Կինը Վանաձորի ԲԿ է դիմել ոտքի վնասվածքով, բայց հայտնաբերել են թրթռացող թրոմբ ու սրտամկանի սուր ինֆարկտ

Վանաձորցի 64-ամյա կինն ընկնելու հետեւանքով կոտրել է ոտքն ու դիմել Վանաձորի բժշկական կենտրոն՝ վնասվածքաբան-օրթոպեդ Վահրամ Գրիգորյանին:

Բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ վիրահատության նախապատրաստաական աշխատանքների ընթացքում բժիշկ-ռադիոլոգ Արմինե Պապոյանը պացիենտի մոտ՝ ոտքի երակներից մեկում, հայտնաբերել է թրթռացող թրոմբ, ինչը պահանջել է թրոմբի շտապ վիրահատական հեռացում:

959.jpg (533 KB)

«Շարունակելով անհրաժեշտ հետազոտությունները՝ սրտաբան Դավիթ Մելքոնյանը կնոջ մոտ հայտնաբերեց սրտամկանի սուր ինֆարկտ։ Պացիենտը շտապ կարգով տեղափոխվեց սրտի ստենտավորման: Ինվազիվ սրտաբաններ Արմեն Օքրոյանը և Վահե Նավասարդյանը կատարեցին սրտի ստենտավորում, վիճակը հարաբերական կայունացնելուց հետո արդեն անոթային վիրաբույժ Արթուր Խաչատրյանը կատարեց թրոմբի հեռացում:

Պացիենտի վիճակը լիովին կայունացնելուց ու կյանքին սպառնացող վտանգները չեզոքացնելուց հետո արդեն վնասվածքաբան-օրթոպեդ Վահրամ Գրիգորյանը կատարեց կոտրված ոտքի օստեոսինթեզ։ Հետվիրահատական շրջանն անցել է առանց բարդությունների: Պացիենտը դուրս է գրվել հիվանդանոցից առողջացմամբ։

961.jpg (481 KB)

Հատկանշական է, որ կինը, որը դիմել էր ոտքի կոտրվածքով, տեղյակ չէր ո՛չ թրթռացող թրոմբի, ո՛չ էլ առավել եւս սրտամկանի սուր ինֆարկտի մասին:

Բժշկական կենտրոնի բուժանձնակազմի պրոֆեսիոնալ ու աչալուրջ գործողությունների արդյունքում ժամանակին հայտնաբերվեցին կնոջ կյանքին սպառնացող վտանգներն ու վերացվեցին դրանք, ու այս ամենը թիմային աշխատանքի շնորհիվ»,- ասված է հաղորդագրության մեջ:

960.jpg (457 KB)
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
20830 դիտում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը

ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ

Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը

Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ

Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին

«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր

Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը