ՀՀ-ում ֆիզիկական անձանց եկամուտները նույնպես կհայտարարագրվեն. նախագիծն ընդունվեց

ՀՀ կառավարությունն այսօր հերթական նիստի ժամանակ հավանության արժանացրեց ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը վերաբերող կարգավորումների նախագիծը:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ առաջարկվում է սահմանել սկզբունքները, թե ինչպես են հարկային մարմիններն ու հայտարարագրվողները փոխհարաբերվելու։ Ըստ նրա՝ զուգա­հե­ռա­բար ներդրվելու է միջազգային պրակ­տի­կա­յում լայնորեն կիրառվող «սոցիալական կրե­դիտ­­ների» կամ «սոցիալական ծախսերի» համակարգը:

Նախարարի խոսքով՝ նախագծով առաջարկվում է հայտարարագրման համակարգը ներդնել երեք փուլով՝ 2023, 2024 և 2025 թվականներին՝ ըստ հայտարարատու անձանց խմբերի:

«Յուրաքանչյուր ֆիզիկական հայտարարատու անձ ունենալու է նույնականացված հաշիվ հայտարարագրերի համակարգում: Հարկային մարմնի տրամադրած նույնականացման տվյալներով՝ հայտարարատուն, մուտք գործելով հարկային հաշվետվությունների էլեկտրոնային համակարգ, այնտեղ գտնելու է իր համար նախալրացված հայտարարագիրը, ստուգելու՝ լրացված տվյալների ճշտությունը, անհրաժեշտության դեպքում դրանցում փոփոխություններ կամ լրացումներ է կատարելու և հաստատելու հայտարարագրերի վերջնական տարբերակը: Հայտարարագիրը պետք է հայտարարատուն հաստատի մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող ապրիլի 20-ը»,- ասաց Խաչատրյանը:

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն էլ, անդրադառնալով հարցին, հայտարարեց, որ քաղաքացիների հայտարարագրերը, ի տարբերություն պաշտոնատար անձանց հայտարարագրերի, լինելու են գաղտնի. «Դրանք պաշտպանված են լինելու ՏՏ անվտանգային համակարգերով։ Սրանք տվյալներ չեն, որ հրապարակային են, այլ օգտագործվելու են ՊԵԿ առջև դրված նպատակների իրագործման համար»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման քայլը որակեց շատ կարևոր:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ նշեց, որ հաշվապահական ընկերությունները պետք է ունենան ծառայություն, որպեսզի հասարակ քաղաքացիներին օգնեն ճշգրիտ լրացնել իրենց հայտարարագրերը և հավելեց, որ դա մի շարք երկրներում ընդունված պրակտիկա է:

Վարչապետը նկատեց՝ ՊԵԿ-ը աշխատանքի մեծ մասն անելու է՝ ընդգծելով՝ 21-րդ դարն է, և մարդիկ թվային հմտություններ ունեն, կկարողանան ստուգել իրենց եկամուտները՝ ճի՞շտ են, թե՞ ոչ: 

Վարչապետը նաև նշեց՝ համակարգը շատ բարդ է, կան պարզաբանման ենթակա հարցեր, դրա համար էլ այն ներդրվում է փուլային համակարգով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1890 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը