Երևան
12 °C
Նախորդ տարվա օրինակով՝ 2025 թվականին արտոնյալ պայմաններով Հայաստան կներկրվի 8 հազար էլեկտրամոբիլ: Միայն թե նշված քվոտայի բաշխումն իրականացվելու է նոր սկզբունքով, որի մանրամասները «Արմենպրես»-ին ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության առևտրի և ինտեգրացիայի վարչության պետ Էմմա Մովսիսյանը:
Նա նշել է, որ էլեկտրական շարժիչներով ավտոմեքենաների պարագայում ներկրման սակագնային արտոնությունը գործում է արդեն մի քանի տարի, սակայն Եվրասիական տնտեսական միության համապատասխան իրավական ակտերի համաձայն՝ այդ կարգով Հայաստան ներմուծվող մեքենաների քանակը չի կարող գերազանցել 8 հազարը: Քվոտան, ի դեպ, այսպիսին է եղել նաև 2024 թվականին: Դա նշանակում է, որ այս տարվա ընթացքում Հայաստան ներկրած առաջին 8 հազար էլեկտրական ավտոմեքենաների տերերը չեն վճարի ներկրման համար սահմանված մաքսատուրք և ավելացված արժեքի հարկ:
2025 թվականին վերանայվել է 8 հազար էլեկտրամոբիլների ներկրման քվոտայի բաշխման կարգը: Մովսիսյանը նշեց, որ ֆիզիկական և իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերն այս տարի արտոնյալ պայմաններով կարող են ներկրել ընդհանուր առմամբ 5 հազար, իսկ դիլերական, դիստրիբյուտորական պայմանագրեր ունեցող տնտեսվարող սուբյեկտները՝ 3 հազար այդպիսի ավտոմեքենա:
Էմմա Մովսիսյանը տեղեկացրել է, որ մինչև 2024 թվականը Հայաստանում ամբողջությամբ չի օգտագործվել էլեկտրամոբիլների ներմուծման արտոնության քվոտան: Մասնավորապես, 2023 թվականին նման պայմաններով ներկրվել է շուրջ 5 հազար ավտոմեքենա, մինչդեռ՝ նախորդ տարվա նոյեմբերի 1-ին սակագնային քվոտան արդեն սպառված էր:
Նրա խոսքով՝ էլեկտրամոբիլներ Հայաստան են ներկրվում գերազանցապես Արաբական Միացյալ Էմիրություններից, ԱՄՆ-ից և Չինաստանից: Ակնառու է հատկապես չինական արտադրության մեքենաների քանակի ավելացումը: Հիմնականում գերիշխում են 2022-24 թվականների արտադրության ավտոմեքենաները, որոնք ունենալով համեմատաբար թարմ մարտկոցներ՝ ենթակա են ավելի երկար շահագործման:
«Էլեկտրամոբիլների նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է երկու գործոնով՝ ժամանակակից ավտոմեքենա ձեռքբերելու ցանկությամբ և լիցքավորման առումով դրանց ավելի էժան լինելու հանգամանքով: Միգուցե դրան նպաստում է նաև այն մտավախությունը, որ մաքսատուրքի մասով Հայաստանն այլևս կարող է չունենալ այս արտոնությունը»,- նկատել է Էմմա Մովսիսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԿալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարվել. կրակի բաժին է դարձել ավելի քան 1.180 հեկտար տարածք
Ալիևը կրկնել է այն, ինչն ավելի վաղ ասել էր Զախարովան. Սարգսյանն ասաց՝ ինչ է պահանջում Հայաստանից Ռուսաստանը
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորները հրել են միմյանց, սկսվել է քաշքշոց. կա վիրավոր
Իրավիճակը հանգիստ է. Հայաստանում ԵՄ առաքելությունը պարեկություն է իրականացրել Գորիսի հատվածում
Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել Նիկոլ Փաշինյանի հետ
Հայաստան է ժամանել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը
Ընտանեկան փոդքասթի երկրորդ թողարկմանը անդրադարձ կատարեցի Ադրբեջանից հնչող որոշ հայտարարությունների. վարչապետ
Թուրքիան սատարում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը. Էրդողան-Ալիև հեռախոսազրույց է տեղի ունեցել
«Ֆաշիստ, ֆաշիստը դու ես». ովքեր են Ադրբեջանի և ՀՀ-ի միջև էսկալացիան կանխողները, ինչ է ուզում Ալիևը. տեսանյութ
Երևանի քաղաքապետարանը խստացնում է մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի վերահսկողությունը
ԱԱԾ-ն շատ խոշոր մի քանի ահաբեկչություն է կանխել 2024-ին. վարչապետը մասնակցել է աշխատողի օրվան նվիրված նիստին
Կրոնական փառատոնի ժամանակ փիղը հարձակվել է մարդկանց վրա. կան տուժածներ
ԱԱԾ-ն իր գործողություններով և գործունեությամբ մեծացրել է իր նկատմամբ վստահությունը. վարչապետ. տեսանյութ
Ինչու է Երևանի տրանսպորտում QR կոդը ուժի մեջ 3 օր, որ թոշակառուները և ուսանողները կօգտվեն զեղչից. մանրամասներ
Սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու դին
ՀՀ որոշ տարածաշրջաններում մառախուղ է
Արտոնության իրավունք ունեցողները ինչպես են օգտվելու տրանսպորտային նոր սակագներից. մանրամասներ
Ալմաթի-Անթալիա ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ակտաուում
Հայտնաբերվել է քաղաքացուն վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդը
Ալեն Սիմոնյանը կմեկնի արձակուրդ. ովքեր կփոխարինեն ԱԺ նախագահին
Հայտնի են Իսպանիայի գավաթի 1/8-րդ եզրափակչի վիճակահանության արդյունքները
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը․ անչափահաս վիրավորը հիվանդանոցում է
Մենք հանձնառու ենք ավելի ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները. Վասիլիս Մարագոսը՝ ՀՀ նախագահին. տեսանյութ
Մեծ Բրիտանիայի հիվանդանոցները չեն կարողանում հաղթահարել գրիպով հիվանդների հոսքը
Բարձր տրամադրությամբ և հայրենիքի սահմանները պաշտպանելու վեհ գիտակցումով. բանակ են մեկնել Կոտայքի նորակոչիկները
Շիրակի մարզպետարանը, Գյումրու քաղաքապետարանն ու մարզի համայնքները կրճատել են իրենց ծառայողական մեքենաների թիվը
Դատախազությունը պահանջել է ՊՊԳՎ նախկին պետ Վարդան Մինասյանից բռնագանձել 2 անշարժ գույք, 2 միլիարդ դրամ
Ծառայության են մեկնել Արմավիրի մարզի նորակոչիկները. լուսանկարներ
Երևանում մեքենաներ են բախվել. վիրավորներն ամուսիններ են
Քննարկվել են դեղատոմսով բաց թողնվող դեղերի էլեկտրոնային համակարգի գործարկումն ու ծագած խնդիրները
Մեխիկոյում դիմակավորված անձը ոչնչացրել է Նեթանյահուի մոմե արձանը
Մահացել է ակադեմիկոս Լևոն Թավադյանը
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 8-ին
Բաքուն կշարունակի ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն ապահովելու համար. Ալիևը՝ ԵՄ հատուկ ներկայացուցչին
Roadpolice.am-ի 20 տոկոս նվազ վճարման հնարավորությունից օգտվում է 80 հազար 439 քաղաքացի. ինչպես է այն գործում
Դադարեցվել է Գյումրու որոշ հասցեների գազամատակարարումը
Համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ. ՔԿ նախագահը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ
Տարիներ շարունակ Դուք բացառիկ նվիրումով ծառայում եք թատերարվեստին. վարչապետը շնորհավորել է Նիկոլայ Ծատուրյանին
Մենք ուզում ենք լինել ոչ թե պատնեշ, սեպ, այլ՝ կամուրջ այլ պետությունների, մեր հարևան երկրների միջև. Միրզոյան
Արվում են ագրեսիվ հայտարարություններ՝ հաշվարկով, թե Երևանից կհնչեն ագրեսիվ պատասխաններ. Փաշինյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT