Ինչու չի գործարկվում Մոնումենտում տեղադրված «Սատանի անիվ» կոչվող նոր կարուսելը. տնօրենը մանրամասնում է խոչընդոտները

Շաբաթներ առաջ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարել էր, որ Երեւանի «Հաղթանակ» զբոսայգու նոր՝ «Սատանի անիվ» կոչվող կարուսելն ապօրինի է տեղադրվել։ Քաղաքապետը հանձնարարել էր մինչեւ հաջորդ երկուշաբթի համապատասխան խախտման մասին արձանագրություն կազմել եւ հաջորդ գործակարգավարական խորհրդակցությանը ներկայացնել իրեն: Սակայն դրանից հետո այս հարցի վերաբերյալ որեւէ նոր զարգացում այդպես էլ չեղավ, իսկ կարուսելը չշահագործվեց:

 

Հատկանշական է, որ այգու նոր ատրակցիոնի ապօրինի լինելու մասին սա քաղաքապետարանում արված առաջին հայտարարությունն էր։ Մինչդեռ մայրաքաղաքի բարձունքում տեղադրված ատրակցիոնն արդեն մի քանի ամիս է՝ տեսանելի է Երեւանի տարբեր հատվածներից։

Այսօր «Հայկական ժամանակ»-ը այցելել է Մոնումենտի զբոսայգի, տեղում ծանոթացել առկա խոչընդոտներին, զրուցել պատասխանատուների հետ: «Սատանի անիվը», ինչպես եւ Մոնումենտի մոտ 60 ատրակցիոնները պատկանում են «Ուրախ ժամանց» ՍՊԸ-ին:

ՍՊԸ-ի տնօրեն Վահրամ Ներսեսյանը մեզ հետ զրույցում հայտնում է, որ փետրվար ամսին դիմել են Երեւանի քաղաքապետարան՝ շինթույլտվություն ստանալու համար, սակայն, երբ ձգձգվել է պատասխանը, որոշել են սպասելուն զուգահեռ մնացած թղթաբանական հարցերը կարգավորել:

«Կարուսելն անցել է համալիր փորձաքննության բոլոր փուլերը: Քանի որ այն բավականին բարդ կառույց է, մենք ի սկզբանե աշխատել ենք ամեն ինչ պատշաճ կերպով անել: Ունենք բոլոր գերատեսչությունների դրական եզրակացությունները՝ նախագծայինից զատ՝ շրջակա միջավայրի նախարարության, քաղաքաշինության կոմիտեի տեսչական մարմնի, ԱԻՆ-ի, քաղաքացիական ավիացիայի, բոլորի դրական եզրակացություններն ունենք: Մենք չէինք սպասում, որ համալիր փորձաքննության դրական եզրակացությունից հետո հանկարծ կարող էր քաղաքապետարանի թույլտվությունը չլինել»,- ասում է Վահրամ Ներսեսյանը:

ստանաաաաա.jpg (260 KB)

Վերջինիս խոսքով՝ ատրակիցիոնը ներկրել են Ռուսաստանի Դաշնությունում գործող «Կարուսել» ընկերության գործարանից, որի հետ նախապես պայմանագիր են ունեցել, ու եթե պայմանագրերի կետերը խախտեին, տույժ-տուգանքնի առաջ կարող էին կանգնել: Մայիսից սկսել են աշխատանքները:

Տնօրենի խոսքով՝ մոտավորապես 2 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար միայն ատրակցիոնի արժեքն է եղել: «Հայաստանում նման բան չկա, սա առաջինն է, փակ կաբինայով, ձմռանը՝ տաքացուցիչով, ամռանը՝ հովացնող համակարգով, հարմարավետ ու ապահով»,- նոր ատրակցիոնը ներկայացնելիս ասում է Ներսեսյանը: Նրա խոսքով՝ գինը եւս թանկ չի լինելու, նախնական՝ գուցե 1500 դրամի սահմանում որոշեն:

տոմսարկղղղ.jpg (243 KB)

Մոնումենտի կարուսելների այդ հատվածում նախկինում շղթա կոչվող ատրակցիոնն է եղել:

Տնօրենի խոսքով՝ այդ ատրակցիոնն արդեն հին է եղել, որոշել են թարմացնել ժամանակակից տարբերակով: «Այս երկու տարվա ընթացքում 10 կարուսել ենք նորացրել, հինը հանել, ապամոնտաժել, նորն ենք տեղադրել: Սեզոնի ընթացքում 100-120 աշխատող ենք ունենում: Բոլոր կարուսելները կամաց-կամաց թարմացնում ենք, բայց երբեմն հանդիպում ենք նման խոչընդոտների: Մեր ժողովրդի համար լավ բան ենք անում, բայց որ այս ձեւով աշխատանքը ստոպ են տալիս, հիասթափվում ես: Բազմաթիվ ծրագրեր ունենք, բայց չգիտենք՝ կանե՞նք, ինչպես անենք, եթե ամեն մի ծրագրի համար նման խոչընդոտներ են լինելու»,- դժգոհում է նա:

տատիկկկ.jpg (317 KB)

մայր հայստան.jpg (195 KB)

Ներսեսյանի վստահեցմամբ՝ արդեն քաղաքապետարանի համապատասխան բաժնի հետ պայմանավորվածություն ունեն, որպեսզի հանդիպեն ու վերջնական քննարկեն թույլտվության հարցը: Այժմ սպասում են ԱԻՆ-ի երրորդ փուլի փորձաքննության պատասխանին, որը կհաստատի՝ կարուսելը պիտանի է շահագործման: «Չեմ կարծում, թե չլինի»,- ասում է նա:

Նշենք, որ մեր այցելության ժամանակ ատրակցիոնի տարածքում բարեկարգման աշխատանքներ էին իրականացվում:

բարեկրգում.jpg (262 KB)

Երեւանի քաղաքապետարանից էլ հայտնում են, որ առայժմ նոր ասելիք չունեն, այն, ինչ ասվել է, դրան եւս ավելացնելու բան չունեն:

ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Վարդան Գեւորգյանը մեզ հետ զրույցում հաստատում է՝ փորձաքննություն են իրականացրել, առաջին երկու փուլերին՝ նախագծին եւ վկայագրին, տվել դրական եզրակացություն:

«Այժմ պետք է գործարկելու իրավունք ստանալու համար էլ փորձաքննություն անցնեն, բայց դրա համար չեն դիմել: Սպասում ենք իրենց դիմումին: Ենթադրվում է, որ իրենք էլ սպասում են Երեւանի քաղաքապետարանի թույլտվությանը»,- նկատում է Գեւորգյանը:

Անդրադառնալով մնացած ատրակցիոնների գործարկմանը՝ վերջինս նշում է՝ ժամանակ առ ժամանակ ուսումնասիրում են: «Ամեն ինչ նորմալ է: Այդ մարդիկ էլ բավականին հետեւողական ու պատասխանատու կերպով են մոտենում»,- ընդգծում է նա:

մոտիկ.jpg (187 KB)

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8849 դիտում

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ