Զրկված է եղել վարելու իրավունքից, մեքենան հետախուզվել է. ոստիկանությունը՝ ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացու մասին

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել երեկ՝ նոյեմբերի 6-ին, Երևանի Պարոնյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացու վերաբերյալ՝ նշելով, որ նա զրկված է եղել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, իսկ ավտոմեքենան գտնվել է հետախուզման մեջ։

Հաղորդագրությունն ամբողջությամբ՝ ստորև․

«2022 թ. նոյեմբերի 6-ին՝ ժամը 21:57-ի սահմաններում, քաղաքացի Ա. Ու.-ն Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում ինքնահրկիզման եղանակով փորձել է ինքնասպան լինել, ինչից հետո՝ ժամը 23:25-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներով շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Պարզվել է, որ Ա. Ու.-ն 16.06.2022 թ. անվտանգության գոտիով ամրակապված չլինելու համար ՃՈ տեսուչների կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 10.000 դրամի չափով, և ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար մեկ տարի ժամկետով զրկվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից:

19.09.2022 թ. հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ավտոմեքենայի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

6.11.2022 թ․՝ ժամը 10:30-ին, ոստիկանության Երևանի պարեկային ծառայության կողմից Հերացու փողոցում կանգնեցվել է վերը նշված ավտոմեքենան, որի վարորդ Ա. Ու.-ն տրանսպորտային միջոցը վարելիս թույլ էր տվել ՃԵԿ-ի մի շարք խախտումներ, բացի այդ, պարեկները տրանսպորտային միջոցը նույնականացնելիս պարզել են, որ այն չի անցել պարտադիր տեխնիկական զննում, իսկ վարորդը զրկված է եղել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից:

Համապատասխան վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելուց հետո նշված տրանսպորտային միջոցը տեղափոխվել է հարկադիր կատարումն ապահովող ծառայության հատուկ պահպանվող տարածք:

Հ.Գ. Ինքնահրկիզում կատարած քաղաքացու եղբոր պնդմամբ՝ այդ քայլի պատճառը տուգանքն է եղել:

Տուժողին շուտափույթ ապաքինում մաղթելով՝ հարկ ենք համարում հիշեցնել, որ քաղաքացիները կարող են օրինական կարգով բողոքարկել վարչական պատասխանատվության վերաբերյալ ցանկացած որոշում, իսկ ծայրահեղ քայլերի դիմելը բնավ խնդիրները լուծելու ճանապարհ չէ»:

Հիշեցնենք՝ երեկ ինքնահրկիզում կատարած տղամարդը Ջրաշենի 47-ամյա բնակիչ է: Իրականացվում են քննչական և վարութային գործողություններ նրա՝ ինքնահրկիզում կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում երեկ ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել էր ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը՝ նշելով, որ քաղաքացին հիմա վերակենդանացման բաժանմունքում է:

Հիշեցնենք՝ երեկ՝ ժամը 21։27-ի սահմաններում, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Երևանի Պարոնյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում քաղաքացին ինքնահրկիզման փորձ է կատարել։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1307 դիտում

Կառավարության մոտ ցույցի մասնակիցները քաղաքական պահանջներ չունեն, անձնական բողոք է

Մի քանի մարզում ջերմաստիճանը 5-8 աստիճանով կբարձրանա

Երևանում այրվել է չշահագործվող սրճարան

Վարչապետի որոշումներով ՔԿ նախագահի տեղակալներ են նշանակվել

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հետ. տեսանյութ

Վթարի պատճառով 4 ժամ ջուր չի լինելու Երևանի Շենգավիթ վարչական շրջանի որոշ հասցեներում

Վարչապետի որոշմամբ Կարեն Գիլոյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից

Ալիևի ագրեսիվ հայտարարություններով հրճվող ընդդիմության նպատակը մեկն է՝ խաղաղության օրակարգի ձախողումը. Չախոյան

Հիսուս Քրիստոսի արձանը հուշարձանի տարածքում չի տեղադրվելու. ԿԳՄՍ նախարար

Ավելի քան 8.8 մլրդ դրամ ուղղվում է հավելյալ ծրագրերով ուսուցիչների վարձատրությանը․ Անդրեասյան

Հայաստանն ու ԱՄՆ-ը կստորագրեն համաձայնագիր, որը ներառում է մի քանի առանցքային ուղղություն. Բաբաջանյան

Առանձին բուհի միավորման նախագիծ չենք քննարկում․ նախարար

Դիմել ենք կազմակերպությանը՝ ամբողջ գումարը վերադարձվի բյուջե․ ԿԳՄՍ նախարարը՝ Սնուփ Դոգի համերգի մասին

ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում

Մի քանի օրից Հայաստանը կդառնա ԱՄՆ ռազմավարական գործընկերը, այս ամենը չի կարող չանհանգստացնել Ալիևին. Մարգարյան

Արագածոտնում ինքնասպանություն գործած 38-ամյա կինը երկտող է թողել

Կարեն Գիլոյանը դադարեցրել է իր աշխատանքը՝ որպես ԿԳՄՍ նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետն արձագանքել է Ադրբեջանի նախագահին

Ալիևի հոխորտալից հարցազրույցում չափազանց տեսանելի են նաև վախեր. Ստյոպա Սաֆարյան

Լաբորատորիաների ներդրման ծրագրով պետք է լուծենք գիտելիքի կիրառականության հետ կապված խնդիրները․ նախարար

2024-ի դեկտեմբերի դրությամբ ՀՀ-ում ականներից և պատերազմի պայթյունավտանգ մնացորդներից 807 տուժած կա

ԱՀԿ-ն անդրադարձել է մարդու մետապնևմովիրուսին՝ նշելով՝ ինչ է հայտնի և ինչպես պաշտպանվել

Գլխավոր դատախազությունը պահանջում է Վանաձորի նախկին քաղաքապետից բռնագանձել 7 անշարժ գույք, 165 միլիոն դրամ

Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

Արտոնյալ պայմաններով Հայաստան ներկրվող էլեկտրամոբիլների քվոտան պահպանվել է, փոխվել է դրա բաշխման սկզբունքը

Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի քարտեզը, որտեղ կցված է Կանադան. Թրյուդոն արձագանքել է

Աղավնաձոր համայնքից 20 հազար քմ մակերեսով հողամասը վերադարձվել է Հայաստանին

ՀՀ ԱԳՆ-ն իր ցավակցությունն է հայտնել Չինաստանում երկրաշարժի զոհերի ընտանիքներին

Լոս Անջելեսում տասնյակ հազարավոր մարդիկ հրդեհների պատճառով լքել են իրենց տները. տեսանյութ

Ֆրանսիան և Հայաստանին զենք մատակարարող մյուս երկրները պետք է խզեն այդ պայմանագրերը. Ալիևը սպառնացել է

Մեքենան բախվել է էլեկտրական սյանը. 17-ամյա ուղևորը հոսպիտալացվել է

Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում

«Արևմտյան Ադրբեջան» համայնքի ներկայացուցիչները պատրաստ են գնալ Երևան. Ալիևը կրկին հոխորտում է

Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի խմբակների միջև օրեցօր մեծացող հրդեհը 2 պատճառ ունի. Սաֆարյանը նշել է դրանք

Նորացված սոցիալական աջակցության ծրագիր ԼՂ-ից տեղահանված անձանց համար. ինչ է նախատեսվում

«Ամբերդ» օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է

Ծաղկաձորում և Ապարանում ձյան մեջ արգելափակված մեքենաներ են դուրս բերվել

Տիբեթում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 100-ից. տեսանյութ

Երևանում մեքենաներ են բախվել. վիրավորներից 3-ը երեխաներ են

Ժամանցի վայրի վերածված Մարզահամերգային համալիրի գետնանցումը կբարեկարգվի. տեսանյութ