Կֆինանսավորվեն Կապանի 10 բնակավայրի դպրոցների շենքային պայմանների բարելավման նախագծային աշխատանքները

ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի բյուջեում 62 մլն դրամի վերաբաշխում է կատարվել, նաև՝ մոտ 140 մլն դրամ ուղղվել Կառավարության պահուստային ֆոնդ:

Նպատակն է ապահովել Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերից ընտրված 10 բնակավայրի դպրոցների շենքային պայմանների բարելավման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը և փորձաքննությունը:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր Կառավարության նիտսին այս կապակցությամբ տեղեկացրել է, որ Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերից ընտրված 13 բնակավայրի կրթահամալիրների շենքային պայմանների բարելավման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման նպատակով Կառավարությունը Քաղաքաշինության կոմիտեին հատկացրել է համապատասխան գումար:

Սկզբնական փուլում վերլուծությունների արդյունքում նախատեսվել է 13 կրթահամալիրից 5-ի համար կառուցել նոր շենք, որոնցից 3-ի համար Եղվարդ, Դավիթ Բեկ, Վերին Խոտանան համայնքներում՝ մոդուլային դպրոցներ, իսկ մյուս 8-ի համար պետք է վերակառուցվեին դպրոցների առկա շենքերը:

Նախարարի խոսքով՝ կրթական բարեփոխումների շրջանակում կրթական գործընթացների կազմակերպման մասով ձևավորվել է նոր մոտեցում, և նախկինում գործող բազմահամակազմ դասարանների նախատեսման սկզբունքը՝ 2 կամ 3 դասարանները 1 դասարանում համակցելու մոտեցումը, այլևս ընդունելի չէ:

«Նոր մոտեցմամբ, անկախ աշակերտների թվաքանակից, նոր կրթահամալիրները, ինչպես նաև հետագայում նախատեսվող դպրոցները, պետք է ունենան առնվազն 12 դասարան և մեկական դասասենյակներ զինվորական պատրաստության, կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի և աշխարհագրության լաբորատորիաների համար, առնվազն 2 խմբասենյակ նախադպրոցական ուսումնառության համար, այլ պարտադիր սենյակներ:

Նախագծող ընկերությունների հետ համատեղ քննարկումների արդյունքում 10 կրթահամալիրների համար նախագծման առաջադրանքի շրջանակում այս պահանջներին բավարարող փոփոխությունների իրականացման համար որոշվել է առանձին նախագծերի փոխարեն կիրառել նոր տրամաբանությամբ միայն մոդուլային կրթահամալիրների համար լրամշակված նախագծի տեղակապում հետևյալ բնակավայրերի կրթահամալիրների համար՝ Աճանան, Օխտար, Արծվանիկ, Գեղանուշ, Սյունիք, Եղեգ, Ծավ, Ճակատեն, Ներքին հանդ, Շիկահող:

Այս բոլոր բնակավայրերում պետք է լինեն նոր մոդուլային դպրոցներ, որոնք լինելու են նաև համայնքային մշակութային կենտրոններ»,- ասել է Դումանյանը:

Նախագծով նախատեսվում է նաև գումարներ հատկացնել Արմավիրի մարզի Արգինեի միջնակարգ դպրոցի և Արարատի մարզի Դեղձուտի միջնակարգ դպրոցի կառուցման ավարտական աշխատանքների համար:

Ըստ նախարարի՝ ավարտվել են Սյունիքի մարզում կրթահամալիրների տեղորոշման և տեղազննության աշխատանքները մյուս բոլոր խոշորացված գյուղական բնակավայրերի համար: Կազմվել են 53 նոր կրթահամալիրների կառուցման կամ եղած շենքերի հիմքերի վրա վերակառուցման աշխատանքների տեխնիկական նկարագրերը, անհրաժեշտ տրանսպորտային ուղիների ցանկը:

Կրթահամալիրների կառուցման համար քարտեզագրման աշխատանքներն իրականացվել են նաև հանրապետության մյուս 9 մարզի գյուղական բնակավայրերի համար: Մարզերից ստացված քարտեզագրման արդյունքներն այժմ վերլուծվում են՝ հաշվի առնելով առկա տվյալներն ու մոտեցումները, որից հետո կիրականացվեն տեղազննության աշխատանքները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
18817 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի