Երևան
12 °C
Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանն այսուհետև իր գործունեությունը կշարունակի ՀՀ Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր։ Արդեն նախկին փոխքաղաքապետն այսօր մամուլի ասուլիս է հրավիրել, որի ժամանակ շնորհակալություն է հայտնել գյումրեցիներին և վստահեցրել՝ ԱԺ-ում աշխատանքի մեծ մասը Գյումրուն է նվիրելու։
«Ուզում եմ իմ կառավարման ժամանակահատվածում կարևորել մեր համաքաղաքացիների դերը։ Անկախ հանգամանքից, թե առկա խնդիրներն ինչպես են բարձրաձայնել՝ սոցցանցերով, մեդիայի միջոցով, այլ տարբերակով. թերությունների ու թերացումների բարձրաձայնումները հնարավորություն են տվել ավելի շատ բան իմանալ ու լուծումներ տալ»,- ընդգծել է նա:
Ազգային ժողով մեկնող փոխքաղաքապետը նաև լրագրողներին, իր խոսքով՝ արդեն ընկերներին է շնորհակլություն հայտնել՝ անցնող գրեթե մեկ տարում իրեն աջակցելու, նախաձեռնություններին մշտապես անդրադառնալու համար։

«Եթե լրագրողների ճիշտ լուսաբանումը չլինի, քաղաքապետարանի աշխատանքը, որը ռեֆորմներ է ներկայացնում և իրականացման ժամանակ որոշակի անհարմարություններ է պատճառում քաղաքացիներին, հարթ ընթացք չի ունենալու»,- նկատել է նա:
Առուշանյանը նաև իր քաղաքական թիմին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն է շնորհակալ՝ իրեն աշխատանքում մշտապես աջակցելու, սատարելու համար։
«Միանշանակ, վստահեցնում եմ, ես Գյումրիից չեմ գնում, աշխատանքիս վայրն եմ փոխում, նպատակները մնում են նույնը։ Ես և մեր գործընկերները հակված չենք այն մտքին, որ ես Գյումրու քաղաքապետարանից վերջնականապես կտրվել եմ։ Ճիշտ է, պատգամավորն օրենսդիր մարմին է, բայց ես գյումրեցի պատգամավոր եմ, և բոլոր խնդիրներն իմ գործընկերների հետ լուծելու ենք։ Ես չեմ սահմանափակվելու օրենքներով։ Մեր գործընկերներն ասում են՝ Առուշանյանը ոչ թե պատգամավոր է գնում, այլ Գյումրու դեսպան»,- նշել է բանախոսը:
Առուշանյանի խոսքով՝ իր պաշտոնավարման ժամանակահատվածում Գյումրու սեփական եկամուտները նախորդ տարվա համեմատությամբ աճել են 231 միլիոն 773 հազար 802 դրամով, կամ 43 տոկոսից ավելի աճ է արձանագրվել։ Վերջինս վստահ է՝ շատ կարևոր է, որ գյումրեցիները ժամանակին իրենց հարկ ու տուրքը վճարեն, որ և՛ համայնքային բյուջեն հնարավորություն ունենա շատ ծրագրեր իրականացնել ու աշխատանքներ կատարել, և՛ քաղաքացիները տույժ ու տուգանքի չենթարկվեն։
«Քաղաքապետարանը լոմբարդ չէ, բանկ չէ, և մեր համար կարևորը մայր գումարն է, որ քաղաքացիները վճարեն, ոչ թե տոկոսը։ Մենք շահագրգռված չենք տոկոս աշխատեցնել, ուղղակի օրենքն է էդպես պահանջում»,- ասել է նա:
Գյումրու գլոբալ և առաջնային լուծում պահանջող խնդիրը Առուշանյանը համարել է կառավարման համակարգի փոփոխությունը. «Եթե մենք ստեղծում ենք կառավարման ոլորտում համակարգեր, բոլոր բաժիններում՝ սկսած մշակույթից մինչև կոմունալ, միանշանակ հաջողելու ենք։ Իներցիոն կառավարումը զուտ ժամանակի կորուստ է։ Շատ հարցերում ցավոտ լուծումներ են լինելու, սակայն պետք է համակարգեր ներդնել։ Նաև կարևոր է թվայնացման աշխատանքների իրականացումը, որն այս պահին չունի համայնքապետարանը»:
Գրանցած հաջողությունների մասին Առուշանյանը նախընտրել է մանրամասն չխոսել՝ ասելով՝ չի համարում, որ այս ընթացքում լուրջ հաջողությունների են հասել, սակայն հաճախ ոչ թե կոնկրետ գործում, այլ մոտեցումների, գաղափարի շուրջ գործընկերային թիմ ձևավորելու մեջ են առաջընթաց ունեցել։ Որպես օրինակ՝ նա նշել է փողոցային բացօթյա առևտրի կասեցումը՝ «ես իրենց թիկունքին, իրենք՝ իմ թիկունքին» (-խմբ. նկատի ունի գործընկերներին)։
Իր առջև դրած կարճաժամկետ խնդիրների լուծումներին կա՛մ հասել է, կա՛մ հասնելու փուլում է Դավիթ Առուշանյանը, սակայն նպատակները, որոնք ունեցել է Գյումրու հետ կապված, քիչ են իրականացել։
«Այնպես չէ, որ ես շատ գոհ եմ իմ աշխատանքից, որ շատ փայլուն փոխքաղաքապետ եմ եղել։ Ինքս ինձ քննադատորեն եմ մոտենում, որովհետև հնարավոր չէ հասնել էն ամենին, ինչը պատկերացնում ես ու ցանկություն ունես։ Դա գուցե նպատակների գլոբալ լինելու մեջ է։ Չեմ փորձել վերցնել մի փողոցի լուսավորության հարց ու լուծել, ու այդպես նույն վերաբերմունքը կա բոլոր հարցերում»,- շեշտել է նախկին փոխքաղաքապետը:
Որպես հաջողություն՝ նա ընդգծել է «Բալասանյան դաշինք»-ի հետ ձևավորված առողջ մթնոլորտի առկայությունը։ Վերջինս կնքված համագործակցության հուշագիրը «փոխպատվաստման վիրահատական» գործընթաց է համարում։
«Գուցե համեմատությունս սխալ է, բայց 10 տարի ձևավորված մարմնի թևը եթե փոխպատվաստում ես, միանգամից չի կարող սինխրոն աշխատել, ժամանակ է պետք։ Ի սկզբանե հանդիպել ենք քաղաքապետի և խմբակցությունների ղեկավարների հետ, մեր առջև համատեղ աշխատելու պայման ենք դրել։ Քաղաքապետարանում երբեք անձնական ինտրիգներ չեն եղել։ Նաև սուր բանավեճեր ու քննարկումներ են եղել։ Բոլոր բանավեճերը միտված են եղել քաղաքին, զուտ մոտեցումներն են եղել տարբեր։ Գյումրիում չկա 3 քաղաքապետ, կա մեկ քաղաքապետ, երկու փոխքաղաքապետ, բայց քանի որ հուշագրում գրված է համատեղ կառավարում, բնականաբար, մենք մեր մեծ ներդրումն ենք ունենում»,- նկատել է նա:
Առուշանյանը տեղյակ չէ, թե ո՞վ է փոխարինելու իրեն. այս պահին քաղաքական թիմը չունի որոշում, քննարկումների փուլում են. «Հեղափոխական մոտեցումներ ունեցող մեկը պետք է լինի, որը չի վախենա 5, 10 հոգու քննադատություններից»:
Աշխատեք չբերել այն մանկամիտին, որը կընկնի ստատուսների հետևից, ասուլիսի ժամանակ նետել է լրագրողներից մեկը, Առուշանյանը հակադարձել է․ «Մեր թիմում մանկամիտներ չկան»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պատգամավոր Վահագն Հովակիմյանին առաջադրել էր որպես ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածու և ընտրել այդ պաշտոնում։
Որպես պատգամավորի թեկնածու՝ Հովակիմյանից հետո ընտրացուցակում հաջորդ համարը Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանն էր։
Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT