Երևան
12 °C
Գեղանկարիչ, 8 երեխայի հայր Հայկ Առաքելյանն այն պատրաստակամ քաղաքացիներից մեկն է, որը, չնայած հանգամանքին, որ բազմազավակ հայր է, և օրենքը թույլ է տալիս նրան չմասնակցել պլանային վարժական հավաքներին, այնուամենայնիվ, այսօր, թողած կնոջը և 8 զավակին, սահմանին է:
Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում ապրող Առաքելյանների ընտանիքում Հայկի սահման մեկնելու փաստը դժկամությամբ են ընդունել, բայց, միևնույն է, ընտանիքի հոր որոշում է եղել է անփոփոխ՝ պետք է գնա:
«Դժվար ընդունեցինք, բայց մտածեցինք, որ պետք է գնա ու հայրենիքի պաշտպանության գործում իր պարտքը տա։ Երբ ներկայացել էր հավաքներին մասնակցելու համար, զարմացել էին, ասել՝ 8 երեխա ունես, օրենքով ազատ ես, կարող ես տուն վերադառնալ։ Ինքն ասել էր՝ իմ որոշումն է, գնում եմ՝ որպես կամավոր։ Ես հարցրի՝ Հայկ, չի՞ լինի, որ չգնաս, ասաց՝ ոչ ոքից տարբեր չենք, Նաիրա»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմում է Հայկի կինը՝ Նաիրա Առաքելյանը։
Հայկի զավակներից ամենամեծը 24 տարեկան է՝ Եսային, փոքրը՝ 4՝ Մոնթեն: Նրանք և Իսրայելը, Միքայելը, Վերոնիկան, Վիկան, Ժակը, Մարկը այժմ մայրիկին են օգնում՝ մինչև հայրիկը տուն վերադառնա։
Մեծ որդին, սակայն, հոր՝ սահման գնալու մասին լուրը հուզմունքով է ընդունել:
«Մեծ տղաս ծառայությունը 4 տարի առաջ է ավարտել, ծառայել է Եղնիկներում։ Հայրը տղաներին չէր ասում, որ գնալու է։ Մի օր էլ միասին պետք է գնային աշխատանքի, Հայկն ասաց՝ դուք գնացեք, ես այլ տեղ պետք է գնամ ու այդպես մեկնեց սահման։ Զանգահարեց մեծ տղայիս, ասաց՝ ես արդեն սահմանին եմ․ տղաս մի պահ շոկի մեջ էր, չէր խոսում, լուռ էր։ Հիմա Հայկի գալուն ամենից շատ փոքր տղաս է սպասում, շատ է կարոտում»,- ասում է ընտանիքի մայրը:

Երեխաներն ամեն առավոտ հոր հետ կապի մեջ են լինում, հետաքրքրվում՝ ինչպես է իրեն զգում, ե՞րբ է վերադառնալու։ Կինն ասում է՝ առանց տան գլխավորի դժվար է՝ միևնույն ժամանակ ընդգծելով. «Աստծված մեզ հետ է, նրա շնորհիվ ենք ամեն ինչ կարողանում անել»։
«Ես չեմ աշխատում, տղաներն են շինարարական աշխատանքով զբաղվում, շարունակում են՝ մինչև հայրը գա։ Մի քիչ դժվարանում են, բայց ամեն ինչ լավ է։ Երեխաները պատկերացնում են, գիտակցում են՝ սահմանին ինչ է կատարվում։ Հետո տեսնում են, լսում տարբեր միջոցներով։ Փոքրերն էլ արդեն գիտեն՝ ինչ է սահմանն ու դիրքը։ Որ Մոնթեին հարցնում են՝ պապան ո՞ւր է, ասում է՝ բանակ է գնացել՝ կռվելու»,- պատմում է բազմազավակ մայրը:

Երեխաների սերը դեպի արվեստ մեծ է, ինչպես հայրիկինը. ավագները Երևանում սովորել են դաշնամուրի, ջութակի, նկարչական հաստատություններում, փոքրերն Էջմիածնում են հաճախում նկարչության, դաշնամուրի, ջութակի, քանոնի, կիթառի դասերի։ Նրանք ապագա արվեստագներ ու հայրենիքի պաշտպաններ են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT