Երևան
12 °C
Վերջին ժամանակներում կրկին կտրուկ աճել են համացանցային առուվաճառքի հարթակներում ապրանքների վաճառքի հայտարարություններն օգտագործելով՝ խարդախությամբ կատարված հափշտակության դեպքերը: Այս մասին են վկայում 2022 թվականի ընթացքում արձանագրված սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի վերաբերյալ Գլխավոր դատախազությունում ստացված հաղորդումների ուսումնասիրությունը:
Առերևույթ հանցավոր արարք կատարող անձինք «WhatsApp» կամ այլ չվերահսկվող կապի միջոցներով կապ են հաստատում համացանցային առուվաճառքի հարթակներում (օրինակ՝ «List.am») տարատեսակ ապրանքներ վաճառողների հետ և հայտարարությամբ տեղադրված ապրանքները գնելու դիմաց էլեկտրոնային եղանակով վճարում կատարելու պատրվակով նրանցից պահանջում ու ստանում վերջինների բանկային քարտերի տվյալները, որից հետո այդ տվյալներն օգտագործելով՝ հափշտակում դրանց հաշվին առկա գումարը:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ գրանցվել է նմանատիպ դեպքերի երկու տեսակ:
Մի դեպքում ապրանքների վաճառքի վերաբերյալ հայտարարությունը առուվաճառքի նման հարթակներում տեղադրվելուց հետո արտերկրյա կամ տեղական հեռախոսահամարներով գրանցված «WhatsApp» հավելվածի միջոցով անհայտ անձինք կապ են հաստատում հայտարարություն տվողի հետ և խնդրում տրամադրել նրանց բանկային քարտի տվյալները՝ ապրանքը գնելու և գումարը բանկային քարտին փոխանցելու համար: Վերջիններս «գնորդին» տրամադրում են իրենց բանկային քարտի տվյալները, այդ թվում՝ կոդերը, որից հետո հանցագործները խաբեությամբ նրանց բանկային քարտից կանխիկացնում են եղած գումարները:
Մյուս դեպքում հանցագործներն առցանց վաճառքի հանված ապրանքը գնելու պատրվակով նույն միջոցներով կապ են հաստատում հայտարարություն տվողների հետ, ցանկություն հայտնում գնել ապրանքը, սակայն պատճառաբանելով, թե իբր այլ բնակավայրում են բնակվում՝ նրանք առաջարկում են «Հայ Փոստի» միջոցով կնքել էլեկտրոնային պայմանագիր, ըստ որի՝ վերջինս կատարում է որոշակի գումարի վճարում, իսկ դրա դիմաց առաքիչն ապրանքը տեղափոխում է տվյալ բնակավայր: Ապա հանցավորներն ուղարկում են, այսպես կոչված, «Հայ Փոստի» ծուղակային հղում, որտեղ անձինք գրանցվում են՝ գրանցելով նաև բանկային տվյալները և կոդերը, որից անմիջապես հետո պարզում են, որ հղումը կեղծ է, և իրենց վստահությունը չարաշահել են: Իսկ հանցավորը, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, կեղծ հղումով ստացված բանկային տվյալները ներբեռնելով, կարողանում է բանկոմատային քարտում եղած գումարը այլ խաղային կամ անձնական հաշիվների փոխանցելով, հափշտակել դրանք:
Դեպքերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ հանցավոր արարքները կատարողները գործում են նախօրոք մտածված սցենարով ու սխեմայով, առաջացնում շահագրգռվածություն անձի մոտ, որ տրամադրեն բանկոմատային քարտի պահպանվող տվյալները: Գնորդն առաջարկում է վճարել ապրանքի դիմաց՝ չսակարկելով վաճառվող առարկայի գինը, ինչը գայթակղում է վաճառողին հանցավորի «թակարդն ընկնել» ու նրա առաջարկը չմերժել՝ տրամադրելով իր կամ այլ ծանոթ կամ բարեկամի բանկոմատային քարտի պահպանվող տվյալները, որից հետո հանցավորը, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ այդպիսի տվյալները ներբեռնելով, կարողանում է ազատ օգտվել բանկոմատային քարտում եղած գումարից, փոխանցել այլ խաղային և անձնական հաշիվների՝ այսպիսով հափշտակելով դրանք:
Արդյունքում բանկային քարտի սեփականատերը կամ վերջինիս հարազատը կամ մտերիմն ինքնակամ հանցավորին է տրամադրում, իհարկե, խաբեության արդյունքում, բանկային քարտի պահպանվող տվյալները, որից էլ օգտվում են հանցավորները՝ հնարավորություն ստանալով իրագործելու իրենց հանցավոր դիտավորությունը:
2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում գրանցվել է նշված եղանակով կատարված հանցագործությունների 145 դեպք, որոնցից՝
Նշված դեպքերից՝
Նշված 82 քրեական գործից բացահայտվել է ընդամենը երկուսը, որից մեկը կարճվել է տուժողի հետ կասկածյալի հաշտվելու հիմքով, իսկ մյուսն ընթացքի մեջ է:
Երկու քրեական գործով վարույթները կարճվել են տուժողի բողոքի բացակայության հիմքով: Ընդհանուր վնասը կազմել է 18 մլն 147 հազար 818 դրամ:
Ընդ որում, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հանցավորը կամ հանցավորները, որպես կանոն, գործում են մեկ միասնական դիտավորությամբ և օգտագործում բազմաթիվ անձանց տվյալները, այսինքն՝ հանցավոր արարքն ընդգրկում է մեկից ավելի դրվագներ: Ուսումնասիրության արդյունքներից ելնելով՝ ՀՀ դատախազությունը քաղաքացիներին հորդորում է ոչ մի դեպքում այլ անձանց չտրամադրել իրենց բանկոմատային քարտերի պահպանվող վավերապայմանները՝ դրանց վրա առկա թվերը, հատկապես PIN կոդը. նման դեպքում էլեկտրոնային վճարահաշվարկային համակարգերի պաշտպանվածությունն օբյեկտիվորեն կարող է անզոր լինել արգելելու հանցավորների հասանելիությունը քարտային դրամական միջոցներին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Բոլորը հարմար օգտագործվում են. Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել․ Լիլիթ Դալլաքյան
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT