Երևան
12 °C
«Էրեխեքը ասֆալտի վրայով կվազեն, ցեխափոսի մեջ կթռնին ու մեդալ կբերեն»։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Գյումրու քաղաքային մարզադաշտում գտնվող և համայնքապետարանի ենթակայությամբ գործող Աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոցի վազքուղու և ցատկափոսի ներկայիս վիճակն է ներկայացնում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը։


Ըստ Առուշանյանի՝ խնդիրն իր ուշադրության կենտրոնում է եղել դեռ այն ժամանակ, երբ Գյումրու փոխքաղաքապետն էր։ Նրա խոսքով՝ առկա վիճակն ուղղակի աններելի է, հատկապես այն պարագայում, երբ այստեղ՝ նույն այս վազքուղում մարզվել է գյումրեցի հայտնի հեռացատկորդ, մինչ օրս չգերազանցված Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը։


«Մեզ համար շատ կարևոր էր Ռոբերտ Էմմիյանի քաղաքում ունենալ վերանորոգված ցատկուղի և ցատկափոս և հենց այն դպրոցում, որտեղ նա մարզվել է։ Էմմիյանի հետ էլ ենք հանդիպել, խոսել այս մասին։ Մեծ գումարների մասին չէ խոսքը»,- ասում է Առուշանյանն ու նշում, որ այս հարցը սեպտեմբերին Գյումրու ավագանու օրակարգում եղել է, հետո հանվել՝ պայմանավորված ադրբեջանական ագրեսիայով։
Վերջին նիստում աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոցի վազքուղին և ցատկափոսը կրկին մտել էին օրակարգ։ Ավագանին համաձայնել է համայնքի բյուջեից 1 մլն 742 հազար 250 դրամ հատկացնել և մարզիկների համար դեպի հաղթանակ տանող հարթ ու նորմատիվային պահանջներին բավարարող վազքուղի և ցատկափոս վերակառուցել։
Այս խնդիրը քաղաքային մարզադաշտը վարձակալության տալու ժամանակ նաև Շիրակի ՖԱ պատասխանատուների հետ էր Առուշանյանը քննարկել, սակայն տարբեր հանգամանքներով պայմանավորված՝ չեն եկել ընդհանուր հայտարարի։ Այժմ խնդիրը լուծման ճանապարհին է։
Պատգամավորը նաև իր մեկ այլ առաջարկի մասին է հայտնում. չի բացառվում, որ ապագայում Գյումրին կարողանա թեթև ատլետիկայի միջազգային մրցումներ հյուրընկալել։

«8 վազքուղի րդեն կա՝ թեթև ատլետիկայի մրցումներ կազմակերպելու համար։ Արթուր Ալեքսանյանի համալիր մարզադպրոցը հիմա կառուցվում է, և հատված կար, որը դատարկ էր։ Սրա համար էլ առաջարկել եմ, որ ունենանք միջազգային ստանդարտների երկկողմ ցատկուղի ու ցատկափոս»,- ասում է Առուշանյանը։
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն առաջարկի հետ համաձայնել է։ Պատգամավորի խոսքով՝ նախագծի վրա են աշխատում այժմ, որ վազքուղին ևս ներառեն համալիրի կառուցման մեջ։
Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT