Երևան
12 °C
Թալինի համայնքնապետի ՔՊ թեկնածու Տավրոս Սափեյանը ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, Թալին խոշորացվող համայնքի բնակիչներ,
Այսօր կարևոր ասելիք ունեմ․ եզրագիծն է հատում նախընտրական քարոզարշավը, որն այս անգամ տարբերվեց մյուսներից։ Տարբերվեց ոչ թե մեր շրջայցերի առատությամբ, այլ նրանով, որ մենք ստիպված եղանք հաղթահարել մեր երկրի առջև կրկին ծառացած լուրջ մարտահրավերներ, դիմադրել Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիային և մեր գործուն աջակցությունը ցուցաբերեցինք հայրենիքի պաշտպանության գործում։
Մենք վայրկյան առաջ կանգնեցինք սահմանին, ցավոք, կորցրինք մեր լավ ընկեր Միհրան Ասատրյանին․․․Այժմ էլ մեր տղաներից շատերը սահմանին են։
Այս դժվարին ժամանակաշրջանից առաջ մենք հասցրինք լինել Թալին և Արագածավան համայնքների գրեթե բոլոր բնակավայրերում, շփվել ժողովրդի հետ, լսել նրա ձայնն ու արձանագրել այն խնդիրները, որոնք հրատապ պետք է լուծվեն։
Եվ այսօր, ամփոփելով շուրջ մեկ ամիս տևած մեր նախընտրական քարոզարշավը, արձանագրում ենք մեկ բան՝ մեր խոսքը գործ է, մենք նախանձախնդիր ու հետևողական ենք Թալինի զարգացման գործում և մեր հայրենիքի կողքին կանգնած ենք։ Արձանագրում ենք նաև, որ բնակավայրեր շրջայցերի ընթացքում մեր նախընտրական ծրագիրը հավանության է արժանացել ընտրազանգվածի կողմից, մենք վայելել ենք ձեր ջերմ ու ոգևորող ընդունելությունը, ինչի համար շնորհակալ ենք։
Ուզում եմ անդրադառնալ նաև մեր քաղաքական մրցակցի շահարկումներին առ այն, որ մենք սահման ենք գնացել մեր քաղաքական ռեյտինգի համար։ Հարգելի՛ ժողովուրդ, թե՛ նախընտրական ժամանակահատվածում, և թե՛ դրանից առաջ, մենք զինվորագրվել ենք հայրենիքի պաշտպանությանը և մի՛շտ ենք պատրաստ․․․Ինչ վերաբերում է մյուս շահարկմանը՝ կապված Թալինի զարգացման մի քանի ծրագրի հետ, ապա պետք է նշեմ, որ մեր քաղաքական մրցակիցների ստեղծած արհեստական խոչընդոտների պարագայում այդ ծրագրերը մենք կյանքի ենք կոչել լրացուցիչ ջանքերի, մեծ համառության շնորհիվ։ Հետևաբար, անհեթեթություն է նման ձևով ժողովրդին մեր դեմ վատ տրամադրելու փորձեր անելը և հուսով եմ, դա դուք ինքներդ շատ լավ եք հասկանում։
Սիրելի՛ հայրենակիցներ, ընտրողներ,
Ընդամենը մեկ օրից՝ սեպտեմբերի 25-ին, դուք պետք է ձեր վճռորոշ քայլն անեք, և հորդորում եմ ձեր վստահության քվեն տալ մեզ՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչներիս։ Ինչպես արդեն տեսել եք՝ մենք պատրաստ ենք բարձր պատասխանատվություն ստանձնելու, օրնիբուն աշխատելու, արդարացնելու ձեր սպասումները։
Սեպտեմբերի 25-ին դուք նաև բացառիկ հնարավորություն ունեք ձեր գնահատականը տալու այն ուժերին, որոնք տարիներ շարունակ, ունենալով պետական լծակներ ու լայն հնարավորություններ, գրեթե ոչինչ չեն արել Թալինը զարգացնելու համար, բացի պատասխանատու աթոռը զբաղեցնելուց։
Սիրելի՛ ընտրողներ, մենք քվեաթերթիկում 7-րդ համարն ենք։
Վստահաբար, միասին մենք անելու ենք ամեն ինչ․․․ Ձեր՝ Տավրոս Սափեյան»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT