Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել եռակողմ աշխատանքային խումբ․ ՀՀ են ժամանել «Էյ-Թի-ՓԻ»-ի ներկայացուցիչները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր ընդունել են «Էյ-Թի-ՓԻ» (“Armenia Tree Project”) բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին՝ կազմակերպության գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանի գլխավորությամբ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՍՀՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը, գրանցած արդյունքները, շեշտվել վերջինիս առաքելությունը, այն է՝ աջակցել մարդկանց և, առաջին հերթին՝ կարիքավոր ընտանիքներին՝ նպաստելով նրանց ինքնաբավության մակարդակի բարձրացմանն ու միաժամանակ պահպանելով բնական էկոհամակարգերը:

Ընդգծելով ընտանիքների զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացման, ինչպես նաև դրանց սոցիալական և բնապահպանական բաղադրիչների համատեղելիության կարևորությունը՝ նախարարները պատրաստակամություն են հայտնել համագործակցել արդեն իսկ իրականացվող Տնամերձ տնկարանների ծրագրի շրջանակում։ Սա միջոցառում է, որը հնարավորություն է տալիս շահառու ընտանիքներին տրամադրել սերմեր, անհրաժեշտ նյութեր, հմտություններ, որոնց շնորհիվ վերջիններս կարողանում են տնկել ու աճեցնել ծառեր՝ հետագայում դրանք վաճառելով հենց Հիմնադրամին։

Ընտանիքներին հավելյալ եկամտով ապահովելու այս ծրագրի շրջանակում ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանն առաջարկել է դիտարկել նաև նախարարության կողմից արդեն իսկ իրականացվող «Սեզոնային զբաղվածության ծրագրի» հետ համատեղելիությունը, որից միայն 2022 թվականին օգտվել է ավելի քան 1170 անձ։ Նախարար Մկրտչյանն առաջարկել է նաև դիտարկել նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների բնակիչներին որպես ծրագրի շահառու ներգրավելու հնարավորությունը։

Հակոբ Սիմիդյանը ևս ողջունել է ծրագրի համատեղ իրականացման հնարավորությունը՝ նշելով, որ տարածքների ընտրության, քարտեզագրման և այլ աշխատանքներում իրենց մասնակցությունը կունենան ՇՄ նախարարության ներկայացուցիչները։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել եռակողմ աշխատանքային խումբ՝ աշխատանքների կազմակերպման նպատակով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1308 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել