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ՌԴ-ում կատարվողը Հայաստանի վրա, եւ հնարավո՞ր է մեր երկրում կրկին թանկացումներ լինեն, տնտեսագետ Արմեն Քթոյանը նշում է՝ իրարանցումը կարճաժամկետ է եւ տեղային բնույթ է կրում:
«Ես չէի ասի, թե սա տնտեսության վրա զգալի ազդեցություն կարող է ունենալ: Ռուսաստանում հայտարարվեց զորահավաք, եւ, բնական է, կա մարդկանց մի զանգված, որոնք պատրաստ չեն դրան մասնակցելու՝ հասկանալով, թե այն ինչ նպատակով է արվում: Ըստ էության՝ երկիրը լքել ցանկացողների թիվը քիչ չէ: Բնականաբար, այս ամենն առաջին հերթին բերում է ավիատոմսերի պահանջարկի շուկայական աճի, որն էլ ենթադրում է գների բարձրացում: Սա լոկալ երեւույթ է, ու չեմ կարծում, թե կունենա նշանակալի ազդեցություն»,- կարծում է նա:
Ըստ Քթոյանի՝ արտագնա աշխատանքի նպատակով ՌԴ մեկնած մեր հայրենակիցների համար էլ սա ազդեցություն չի ունենա, քանի որ հայրենիք վերադառնալու առավել ծանրաբեռնված ժամանակահատվածը չէ դեռ. «Պարզապես մարդիկ, որոնք այդ գործընթացի մեջ չեն, բայց պլանավորել էին առաջիկայում գալ Հայաստան, իրենց համար լրացուցիչ ու անցանկալի ծախս է սա»: Նրա խոսքով՝ ավիատոմսերի պահանջարկի ավելացմանը, բնականաբար, իր ազդեցությունը որոշակիորեն կունենա, բայց ընդհանուր տնտեսության զարգացման համապատկերում նշանակալի չի լինի:
Անդրադառնալով հանրության որոշ հատվածի շրջանում հնչող մտահոգություններին, թե հնարավոր է՝ զգալի ներհոսքով պայմանավորված՝ Հայաստանում կրկին թանկացումներ լինեն, մասնավորապես՝ պարենային ապրանքների եւ բնակարանների վարձավճարների, Քթոյանը չի կարծում, որ շղթայական ազդեցություն ունենա: «Պարզապես մարդիկ մտավախություն ունեն, որ, այդ որոշմամբ պայմանավորված, մի որոշ ժամանակ հետո կարող է ՌԴ-ից տեղի քաղաքացիների ելքի սահմանափակումներ կիրառվեն, ինչպես, օրինակ, վաղուց արդեն Ուկրաինայում է կիրառվում: Եթե Ռուսաստանում էլ այդպես լինի, ապա ՌԴ քաղաքացիություն ունեցող մեր հայրենակիցների՝ ոչ օրինական ճանապարհներով սահման հատելը եւս հավելյալ դժվարություններ ու ֆինանսական կորուստներ կարող է ենթադրել»,- ասում է նա:
Արմեն Քթոյանի դիտարկմամբ՝ նախքան ՌԴ-ի այս որոշումն էլ մեր երկիրը Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության ֆոնին մեծ ներհոսքի պայմաններում էր գտնվում, որին կգումարվի եւս մեկ ալիք. «Մեզ մոտ շոկային էֆեկտը զգալի էր, տնտեսությունը կլանում է դա: Պոտենցիալ եկողների թիվը չեմ կարծում, թե բազմապատիկ ավելի լինի, ըստ այդմ՝ դժվար թե նոր կամ ավելի մեծ շոկ ստեղծի»:
Տնտեսագետը նաեւ հավելում է՝ կանխատեսելի կարող էր լինել, որ զգալի թվով մարդիկ կնախընտրեին խուսափել զորահավաքին մասնակցելուց, որովհետեւ հանրության շրջանում վերաբերմունքը միանշանակ չէ այն ամենին, ինչ տեղի է ունենում: «Տարիներ շարունակ, եթե մարդիկ ապրում են խաղաղության պայմաններում, գնալ, մասնակցել պատերազմի, ցանկություն չի լինում, եւ, բնականաբար, առաջին արձագանքն այդ որոշումը շրջանցելու ցանկությունն է: Այդ ամենն առանձին ուղղությունների վրա որոշակի ծանրաբեռնվածություն կստեղծի, ինչպես, օրինակ, առայժմ ավիափոխադրումների դեպքում ենք զգում: Բայց սա էլ է ժամանակավոր, քանի որ չգիտենք, թե Ռուսաստանի կառավարությունն ինչ հակամիջոցներ կրող է ձեռնարկել»,- ընդգծում է զրուցակիցը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել
ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները
«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ
Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր
Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ
Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել
Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT