Փորձում ենք Արցախին վերադարձնել բանակցությունների սեղան. ԱԺ նախագահ

Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում վստահեցրել է՝ Արցախը մշտապես ներգրավված է եղել և ներգրավված է բոլոր գործընթացներին, քննարկվելիք առաջարկություններին։

«Այն գործողությունները, որոնք անում են այսօրվա իշխանությունները, ապացույցն են, որ մենք Արցախին մենակ չենք թողնելու: Արցախի ժողովրդի իրավունքները պահելու, պաշտպանելու և տանելու ենք առաջ, ինչպես եղել է վերջին 30 տարվա ընթացքում»,- ասել է նա:

Ըստ Սիմոնյանի՝ իրենք հիմա փորձում են Արցախը վերադարձնել բանակցությունների սեղան, որպեսզի այլ հարցեր չլինեն, որ Արցախի ԱԺ-ից մեկ այլ կարծիք չհնչի, իսկ Հայաստանից՝ այլ:

«Թեև մինչ այժմ էլ պարզ չէ, թե ինչո՞ւ են Արցախից այլ կարծիքներ հնչում երբեմն, ենթադրում եմ՝ քաղաքական նկատառումներից ելնելով, քանի որ իրենք մշտապես իմացել են ամեն ինչ՝ ամեն ստորակետը, ամեն ձևակերպումը: Չկա մի բան, որ ես գիտեմ, իրենք չգիտեն»,- նշեց նա:

Հարցին՝ Արցախի իշխանությունները տեղեկացվել և համաձայնվե՞լ են, որ միայն Հայաստանի տարածքի մասին խոսվի, Սիմոնյանը հայտնել է. «Այո, տեղեկացվել են և համաձայնվել, քանի որ այլ տարբերակ չկա: Ասեմ ավելին՝ շատ հաճախ Արցախի մեր գործընկերներն են մեզ նախազգուշացրել, որ մտավախություն ունեն Հայաստանի անվտանգության վերաբերյալ»:

Խոսելով խաղաղության պայմանագիր կնքելու մասին՝ վերջինս նկատել է՝ հաշվի առնելով, թե ով է խաղաղության պայմանագրի հակառակ կողմը, մինչև այն չկնքվի, ինքը որևէ հույս չի կարող ունենալ, որովհետև փոքր վստահություն ունի հարևանների նկատմամբ:

«Նրանց գործողություններն ինձ մոտ վստահության բացակայություն են ձևավորել: Տեսնում եք, որ ներգրավված են միջազգային գործընկերները, մասնավորապես՝ ՀՀ վարչապետը երեկ նշեց, որ հանդիպում է լինելու Մակրոնի մասնակցությամբ, ինչպես նաև տեսաք, որ Միացյալ Նահանգների աջակցությամբ սեպտեմբերի 13-ի փոքր պատերազմի ժամանակահատվածում գերեվարվածները վերադարձան:

Մշտապես քննարկվում է, թե Ադրբեջանն ինչ-որ զիջումների դիմաց է համաձայնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, տարբեր փաստաթղթեր ու սկզբունքներ են վկայակոչվում: Իշխանության բարձրագույն ներկայացուցիչներն ասում են, որ ՀՀ-ի 29,800 քառակուսի կիլոմետրը և ինքնիշխանությունն անքննելի են: Կան կարմիր գծեր»,- վստահեցրեց Սիմոնյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1442 դիտում

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ