Երևան
12 °C
44-օրյա պատերազմի մասնակից Հարություն Հայկի Բաբայանը 40 օրվա ծառայող է եղել, երբ պատերազմն սկսվել է: Տղայի զորացրվելուց մեկ ամիս չանցած՝ ադրբեջանական կողմը կրկին ռազմական ագրեսիայի է դիմել:
Հարությունի խոսքով՝ լսելով սահմանին լարվածության մասին՝ կարծես վերապրել է երկու տարի առաջվա եղածը: «Ամենաշատը նեղվում էի նրանից, որ զորացրվել եմ, ու այդ ամենի միջով անփորձ տղաներն են անցնում: Պատերազմից հետո մենք ամեն պահ սպասում էինք, որը էլի կլինի, նույնը կկրկնվի: Նորեկ տղաներին, որոնց զորացրմանը դեռ մեկ տարի ու ավելին կար, ասում էինք՝ եթե լինելու է, գոնե այն ժամանակ լինի, որ մենք ձեր կողքին լինենք»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է նա:
20-ամյա տղան վստահություն է հայտնում՝ եթե 44-օրյա պատերազմի բովով անցած ծառայակիցներն ու ինքը լինեին սահման պահող այսօրվա տղաների կողքին, սեպտեմբերի 13-ի իրադարձությունները գուցե մի փոքր այլ ձեւով ընթանային. «Պատերազմ տեսած տղաներից մերը վերջին զորակոչն էր, որ զորացրվեցինք: Շատ ցավալի է, որ ամեն ինչ այս կերպ է ընթանում. 44-օրյա պատերազմից հետո ես հույս ունեի, որ մենք վերջին մաղված սերունդը կլինենք, բայց ինչ արած. ժամանակներն են վատը:
Հարություն Բաբայանի ծառայությունը սկզբնական շրջանում անցել է Մարտակերտում, ապա՝ տեղափոխվել Մատաղիս, եղել է Թալիշի դիրքերում: «Թալիշը աշխարհագրական դիրքով բարդ ու վտանգավոր հատվածում էր, եւ ամեն ինչ շատ թեժ էր այնտեղ»,- ասում է նա:
Անցել է երկու տարի, սակայն զինվորական ծառայությունը նոր վերջացրած տղայի համար քաղած դասերն ու վերքերը դեռ շատ թարմ են: Կորցրել է մանկության ամենամտերիմ ընկերոջը, ծառայակիցներին ու հարազատներին, բայց ասում է՝ այդ ամենն իրեն չի թուլացրել ու կոտրել, ընդհակառակը՝ այժմ շատ բաներ պետք է հենց հանուն նրանց անի. «Ես պահում եմ այդ հիշողություններն ու իմ հետագա ողջ կյանքն առաջնորդվելու եմ դրանցով: Մեր ազգի համար դրանք սովորական ժամանակներ ու փորձություններ չէին, դա մեզ համար շրջադարձային ծանր փուլ էր»:
Հարությունը վիրավորվել է պատերազմի 8-րդ օրը, ստացել բեկորային վնասվածքներ, երբ հանգստի մեջ են գտնվել:
«Վիրավորում ստանալու առաջին մի քանի րոպեներին ոչինչ չէի զգում, միայն գիտեի, որ Թալիշն ու Մատաղիսն այլեւս մերը չեն. այդ մտքերի հետ սաստկանում էին մեջքիս հատվածի ցավերը: Սկզբում մտածեցի՝ երեւի քար է կպել ու ցավեցրել: Մի տեսակ չէի հավատում, որ ես էլ կարող եմ վիրավորվել: Ո՛չ ես ստուգեցի, ո՛չ էլ ինչ-որ մեկին խնդրեցի նայել: Հետո, երբ շատ ցավեց, ինձնից անկախ ձեռքս տարա մեջքիս, տեսնեմ՝ ամբողջությամբ արյուն է: Դրանից հետո ինձ զոռով ուղարկեցին հոսպիտալ. չէի ուզում տղերքին մենակ թողնել»,- հիշում է Հարությունը:
20-ամյա տղայի խոսքով՝ այդ ժամանակ իր փոխարեն ով էլ լիներ, չէր ուզենա ընկերներին լքել, յուրաքանչյուրն էլ հոգեբանական այդ վիճակում էր: Նրա համոզմամբ՝ հայ երիտասարդների մեծ մասն այդ մտածելակերպն ունի. «Դաստիրակության ձեւը փոխվել է, մարտահրավերներն ուրիշ են, բայց ինչքանով ես եմ հասկացել, մեր հայ երիտասարդների գերակշիռ մասը հայրենասեր ու նվիրված մարդիկ են»:
Հարությունն ասում է՝ մեր տղաների տարբերվող հատկանիշներից մեկն էլ երբեք չընկճվելն է, հզոր կամք ու կարողություն ունենալը, ինչը, ըստ նրա, իրենցից փոքր սերնդի մոտ էլ պակաս ակնհայտ չէ: Սակայն, ըստ նրա, ծառայության նոր անցած տղաները մարտունակ են լինում առնվազն 3-6 ամիս անց: «Եռամսյա ուսումնական փուլը պարտադիր է: Սկզբնական շրջանը ուսուցման ու ինտեգրման փուլ է բոլորիս համար»,- նշում է նա:
Մեկնաբանելով շրջանառվող այն պնդումները, թե 44-օրյա պատերազմի ժամանակ տարբերակում ու ճիշտ մոտեցում չի եղել՝ ասում է. «Փաստը ցույց տվեց, որ դա գոյության կռիվ էր: Բոլոր ուղղություններով ծանր մարտեր էին ընթանում, ու ուզում էիր լինեիր՝ 2 ամսվա ծառայող կամ 2 օրվա, չէիր կարող պարզապես գնալ ու բունկերում նստել, չնայած դա ֆիզիկապես էլ հնարավոր չէր: Իրավիճակն ու պահն այնպիսին էին, որ բոլորը պետք է իրենց ներդրումն ունենային»:
Հարությունն այժմ սովորում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) Իրավաբանական ֆակուլտետում: Ապագա իրավաբանը շեշտում է՝ ամեն պահ պատրաստ է կրկին զենք վերցնել ու հայրենիքը պաշտպանել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT