Ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 10-ամյա երեխա. նա տուժել է ինքնագլորից ընկնելու հետևանքով

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի հաղորդմամբ՝ ծայրահեղ ծանր վիճակում մեկ այլ բժշկական կենտրոնից իրենց մոտ է տեղափոխվել 10-ամյա երեխա։ Վերջինս տուժել է ինքնագլորից ընկնելու հետևանքով։

Նշվում է, որ երեխան առաջին օրերին գանգատվել է կոշտ սնունդ ուտելու անկարողությունից, ծնոտի ցավերից և ատամնաշարում ատամների բացակայությունից։

«Նրա մոտ հայտաբերվել է ծնոտի կոտրվածք և կատարվել ծնոտի ֆիքսացիոն վիրահատություն։ Սակայն հետվիրահատական շրջանում երեխայի մոտ դիտվել է գիտակցական մակարդակի անկում, ցնցումներ, ինչի կապակցությամբ նրան տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ՝ ծայրահեղ ծանր վիճակում, ախտորոշվել է ԳՈՒԱՇՍԽ իշեմիկ տիպի (երկկողմանի ներքին քնային զարկերակների դիսեկցիա)։ Տասը օր գտնվել է վերակենդանացման բաժանմունքում՝ կոմատոզ վիճակում:

Ստացել է ինտենսիվ կոնսերվատիվ բուժում։ Դինամիկայում դիտվել է վիճակի վատացում, զարգացել է ներգանգային հիպերտենզիոն-դիսլոկացիոն համախտանիշ, ինչի կապակցությամբ կյանքի ցուցումով կատարվել է դեկոմպրեսիոն տրեպանացիա։ Բժշկական թիմի ջանքերով ու պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում հաջողվել է փրկել երեխայի կյանքը։

Այժմ նա ժպտում է, խոսքը վերականգնման փուլում է, նույնիսկ կատակով դժգոհում է իր վարսերը կտրած, բայց իրեն բուժող բժիշկներից։ Երեխան դուրս է գրվել ինտենսիվ վերականգնողական բուժում ստանալու նպատակով, որից հետո կպլանավորվի գանգի դեֆեկտի պլաստիկայի կատարումը։

Հաշվի առնելով վերջին շրջանում ինգնագլորներից, այդ թվում՝ էլեկտրական ինքնագլորներից ընկած և տարբեր վնասվածքներով բուժհաստատություններ դիմած երեխաների քանակը՝ խորհուրդ է տրվում լինել զգոն ու հետևողական, օգտվել ինքնագլորներից, հեծանիվներից և նման այլ փոխադրամիջոցներից՝ համապատասխան արտահագույստով, պաշտպանիչ սաղավարտներով, ինչպես նաև վարել դրանք նախատեսված վայրերում»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13181 դիտում

Նորակերտի դպրոցում չհաշվառված զինամթերք է հայտնաբերվել

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Իրանցի վարորդը բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Որոտան գետը․ նրան տեղափոխել են հիվանդանոց

Ալեքսանդր Կոնյուկն ազատվել է Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնից

Վերանայվել է փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման գումարի առավելագույն չափը

Ալեն Սիմոնյանը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին

Կառավարությունը հաստատել է բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի ԱԳ նախարարին

Պետք է պարզել՝ սա ՀԸ-ների՞ համար է, թե՞ հեռուստադիտողների. կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ

Ինչ КГБ, հո Բելառուսում չե՞նք, մենք ստացել ենք 14 մանդատ և ծառայեցնելու ենք մեր գյումրեցիներին. Սարիկ Մինասյան

Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար. Սուքիասյան

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

ՊԵԿ-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Թվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը

Ե՞րբ կմեկնարկի ամառային զորակոչը

«Coffee House»-ի սեփականատերերի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Հրաչյա Զաքոյանը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր. Կառավարությունը հաստատեց թեկնածությունը

Կայուն և համապարփակ խաղաղության հաստատումը հրամայական է. Բրյուսելում ԱԽ քարտուղարը հանդիպել է Ռալֆ Մորոյի հետ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՆԳՆ ՓԾ տնօրենը Սյունիքում խորհրդակցություն է անցկացրել, տվել հանձնարարականներ

Ավարտվել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպումը. ի՞նչ ընդգծումներ են արել կողմերը

5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»․ ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն է

Միջպետական հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է

Եվրոն թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին

Հայաստան-Ադրբեջան նոր սրացում ու նոր պատերազմ չի լինելու, մոռացե՛ք այդ մասին. վարչապետ

Ղարաբաղյան շարժումը շարունակելու ամեն փորձ կործանարար է, այն եղել է անկախությունը թույլ չտալու համար. վարչապետ

Ի սկզբանե կատարյալ «Ժիգուլի» եք եղել, քաղաքական դինոզավր․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Թմրամոլության պես է՝ շատ կարճ, հաճելի, հետո պարզվում է՝ քաղաքական բոմժ ես կամ խեղկատակ. Սիմոնյանը՝ Վարդանյանին

Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանի և Բելառուսի միջև սահմանը արդեն կարող են հատել նաև ցամաքային տրանսպորտով

Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն դրամի խոշոր չափերով վնասը

Չեք ուզում ունենանք սահման, որ հեշտ լինի մեզ տարբեր պետությունների տակ պառկեցնելը. Թորոսյանը՝ ընդդիմությանը

Բայրամովն Անթալիայում Միրզոյանի հետ հանդիպումը բավական օգտակար է համարել

Գրիգորյանն ու Ալիշերովը քննարկել են 2024-ին մակրոտնտեսական ոլորտում ԵԱՏՄ երկրների արձանագրած ցուցանիշները

Ռազմական ուժ չպետք է կիրառվի, Թեհրանը պատրաստ է աջակցել Երևանին ու Բաքվին՝ հասնելու խաղաղության. Ռավանչի

Երբ մի ուժ մեղադրում է մյուսին Թուրքիայի հետ բանակցելու համար, այդ ուժը գոնե պետք է երեսպաշտ չլինի. Ռուբինյան

Թբիլիսիում մեկնարկել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը

Հայտնի է՝ քանի զբոսաշրջիկ է մարտ ամսին այցելել Հայաստան և որ երկրներից

ԱՄՆ նոր վարչակազմի կողմից նկատվում է հետաքրքրություն ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ. նախարար