Երևան
12 °C
Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական զինված ուժերի հերթական սադրանքի հետեւանքով զոհված սերժանտ Հովհաննես Սուքիասյանը 44 տարեկան էր: Նա ամուսնացած էր, ունի երկու որդի:
Հովհաննեսը Վայոց ձորի Նոր Ազնաբերդ գյուղից էր: Համայնքի նախկին ղեկավար, տեղի դպրոցի ուսուցչուհի Ելենա Միքայելյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում որոշ մանրամասներ է պատմել համագյուղացու՝ սերժանտ Հովհաննես Սուքիասյանի մասին:
Հովհաննեսի ավագ որդին պարտադիր զինվորական ծառայություն է անցնում ՀՀ զինված ուժերում, սակայն, Ելենա Միքայելյանի խոսքով, դեպքից հետո՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ, հայտնել են, որ տղային զորացրում են:
«Տավուշում էր ծառայում, 2023 թվականի մարտին պետք է զորացրվեր, բայց ցավալի հանգամանքների բերումով որդին ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից: Շատ խելացի տղա է, Երեւանում բարձրագույն կրթություն պիտի ստանա, ընդունվել էր, միանգամից զորակոչել էին բանակ: Հովհաննեսը վերջին անգամ ծառայող որդու եւ կնոջ հետ էր խոսել, կինը լսել էր պայթյունի ձայնը, որից հետո էլ նա դարձել է անհասանելի»,- պատմում է Ելենա Միքայելյանը:
Ըստ նրա՝ Հովհաննես Սուքիասյանը 12 տարուց ավելի էր՝ պայմանագրային հիմունքներով ծառայում էր ՀՀ զինված ուժերում: «Շատ լավ հայր ու ամուսին էր, արտակարգ համագյուղացի, որեւէ մեկը ոչ մի բացասական բան այսքան ժամանակ չի տեսել: Երեկ էլ՝ վերջին հրաժեշտի ժամանակ, եկել էին բոլոր ծառայակից ընկերները, միայն տեսնեիք, թե ինչքան մեծ հարգանք ու սեր էր վայելում: Նույն գումարտակում ծառայող տղաներից մեկը, որը Հովհաննեսի մարմինը դուրս է հանել, պայթյունից հետո պատմել է, որ դիրքեր գնալու ժամանակ միշտ բոլորին ասել է՝ զգուշ կլինեք»,- նշում է տիկին Միքայելյանը:
Երեկ Վայքի եկեղեցում տեղի է ունեցել սերժանտի հոգեհանգստի արարողությունը, այսօր էլ ընտանիքի ցանկությամբ նրան հուղարկավորել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
Տիկնոջ խոսքով՝ Հովհաննեսի ընտանիքը Նոր Ազնաբերդ համայնք է տեղափոխվել Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, Նախիջեւանի Ազնաբերդ գյուղից են, փախստականներ: «Եկել են, Հովհաննեսն այստեղ դպրոց է գնացել, հետագայում էլ հիմնական բնակություն հաստատել եւ իր ընտանիքը կազմել»,- պատմում է Ելենա Միքայելյանը: Հովհաննեսի կինն էլ աշխատում է համայնքապետարանում: Արդեն 6 ամիս է՝ միասին ենք աշխատում, մեր մշակութային միջոցառումներն է կազմակերպում: Շատ պարտաճանաչ ակտիվ աղջիկ է: Իր հայրն էլ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ է զոհվել: Ստացվում է՝ տարբեր տարիների պատերազմներն այդ խեղճ աղջկանից խլեցին իր ամենաթանկ մարդկանց»:
Ելենա Միքայելյանն ասում է՝ Հովհաննեսի կորստյան անդառնալի ցավի հետ մեկտեղ կինն այսօր անելանելի դրության մեջ է. ընտանիքը գոյատեւման խնդիր ունի, քանի որ միակ կերակրողը, կարելի է ասել, Հովհաննեսն էր. «Խնդիր է: Մարդիկ պետք է կարողանան իրենց մեջ ուժ գտնել, որպեսզի շարունակեն ապրել ու իրենց գլուխը պահել»:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 28-ին ադրբեջանական սադրանքի հետեւանքով հայրենիքի պաշտպանության ժամանակ 3 զինծառայող էր զոհվել՝ փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյանը, սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյանը եւ շարքային Էդվարդ Հայկի Հովհաննիսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT