Երևան
12 °C
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել է միջնակարգ կրթության երրորդ աստիճանում կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգը:
Համաձայն հրամանի՝ միջնակարգ կրթության երրորդ աստիճանում կրեդիտային համակարգը հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվում է՝ որպես ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսումնառության արդյունքների կրեդիտների միջոցով չափման, հաշվառման և փոխանցման համակարգ:
Կրեդիտային համակարգը կներդրվի հետևյալ փուլերով՝
Առաջին՝ նախապատրաստական փուլ․2 տարի` 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակից սկսած: Առաջին փուլում համակարգը կներդրվի Երևան քաղաքի բուհերի հանրակրթական ծրագրեր իրականացնող համապատասխան ստորաբաժանումներում (ավագ դպրոցներում) և ՀՀ Տավուշի մարզում:
Երկրորդ՝ փորձարկման և լրամշակման փուլ․2 տարի` 2023-2024 ուստարվանից սկսած։ Երկրորդ փուլում համակարգը կփորձարկվի Երևան քաղաքի բուհերի հանրակրթական ծրագրեր իրականացնող համապատասխան ստորաբաժանումներում (ավագ դպրոցներում) և ՀՀ Տավուշի մարզում:
Երրորդ՝ ամբողջական գործարկման փուլ․ 2024-2025 ուստարվանից սկսած՝ կրեդիտային համակարգը կներդրվի բոլոր մարզերում և Երևան քաղաքում՝ առաջին և երկրորդ փուլերի արդյունքների ամփոփման և վերլուծության հիման վրա կարգը լրամշակելուց հետո:
Համաձայն կարգի՝ միջնակարգ հանրակրթական ծրագիրը սովորողի կողմից համարվում է յուրացված՝ սահմանված կրեդիտների՝ շրջանավարտներին ներկայացվող պարտադիր նվազագույն որակական պահանջները, կարողունակություններն ու վերջնարդյունքները ձեռք բերելուց հետո։
Կրեդիտային համակարգի ներդրման նպատակն է՝
Կրեդիտային համակարգի հիմնական գործառույթները երկուսն են՝ կրեդիտների հաշվառում և փոխանցում։
Հանրակրթական ծրագրի գնահատման ենթակա բոլոր բաղկացուցիչների (ուսումնական բնագավառներ, դասընթացներ, գործնական, ինքնուրույն աշխատանքներ, գիտելիքների գնահատման ցուցանիշ և այլն) աշխատածավալներն արտահայտված են սովորողի լրիվ ուսումնական բեռնվածությունն արտահայտող (դասարանային, արտադասարանային և ինքնուրույն աշխատանք, ներառյալ՝ նախագծային ուսուցում հաճախումների կամ բացակայությունների հատկանիշները) կրեդիտներով։
Տվյալ առարկայի ծրագրի համապատասխան ուսումնական տարվա կամկիսամյակի ուսումնառության լրիվ ծրագիրը հաջողությամբ ավարտելու համար սովորողը պետք է ձեռք բերի հանրակրթական ծրագրինհամապատասխան սահմանված կրեդիտների անհրաժեշտ քանակը։
Գործում է կրեդիտներով արտահայտված կրթական արդյունքների փոխադարձ ճանաչման և կրեդիտների` ծրագրից ծրագիր փոխանցման (տեղափոխման) հնարավորություն՝ նույն դպրոցի ներսում կամ ավագ կամ միջնակարգ կրթության երրորդ աստիճանի դպրոցների միջև կամ դպրոցի և նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատության կամ դպրոցի և արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատության միջև կամ դպրոցի և բարձրագույն ուսումնական հաստատության միջև՝ ընդունող ծրագրի պահանջներին համապատասխան, եթե դրանց կրթական արդյունքները համարժեք են։
Միջնակարգ կրթության կրեդիտների չափումն ու հաշվառումը
Միջնակարգ կրթության երրորդ աստիճանումկրեդիտը սահմանվում է՝ իբրև առարկայական դասընթացն ավարտելու և դրա ելքային արդյունքները ձեռք բերելու համար պահանջվող ժամաքանակով արտահայտված ուսումնական բեռնվածության չափման պայմանական միավոր, որը տրվում է սովորողին տվյալ առարկայի չափորոշչով սահմանված առարկայական վերջնարդյունքների՝ առնվազն չորս միավոր գնահատումից հետո: Միջնակարգ կրթության երրորդ աստիճանումմեկ կրեդիտը համարժեք է սովորողի 30 ժամ լրիվ (դասարանային, արտադասարանային և ինքնուրույն) ուսումնական բեռնվածությանը։ Կրեդիտով սահմանվող ուսումնական բեռնվածությունը ներառում է սովորողի դասարանային, արտադասարանային և ինքնուրույն իրականացվող բոլոր ուսումնական աշխատանքները` մասնակցությունը դասերին, այդ թվում՝ գործնական պարապմունքներին, լաբորատոր աշխատանքներին, գրավոր աշխատանքներին, քննություններին նախապատրաստվելը, հանձնելը, նախագծային ուսուցումը և այլն։
Սովորողի ամփոփաթերթում գրանցված կրեդիտները ուժի մեջ են առավելագույնը 3 տարի՝ անկախ ուսումնական ծրագրի կամ ուսումնական հաստատության կարգավիճակի կամ կազմակերպական-իրավական ձևի հետագա հնարավոր փոփոխություններից։
Սովորողի ուսման առաջադիմության ընդհանրացված արդյունքները ներկայացնելու համար ամփոփաթերթում կիսամյակային կամ տարեկան արդյունքներից հետո ինքնաշխատ եղանակով գեներացվում են հետևյալ 5 քանակական ցուցանիշները`գումարայինկրեդիտներիքանակը,գնահատվածկրեդիտների քանակը,վարկանիշայինմիավորները,միջինորակականգնահատականը, հարաբերական գնահատականը։
Գումարային կրեդիտ է կրթական ծրագրի ավարտական պահանջները բավարարելու նպատակով սովորողի ձեռք բերած կրեդիտների գումարը:
Գնահատված կրեդիտը գումարային կրեդիտների այն մասն է, որը գնահատված է տարբերակված (միավորային) գնահատականներով:
Վարկանիշային միավորը բոլոր կրեդիտների և դրանց համապատասխանող տարեկան գնահատականների արտադրյալների գումարն է։ Վարկանիշային միավորը օգտագործվում է միևնույն ծրագրում ընդգրկված տարբեր ուսումնական բեռնվածություն ունեցող սովորողների առաջադիմությունը համեմատելու համար:
Միջինորակական գնահատականը (ՄՈԳ) գնահատականների կրեդիտներով կշռված միջինն է, որը հաշվարկվում է՝ վարկանիշային միավորը տարեկան կրեդիտների ընդհանուր քանակի՝ 60-ի վրա բաժանելով (արդյունքը կլորացվում է մեկ հարյուրերորդականի ճշտությամբ):
Հարաբերական գնահատականն իրականացվում է գնահատականների տոկոսային բաշխման միջոցով ծրագրում կամ ուսումնական ոլորտում ուսանողին շնորհված անցողիկ գնահատականների վիճակագրական բաշխման աղյուսակով, որը ցույց է տալիս, թե ինչպես է գնահատման սանդղակն իրականում օգտագործվում այդ ուսումնական ծրագրում:
Միջնակարգ կրթության կրեդիտների փոխանցումը
Միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կրթություն իրականացնողհաստատության և այլ կրթական ծրագիր իրականացնող հաստատությունների միջև կրեդիտները փոխանցելի են երկու հաստատությունների միջև առկա պայմանագրի հիման վրա։ Կրեդիտները փոխանցելի են, եթե՝
Ավագկամ միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանից նախնական(արհեստագործական), միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություն կրեդիտների փոխանցումը կատարվում է սահմանված պայմանների հիման վրա և հաստատության կողմից սահմանված կարգով հաստատված պահանջներին ու չափանիշներին համապատասխան՝ սովորողի ընտրությամբ: Այս գործառույթը ներառում է կրեդիտների փոխանցման հետևյալ տեսակները.
Որքան են կազմել 2025-ին վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի ծախսերը. Հարությունյան
Զախարովան շարունակում է թելել Կրեմլի թելը՝ հայտարարելով, թե ՀՀ ընտրությունները եղել են «աննախադեպ կեղծիքներով»
Ռոսսելխոզնադզորը ամենամսյա մոնիթորինգ է անցկացնում Հայաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Արագածոտնի 12 ընտրատեղամասում Եռագլխի նախաձեռնությամբ իրականացվել է վերահաշվարկ. ավելացել են ՔՊ-ի ձայները
Գազամատակարարման ընդհատումներ կլինեն Շիրակի մարզում․ հասցեներ
Արմավիրի մարզում «Նիսսան»-ը բախվել է հաստաբուն ծառին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ Հորմուզի նեղուցում ուղղաթիռի խոցմանն ի պատասխան. Իրանը հարվածել է բազաներին
Ապահովվել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն առանց լուրջ միջադեպերի
Ինչպես են ընթանում հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք կարևոր ճանապարհի աշխատանքները
Թունավորմամբ հոսպիտալացվել է 2 տարեկան երեխա. նա ացետոն է խմել
Վերահաշվարկների արդյունքով ամենաշատն ավելացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները․ Ալեքսանյան
Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին
Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի հետ
Միկա Բադալյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ կալանքի միջնորդությունը բավարարվել է
Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը, հաջորդիվ՝ Բարգուշատի թունելինը․ վարչապետ
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը Սյունիքում է․ ինչ հանդիպումներ են նախատեսված
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
115 քրվարույթ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով․ «Ուժեղ Հայաստան», ԲՀԿ, «Հայաստան» դաշինք
Էս համբալներին պետք է իրենց տեղը ցույց տալ, երազախաբ են եղել. ՌԴ-ն նոկդաունի մեջ է, նաշադիր է պետք. տեսանյութ
Բաց մի թողեք այսօրվա գեղեցիկ աստղագիտական երևույթը․ Ազիզյան
Միլիարդներ են առաջարկում ՔՊ-ի պատգամավորներին. ընդդիմությունը չի գտնի այն 8 հոգուն, որոնց փնտրում է
7595 արձանագրություն տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար․ տեսանյութ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
Տեսաք, չէ՞, ոնց էր Ծառուկյան Գագիկը «համապատասխան» ձևի փորձում ճողոպրել․ մոտը «ճգնամաժ» է սկսվել․ Հովհաննիսյան
Ընտրությունների պատկերը կարո՞ղ է փոխել վերահաշվարկը. ինչ են ծրագրել ընդդիմադիրները. տեսանյութ
Ոնց որ դեժավյու լինի․ 8 հոգու ուզում են «պոկել» էն 100% հաղթանակ խոստացողները․ դուք մտածեք՝ ձեզնից չպոկվեն
«Աջափնյակ» կայարանի կառուցման նախագիծը պատրաստ է իրագործման, ի հեճուկս տպավորությունների՝ ոչ մի հետաձգում չկա
Ասում էինք, չէ՞, երազելու եք, որ փախնեք Հայաստանից ու չեք կարողանալու․ Չախոյան․ տեսանյութ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել
Թույլտվության համար չի դիմել. ինչո՞ւ են Սիրուշոյի խանութի վրայից հեռացնել տվել խաչի տեսքով գովազդը
Ինչ է սպասվում Վանաձորում առաջիկա ժամերին․ Ազիզյանը մանրամասնել է
Այս հաղթանակը հաստատում է, որ ՀՀ ժողովուրդը սատարում է երկրի կայուն զարգացումը․ Ղրղզստանի նախագահը՝ Փաշինյանին
Բոլորը պատժվելու են օրենքին համապատասխան, եղբայր ջան․ Ռուբինյանը՝ ՀՀ-ից հեռանալու փորձ արած Ծառուկյանին
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Վիճաբանություն և ծեծկռտուք Աբովյանում․ կա տուժած
Քաղաքացիների հետ քննարկման արդյունքում կորոշվեն համայնքների 3 առաջնահերթ խնդիրները՝ առաջիկայում լուծելու համար
Գյումրիում պետք է հնարավորինս արագ ունենանք արտահերթ ընտրություններ․ վարչապետ․ տեսանյութ
ՀՀ ժողովուրդը վերահաստատել է իր հանձնառությունը եվրոպական ապագային․ Կիպրոսի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT