Երևան
12 °C
Գյումրու քաղաքային մարզադաշտում այսուհետև երեկոները ևս կլինեն ֆուտբոլային. այսօր գործարկվեց նոր լուսավորության համակարգը։
Հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանը, Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր ու մարզասերներ։
Մարզադաշտում տեղադրվել է Siteco ընկերության լուսավորության համակարգ, որը համարվում է TOP-3 համակարգերից մեկն աշխարհում և համապատասխանում է ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից պահանջվող չափորոշիչներին:
Լուսավորության համակարգն ունի 1500 լյուքս, հենց սա էլ հնարավորություն է տալիս անցկացնել ֆուտբոլային հանդիպումներ նաև երեկոյան ժամերին:

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Տիգրան Վիրաբյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ տևական ժամանակ մարզադաշտը զրկված է եղել նման հնարավորությունից, ֆուտբոլային հանդիպումներն ու նաև մարզումները հիմնականում անցկացվել են ցերեկային ժամերի՝ պայմանավորված լուսավորության բացակայությամբ։
«21-րդ դարում ունենալ մարզադաշտ, որը չունի լուսավորություն, ուղղակի անընդունելի է։ Այսօր այս տեխնիկական վերազինումը մեզ հնարավորություն է տալիս ավելի շատ երկրպագուների բերել մարզադաշտ։ Մարդիկ ցերեկն իրենց առօրյա խնդիրներով, հոգսերով ու աշխատանքով են զբաղված և հիմնականում ժամանակ չունեն օրվա այդ հատվածում թողնել աշխատանքն ու գալ մարզադաշտ, իսկ այսօր արդեն մենք նրանց այդպիսի հնարավորություն ենք տալիս երեկոյան»,- ասաց Վիրաբյանը։


Լուսավորության համակարգի տեղադրման հարցը ֆեդերացիայի ղեկավարության հետ մի քանի տարի քննարկվել է:
«Բնականաբար, պետք էր այդ ժամանակահատվածը՝ թե՛ չափագրման, թե՛ նախագծման աշխատանքների իրականացման համար։ Այսօր արդեն իրականություն դարձավ բոլոր գյումրեցիներիս, շիրակցիներիս, ֆուտբոլասերներիս և ֆուտբոլային ընտանիքի երազանքը»,- նշեց Տիգրան Վիրաբյանը։
Լույսերի վառման արարողությունից հետո ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Գյումրի այցելած փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանին տեղեկացրեց, որ նախատեսում են հավաքականի մինչև 21 տարեկանների խաղերն անցկացնել Գյումրիում։ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահը սա կարևոր քայլ համարեց։

«Սա նաև շատ կարևոր է մշակութային, զբոսաշրջային առումով։ Մշակույթի մայրաքաղաք Գյումրուց քայլ առ քայլ տեղափոխվում ենք դեպի սպորտային մայրաքաղաք Գյումրի, որովհետև նման առաջնությունների անցկացումը Գյումրուն բերում է հավելյալ մարզասերներ, մարզիկներ և քաղաքի նկատմամբ հետաքրքրվածություն ունեցողների նոր բանակ»,- շեշտեց Վիրաբյանը։
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած նախագծի համաձայն՝ Գյումրի համայնքի սեփականություն քաղաքային մարզադաշտը 30 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրված է «Շիրակ» ֆուտբոլային ակումբին։
Վիրաբյանը տեղեկացրեց՝ պարտավորությունները, որոնք ստանձնել են, կատարելու են։ Դաշտը և բազան կպահեն այն տեսքով, որը հնարավորություն կտա Գյումրու քաղաքային մարզադաշտում ընդունել նաև եվրոպական մակարդակի խաղեր։ Երկրպագուներն էլ ամեն տարի մի նորություն կտեսնեն քաղաքային մարզադաշտում։
Իսկ այսօր՝ լուսավորության նոր համակարգի տեղադրումն ազդարարելուց հետո, մեկնարկեց «Շիրակ-Փյունիկ» խաղը։


Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT