Գեղարքունիքի Վարդենիկ գյուղում ընթացքի մեջ է Կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն 5 ծրագիր. մարզպետ

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղում ընթացքի մեջ է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն 5 ծրագիր, որոնց դիտարկման նպատակով մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է համապատասխան շինհրապարակներ։

Այս մասին նա հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«2022 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվում է 11-րդ փողոցը, գազիֆիկացվում են 4-րդ, 38-րդ, 39-րդ և 40-րդ թաղամասերը, կառուցվում է ոռոգման ջրատարի արտաքին ցանց և կապիտալ նորոգման է ենթարկվում Բանավան թաղամասի մանկապարտեզի շենքը։ Իսկ 2021 թվականին հաստատված և 2022 թվական տեղափոխված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում տուֆ քարով սալարկվում են ներհամայնքային փողոցները։

Բանավան թաղամասի մանկապարտեզի կապիտալ վերանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 209 միլիոն 280 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են սեպտեմբեր ամսին և կավարտվեն 2023 թվականի ընթացքում։

Վարդենիկի ոռոգման ջրատարի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 114 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Կառուցվող ջրատարի երկարությունը կազմում է 2840 մետր։ Շինարարական աշխատանքները սկսվել են 2022 թվականի սեպտեմբերից և ավարտին կհասցվեն մինչև տարեվերջ։

Վարդենիկի 11-րդ փողոցի ասֆալտապատման ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 100 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերից և այժմ գտնվում են ավարտական փուլում։ Ասֆալտապատվող ճանապարհի երկարությունը կազմում է 1100 մետր, մակերեսը՝ շուրջ 6 հազար քառակուսի մետր։

Վարդենիկի թաղամասերի գազիֆիկացման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 21 միլիոն 960 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են սեպտեմբեր ամսին և իրականացվել շուրջ 60 տոկոսով։ Շինարարությունը նախատեսվում է ավարտի հասցնել մինչև տարեվերջ։ Ծրագրի իրականացման արդյունքում բնական գազից օգտվելու հնարավորություն կունենան շուրջ 350 ընտանիք։

Վարդենիկի չորս փողոցների սալարկման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 284 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները ավարտվել են մոտ 60 տոկոսով։ Ծրագրի ավարտի ժամկետ էր սահմանված մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը, սակայն շինարարները չեն կարողացել պահպանել սահմանված ժամկետները։

Այցի ընթացքում զրուցել եմ շինարարների հետ, ծանոթացել շինարարության ժամանակ ի հայտ եկած խնդիրներին։ Նկատված թերությունների շուրջ եղան դիտողություններ և առաջարկություններ՝ սեղմ ժամկետներում դրանք շտկելու համար։

Աշխատանքներն ընթանում են բավականին հուսադրող տեմպերով, սահմանված ժամկետների մեջ, դիտարկման արդյունքները գոհացուցիչ են, և կան բավարար նախադրյալներ, որ բոլոր ծրագրերն ավարտի կհասցվեն մինչև տարեվերջ։

Այս ծրագրերի իրականացման արդյունքում Վարդենիկում լուծվում են կենսական կարևոր նշանակության խնդիրներ, որոնց իրագործմանը բնակչությունը սպասում էր տասնամյակներ շարունակ։ Առաջիկա տարիների ընթացքում ևս Վարդենիկում սուբվենցիոն և այլ ծրագրերի միջոցով կիրականացվեն առաջնահերթ լուծում պահանջող նոր ծրագրեր, նկատելի զարգացում կապրեն ենթակառուցվածքները, կբարելավվեն մարդկանց կենսապայմանները։

Միայն մտահոգիչ է մնում իրավիճակը ներհամայնքային փողոցների սալարկման աշխատանքների ուղղությամբ։ Նման անորակ, սահմանված ժամկետների խախտումներով իրականացվող աշխատանքը, անշուշտ, կարժանանա համարժեք պատասխանի և քայլերի, քանի դեռ չեն շտկվել նկատված կամ արձանագրված թերությունները»,- գրել է մարզպետը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1142 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի