Երևան
12 °C
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, աշխարհի բազմաթիվ երկրներում նշում են Հելոինը։ Կելտական արմատներ ունեցող այս տոնը կապված է հին կելտացիների ժամանակի պատկերացման հետ: Կելտերը տարին երկու ժամանակահատվածի էին բաժանում՝ լուսավոր և մութ: Մութ ժամանակաշրջանն սկսվում էր նոյեմբերով և նշանավորվում այս տոնով՝ Հելոինով: Սույն տոնին բնորոշ է երկրային և անդրշիրիմյան աշխարհների սահմանների թուլացումը: Ըստ տոնի գաղափարի՝ հոկտեմբերի 31-ին անդրշիրիմյան աշխարհի ուժերը հայտնվում են երկրի վրա:
Մեր երիտասարդությունը Հելոինն սկսել է նշել վերջին տարիներին, հիմնականում հայկական որոշ ակումբներն են կազմակերպում տոնի հետ կապված միջոցառումներ։ Երիտասարդների մի խումբ էլ քաղաքի կենտրոնական փողոցներում փորձում է կա՛մ վախեցնել մարդկանց, կա՛մ զարմացնել արտասովոր կերպարներով։ Նկատենք՝ Հելոինի օրերին հայ հասարակությունը բաժանվում է մի քանի խմբի․ մարդիկ, որոնք սիրում են և տոնում այն, մարդիկ, որոնք չեն սիրում, ոմանց համար առհասարակ միևնույն է, հասարակության մի մասի կարծիքով էլ՝ այն սատանիստական է բնույթով և քրիստոնյա հասարակության համար՝ անընդունելի:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սբ․ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը, անդրադառնալով տոնի խորհրդին և հայ երիտասարդների շրջանում այն նշելուն, նկատում է՝ պետք է իմաստություն ձեռք բերել, որպեսզի հնարավոր լինի հրաժարվել ավելորդապահությունից։
«Աստված իր կերպարով ստեղծեց մարդուն, և կերպավորվել՝ նշանակում է լինել Աստծուն դեմ։ Հիշատակություններ կան, թե ինչպես Կայենի սերունդը խառնվեց Սեթի սերունդի հետ, ու սպանությունները, պատերազմները շարունակվեցին։ Ես չեմ կարող ասել՝ ինչի հետ է կապված այս տոնը, դրան վերաբերող շարժումը, որովհետև ամբողջ աշխարհում տխուր վիճակ է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։
Տերը Շահենը շեշտում է՝ այն, ինչ կատարվում է աղանդավորների ձեռքով կամ գրանտների միջոցով, քանդում է երկիրը: «Այսօր եկեղեցին նշում էր Սրբ. Ստեփանոսի տոնը, ինչո՞ւ Հելոինը նշող երիտասարդները չէին մասնակցում»,- ընդգծում է նա։
Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանի կարծիքով էլ՝ Հելոինը մեր երկրում շատ մեծ տարածում չունի, այդ պատճառով դրան դեմ շարժումներ կամ ակցիաներ իրականացնել ևս պետք չէ։
«Մեծ տարածում տոնը չունի, առանձնապես դեռահասներին է գրավում, նրանց, ովքեր եվրոպամետ հայացքներ ունեն։ Շատ ակումբային երևույթ է։ Երիտասարդությունն ապրած մարդկանց բոլորովին չի հետաքրքրում, և պետք չէ այն նշելը ծանրացնել։ Դա հակառակ ազդեցությունը կունենա, ուստի պետք է թողնել, որ աստիճանաբար մարի»,- կարծում է Պողոսյանը։
Նրա խոսքով՝ տոնը մեր մշակույթի հետ որևէ առնչություն չունի: Հելոինը կորցրել է նաև իր ավանդական ձևը, որին ի սկզբանե միտված է եղել տոնը։ Ըստ Պողոսյանի՝ այժմ այն վախեցնելու, զվարճացնելու միջոց է դարձել, մինչդեռ ուներ այլ իմաստ։
«Ննջեցյալների հոգիների հետ կապված տոն էր։ Դդումը, որի մեջը ճրագ են վառում, նպատակն է, որ հանգուցյալների հոգիները այցելեն իրենց, այսինքն՝ միտված է հանգուցյալների ոգու հանգստությանը, ոչ թե գալով՝ ահաբեկեն։ Հիմա դարձել է զվարճանքի միջոց՝ կողքինին ահաբեկելու միջոցով։ Սակայն ինչպես մտել է մեր հասարակություն, այնպես էլ կգնա»,- ասում է ազգագրագետը։
Նրա դիտարկմամբ՝ տոնը ինչ-որ առումներով ունի սատանիստական միտումներ, բայց պետք չէ հատուկ ճնշում գործադրել դրա դեմ։ Հնում հայերն էլ են հավատացել և՛ չար ոգիների գոյությանը, և՛ դրանց քշելու մեթոդներին։ Մինչ այսօր էլ մարդիկ կան, որոնք ամեն շաբաթ խունկ են ծխում՝ չար հոգիներին քշելու համար, նկատում է նա:
«Տոնը կարևոր գործառույթ ունի․ մարդը դրանից պետք է դրական լիցքեր ստանա, հանգստանա, բավականությամբ լցվի։ Մենք չարին քշելու տոներ ունենք, բայց տոներ էլ ունենք, որոնք դրական լիցքեր են տալիս։ Հելոինի փոխարեն Բարեկենդանը հրաշալի տոն է, մարդիկ ժողովրդական խաղերի միջոցով հետաքրքիր ժամանակ են անցկացնում։ Մենք մեր մշակույթը գնահատելու կարիք ունենք»,- ընդգծում է զրուցակիցը։
Պողոսյանը նկատում է՝ հայկական մշակութային համակարգն ուժեղ է, և այն ինչ խորթ է, կարող է հետ մղել։ Ազգագրագետի խոսքով՝ պետք չէ, որ հասարակությունը ատելությամբ լցվի այս տոնի նկատմամբ․ «Ատելությունը լավ բան չէ, պարզապես մարդը պետք է հասկանա՝ իրեն հարկավո՞ր է այս տոնը, թե՞ ոչ։ Մարդը միշտ էլ ընտրության հնարավորություն ունի»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT