Երևան
12 °C
Հոկտեմբերի 19-ին Փարիզի ամենահայտնի պատմական սրահներից մեկում՝ «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի հանդիսությունների սրահում, տեղի է ունեցել Հայաստանի ազգային տոնին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն, որին մասնակցել են Ֆրանսիայի կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Սենատի անդամներ, ռեգիոնալ և քաղաքային իշխանությունների ղեկավարներ, ֆրանսիացի հայտնի մշակութային ու հանրային գործիչներ և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։
Միջոցառմանը ներկա է եղել նաև Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուար Ֆիլիպը։

Ընդունելությունը մեկնարկել է Ֆրանսիայի հանրապետական գվարդիայի երգչախմբի՝ Հայաստանի և Ֆրանսիայի ազգային օրհներգերի բացառիկ կատարմամբ, որին հաջորդել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի և Ֆրանսիայի՝ Եվրոպական հարցերով պետքարտուղար Լորանս Բոնի ելույթները։
Դեսպան Տոլմաջյանը գոհունակությամբ արձանագրել է Հայաստանի անկախության վերականգնումից ի վեր երկու պետությունների հարաբերություններում գրանցված շոշափելի ձեռքբերումները, հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը և աննախադեպ ջերմությունը։
Ընդգծվել է հարուստ և հազարամյա պատմություն ունեցող պատմական կապերի առկայությունը և այդ համատեքստում երկու ժողովուրդների՝ դժվարին պահերին միմյանց կողքին լինելու առանձնահատկությունը։

Անդրադառնալով Հայաստանի անկախության տոնի խորհրդին՝ դեսպանն ընդգծել է տառապանքներով լի այն դժվար ճանապարհը, որը մեր երկիրն ու ժողովուրդն անցել են՝ հանուն անկախության վերականգնման և հանուն ազգային զարթոնքի։ Շարունակելով խոսքը՝ դեսպանը հիշատակել է նաև այն դժվարին փորձությունները, որը Հայաստանն ու Արցախը ստիպված են այսօր հաղթահարել հայ ժողովրդի դեմ իր իսկ բնօրրանում ընթացող ագրեսիայի պայմաններում։
Այս համատեքստում առանձնահատուկ ընդգծվել է միջազգային հանրության միասնական ու վճռական արձագանքի կարևորությունը՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունները կանխելու նպատակով։

Մեջբերելով նախագահ Մակրոնի խոսքերը՝ Հայաստանի հետ Ֆրանսիայի բացառիկ կապի և տարածաշրջանում Հայաստանի՝ հանուն համընդհանուր հանդուրժողականության ու խաղաղության ոգու տարվող պայքարի մասին, դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային այս դժվար պատմական ժամանակաշրջանում Հայաստանին աջակցելու և հայ ժողովրդի հետ համերաշխության համար։
Դեսպանն իր երախտիքի խոսքն է հղել նաև Ֆրանսիայի հայ համայնքին, որն անկեղծորեն և հավատարմորեն կապված է Մայր հայրենիքի հետ և ջանք չի խնայում Հայաստանի ու Ֆրանսիայի միջև բարեկամության ամրապնդման համար։

Միջոցառման ընթացքում Ֆրանսիայի հանրապետական գվարդիայի երգչախումբը կատարել է նաև Շառլ Ազնավուրի «Emmenez-moi» հայտնի ստեղծագործությունը։

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT