Երևան
12 °C
Ամերիկացի օրենսդիրները մտադիր են երեքշաբթի օրը օրինագիծ ներկայացնել ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատ, որը կդադարեցնի ամերիկյան զենքի մատակարարումը Սաուդյան Արաբիային՝ կապված ՕՊԵԿ +-ի շրջանակներում նավթի արդյունահանման կրճատման Էր Ռիադի որոշման հետ:
Նախաձեռնության հեղինակները՝ սենատոր Ռիչարդ Բլումենտալը և կոնգրեսական Ռո Հանան, կիրակի օրը Politico թերթում համատեղ հոդված են հրապարակել օրինագծի մասին, որում ասվում է.
«Այս շաբաթ Սաուդյան Արաբիան ՕՊԵԿ + հանդիպման ժամանակ որոշեց կրճատել նավթի արդյունահանումը օրական 2 միլիոն բարելով՝ դրանով իսկ բարձրացնելով գազի գինը հօգուտ Ռուսաստանի: Սաուդյան Արաբիայի որոշումը հստակ հարված էր ԱՄՆ-ին, սակայն ԱՄՆ-ն նաև պատասխանելու միջոց ունի. այն կարող է արագ դադարեցնել ամերիկյան ռազմական տեխնոլոգիաների զանգվածային փոխանցումը Սաուդյան Արաբիային, որն այնքան դրա կարիքն ունի:
Ուստի մենք երեքշաբթի օրը Սենատում և Ներկայացուցիչների պալատում կառաջարկենք օրինագիծ, որը նախատեսում է անհապաղ դադարեցնել Սաուդյան Արաբիային զենքի բոլոր մատակարարումները»,- ասվում է հոդվածում։
Նրանք նշել են, որ Սաուդյան Արաբիայի հետ ԱՄՆ ռազմական համագործակցությանն առնչվող նմանատիպ օրինագծեր նախկինում ներկայացվել են Կոնգրեսին այլ առիթներով, սակայն դրանք երբեք չեն հաստատվել։ Սակայն այժմ, համոզված են նախաձեռնության հեղինակները, Սաուդյան Արաբիայի որոշումը այնպիսի վրդովմունք է առաջացրել ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների շրջանում, որ օրինագիծը, նրանց կարծիքով, հաջողության բոլոր հնարավորություններն ունի։
Հինգշաբթի օրը դեմոկրատ կոնգրեսականները ներկայացրել են ևս մեկ օրինագիծ, որը պահանջում է ԱՄՆ վարչակազմից դուրս բերել ամերիկյան զորքերը և զենքի համակարգերը Արաբական Միացյալ Էմիրությունների և Սաուդյան Արաբիայի տարածքից նավթի արդյունահանումը կրճատելու իրենց որոշման պատճառով: Օրինագիծը նախատեսում է նաև ամերիկյան ռազմական տեխնիկայի և պաշտպանական համակարգերի տեղափոխում Մերձավոր Արևելքի այլ շրջաններ՝ «այլ երկրներում ամերիկյան զինվորականների անվտանգությունն ապահովելու համար»։
Նախորդ շաբաթ ՕՊԵԿ+-ի համաձայնագրին մասնակցող երկրները Վիեննայում կայացած դեմ առ դեմ հանդիպման ժամանակ պայմանավորվել են նոյեմբերից կրճատել նավթի արդյունահանումը օրական 2 միլիոն բարելով, ինչպես նաև երկարաձգել գործարքը մինչև 2023 թվականի վերջ: Ենթադրվում է, որ Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան կկարողանան նավթի արդյունահանումը նվազեցնել օրական 526 հազար բարելով (բ/օր) օգոստոսի մակարդակի համեմատ՝ մինչև 10,478 միլիոն բարել/օր հարաբերակցությամբ։ Դաշինքի երկրներում նավթի արդյունահանման ընդհանուր մակարդակը կկազմի օրական 41,856 մլն բարել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են
Ռուբիոն հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է պատերազմին վերջ դնելու անհրաժեշտությունը
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Մարմաշենում կստեղծվի «Կանաչ տեխնոլոգիաների հաբ». Կառավարությունն ուղղակի վաճառքով համայնքային հող կտրամադրի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT