Խաղ ու պար չէ, որ կտրուկ շարժումներ անենք՝ առանց հասկանալու՝ հետո ինչ ենք անելու. ԱԺ նախագահը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի ընթերցել երեկ «Հայկական ժամանակ»-ում հրապարակված՝ «Ի գիտություն Վեհափառ հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության. ի՞նչ է ուզում Ադրբեջանը» վերտառությամբ հրապարակումը, որտեղ նշվում է, թե Ադրբեջանը ՀՀ-ին ինչ 5 պահանջ է ներկայացրել:

Սիմոնյանի հավաստմամբ՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չեն, և որևէ պահանջ իրենք չեն ընդունել:

Լրագրողների հարցադրմանը՝ ինչո՞ւ իշխանությունը չի հայտնում, թե որո՞նք են Հայաստանի առաջարկները, ԱԺ նախագահը պատասխանեց. «Որովհետեւ այդ առաջարկները չեն քննարկվել ու չեն որոշվել: Դրանք հիմա բացահայտման ենթակա չեն»:

Անդրադառնալով «Հայկական ժամանակ»-ի այսօրվա՝ «Ինչ է ուզում Ռուսաստանը․ ի գիտություն Վեհափառ հայրապետի, երեք նախագահների և փորձագիտական հանրության» վերտառությամբ հրապարակմանը, որտեղ ներկայացվում է ՌԴ-ի պահանջները ՀՀ-ին, Սիմոնյանը շեշտեց՝ ինչպես բոլոր պետությունները, այդպես էլ ՌԴ-ն առաջ է տանում իր շահերը: 

«Հաճախ խոսում են նրա մասին, թե այս մեկին սիրում է, այս մեկին չի սիրում: «Սեր» հասկացությունը շատ էական բան չէ. պետություններն ունեն իրենց շահերը, որոնք առաջ են տանելու: Այլ հարց է, թե ինչպես մենք կկարողանանք այդ շահերին դիմակայել, ինչ հակակշիռներ կգտնենք: Գրեթե ամենուր կա՛մ պատերազմ է, կա՛մ նախապատերազմական իրավիճակ: Մենք ինչ ելքեր կգտնենք այդ իրավիճակից դուրս գալու: Ես կարծում եմ, որ այս պահի դրությամբ մաքսիմալն անում ենք և շարունակելու ենք անել»,- ասաց ԱԺ նախագահը:

Հարցադրմանը՝ ինչու Ռուսաստանը մեր տված միլիոնավոր դոլարների դիմաց չի՞ տալիս հասանելիք զենքերը, Սիմոնյանն ասաց՝ չունի տեղեկություն այդ մասին. «Ես չեմ կարող ասել, որ վարչապետի խոսքը վերաբերում է Ռուսաստանին, նման տեղեկատվության չեմ տիրապետում: Եթե նման բան կա, միգուցե պայմանավորված է Ուկրաինայում տեղի ունեցողի հետ»:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերին՝ վերջինս նկատեց՝ իր՝ ՌԴ առաջիկա այցի ընթացքում քննարկելու է ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերը. «Դրանով Հայաստանը դիմել է, և մինչև օրս, եթե չեմ սխալվում, պատասխան չունենք: Նույնիսկ «չէ» չունենք»:

Եկե՞լ է ՀԱՊԿ-ից դուրս գալու ժամանակը, հարցին Սիմոնյանը պատասխանեց. «Շատ հնարավոր է, որ ՀԱՊԿ-ը ընդհանրապես որոշում կայացնի դուրս գալ Հայաստանից, որովհետև, եթե այդ կառույցը պատշաճ արձագանք չի տալիս, ես մնում եմ իմ կարծիքին, որ մենք պետք է շատ երկար մտածենք ու հասկանանք: Միևնույն ժամանակ, սա խաղ ու պար չէ, որ մենք արագ ինչ-որ կտրուկ շարժումներ անենք՝ առանց հասկանալու, թե հետո ինչ ենք անելու, ինչ է դրան հետևելու: Սակայն, որ խնդիր կա, միանշանակ, ես դրա մասին խոսելու եմ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1835 դիտում

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ