Երևան
12 °C
ՀՀ քննչական կոմիտեում պարզվել են Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի ենթակայությամբ գործող գերեզմանատան ինչպես պաշտոնատար, այնպես էլ այլ աշխատակիցների կողմից 2018-2021 թվականների ընթացքում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար տարբեր չափերի գումար պահանջելու և ստանալու, պաշտոնեական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ ներառելու միջոցով՝ բովանդակությամբ կեղծ փաստաթուղթ կազմելու և օգտագործելու, ապօրինի վարձատրություն ստանալու, ինքնիրավչություն կատարելու, գերեզման անարգելու և այլ դեպքերի մի շարք հանգամանքներ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերոնշյալ ՀՈԱԿ-ի ենթակայությամբ գործող գերեզմանատան աշխատակիցը, 2018-2021թթ. ընթացքում «մասնակի փակ» իրավական կարգավիճակ ունեցող գերեզմանատանը, վճարովի հողատարածքներ տրամադրելու արգելքի պայմաններում, գերեզմանատեղի տրամադրելու համար պաշտոնեական փաստաթղթերում՝ գերեզմանի քարտերում, ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելու միջոցով, կազմել և օգտագործել է ակնհայտ կեղծ պաշտոնեական փաստաթղթեր ու տարբեր քաղաքացիների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար պահանջել կամ ստացել է տարբեր չափերի գումարներ:
Արդյունքում «մասնակի փակ» իրավական կարգավիճակ ունեցող գերեզմանատանը կատարվել են ապօրինի հուղարկավորություններ, այն հիմնավորմամբ, թե իբր նշված գերեզմանատեղը պատկանել է հանգուցյալի ազգականին:
Բացի այդ, գերեզմանատունը՝ Երևանի քաղաքապետի որոշմամբ «մասնակի փակ» դառնալուց հետո այնտեղ շարունակվել են հատկացվել նոր գերեզմանատեղիներ, որոնք կազմակերպելու համար «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի հուղարկավորությունների գրանցամատյաններում և գերեզմանների քարտերում կեղծվել են նախկինում հուղարկավորված անձանց տվյալները, դրանցում լրացվել են ակնհայտ կեղծ հասցեներ և հանգուցյալների կենսաչափական տվյալներ՝ այդ կերպ կեղծ հիմքեր ստեղծելով հուղարկավորության գրանցման և գերեզմանի վկայականի հատկացման համար՝ թաքցնելով նաև նոր գերեզմանատեղիների հատկացման փաստը:
Իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել է նաև, որ մի շարք դեպքերում ՀՈԱԿ-ի աշխատակիցների ուղղորդմամբ, վերջիններիս ապօրինի վարձատրության դիմաց, հուղարկավորություններ են իրականացվել գերեզմանատան սահմաններից դուրս՝ մասնավոր անձանց սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում, սեփականատիրոջը զրկելով հողատարածքը սեփական հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքից:
Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ ապօրինի վարձատրության դիմաց, նոր գերեզնմանատեղիներ հատկացնելու նպատակով, անարգվել են նախկինում հուղարկավորված անձանց գերեզմանատեղիները, որից հետո գերեզմանատան աշխատակիցը անարգանքի ենթարկված գերեզմանատեղին մաքրելու, գերեզմանափոս փորելու, գերեզմանի վկայական հատկացնելու և կառուցապատման աշխատանքներ կատարելու պատրվակով խաբեությամբ պահանջել, որոշ դեպքերում նաև ստացել է տարբեր չափերի գումարներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիշյալ անձին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (4 դրվագ), 457-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ)/, 2003 թվականիn ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ )և 322-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Իրականացվում է համակողմանի քննություն՝ հանցավոր սխեմայում ներգրավված բոլոր անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումBitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը
100 մլն դոլար քեշ փող ունեցողը խոսում է ուրիշի հարուստ լինելու մասին. Ղազարյանը՝ Քոչարյանի մասին. տեսանյութ
Ռուսաստանը անվտանգության բուֆերային գոտի կստեղծի Ուկրաինայի հետ սահմանին. Պուտին
ՀՀ-ում մի շարք ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրման ժամկետները կհետաձգվեն
Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն՝ տեղական հումքով
Անահիտ Մանասյանն այցելել է Խոզնավար և Խնածախ բնակավայրեր
Ասրյանն ու Պալմասը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր
«Տոյոտա»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում
Արարատ Միրզոյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալին
Հայաստան - Պորտուգալիա հանդիպման վաճառվող տոմսերը կեղծ են. ՀՖՖ
Ոստիկանությունը իրականացնելու է ուժեղացված ծառայություն
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդային
Լեհաստանի ԱԳ փոխնախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պուտինը Լավրովին պարգևատրել է Ռուսաստանի բարձրագույն պետական պարգևով. տեսանյութ
Աշտարակ քաղաքի կամրջից նետված քաղաքացու դին դուրս է բերվել ձորից
Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսում է. նրանց դիմավորել են հանդիսավորությամբ
54 հազար անձ հայտարարագիր է լրացրել, նրանցից 23 հազարը՝ ստացել սոցիալական կրեդիտ. ՊԵԿ նախագահ
Հայտարարագրի լրացման վերջնաժամկետը հետաձգելու պլաններ չկան, նոյեմբերի 1-ն ուժի մեջ է. ՊԵԿ նախագահ
Կարծում եմ՝ էս տարբերակն ավելի լավ է, գոնե երեխաների բանակի խաթեր երկրից չեն հանում. Հակոբյան
Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան
Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել. ՀՖՖ-ն նախազգուշացնում է
Սպիտակ տան նախկին բժիշկը հայտնել է, թե Բայդենին ապրելու որքան ժամանակ է մնացել
Վթարի է ենթարկվել ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈՒԱԶ»-ը և այլ մեքենա. 1 հոգի տեղում մահացել է, կա 3 վիրավոր
Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ. նեխել եք, ուղեղներդ օդափոխել է պետք. Հակոբյան
Լավրովին Երևանում կաղամբի թթու և գնդակ են նվիրել
Իրանի Պաշտպանության նախարարի այցը ցույց տվեց՝ հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ. Սոբհանի
Կառավարության և Ազգային ժողովի շենքերում զանգվածային անկարգությունների 9 մասնակից ձերբակալվել է
Ձեր աշխատանքով ցույց տվեցիք, որ ուստարվա ամփոփումը կարող է լինել մշակութային, ճաշակով և բովանդակային. նախարար
Մի շարք շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը չի փոխվի
Ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո. ՀՀ-ում Իրանի դեսպան
Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը
Վաշինգտոնի սպանություններից հետո Նեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգությունը իր բոլոր դեսպանատներում
Կառավարությունը մոտ 714 մլն դրամով կհամաֆինանսավորի 15 համայնքի 33 սուբվենցիոն ծրագիր. Ղալեչյանը մանրամասնել է
Զորակոչի առավելագույն տարիք կսահմանվի 32 տարեկանը. Կառավարության նիստում որոշումն ընդունվել է
Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և այդ միությունից դուրս գալու օրակարգ չկա. Գևորգ Պապոյան
Հայաստանը միանում է Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքին
Իրենց տղամարդ համարողները վիրավորում են Աննա Հակոբյանին, նստած բամբասում են, հիմա ինչո՞ւ են զարմացել. Պապոյան
Կառավարությունը հիմա մշակում է աջակցության ծրագրեր կոնյակագործների համար. Պապոյանը մանրամասներ է հայտնել
Շանթ Հարությունյանը «Իմնեմնիմի» տաղավարում Սերժ Սարգսյանին անվանել է «սուկա». տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT