Պատկերացրեք՝ նախկին ՃՈ ոստիկանը, երբ փորձեին իրեն կաշառել, գնար հանցագործության մասին հաղորդում տար. Գրիգոր Մինասյան

«Ստեղծվում է ներքին գործերի նոր նախարարություն. սա շատ կարևոր նախագիծ է, վերջապես ոստիկանության ծառայությունը գտնվելու է խորհրդարանական վերահսկողության ներքո, դառնում է քաղաքացիական կառույց»:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը։

Նրա խոսքով՝ ներքին գործերի նախարարությունը ներառելու է երեք հիմնական ծառայություն՝ ոստիկանությունը, փրկարար ծառայությունը ու նոր կառույցը՝ միգրացիոն և քաղաքացիության ծառայությունը:

«Մենք միջնորդել ենք, որ այս նախագիծը հրատապության կերպով քննարկվի Ազգային ժողովում: Փաթեթը շատ ծավալուն է, հանրային իրազեկման մասով ապահովված է. քննարկումներ են տեղի ունեցել արդեն մի քանի ամիս։ Եթե ԱԺ մեր գործընկերները հավանության արժանացնեն փաթեթը, ապա տարվա վերջին կունենանք ձևավորված ներքին գործերի նախարարություն։ Նախատեսել ենք նաև 4 ամիս անցումային փուլ, որի ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարությունն իրականացնելու է դադարեցման գործառույթը։ Նպատակն այն է, որ այդ մեծ ռեֆորմն անցնցում տեղի ունենա»,- նշեց նախարարի պաշտոնակատարը։

Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, Մինասյանի խոսքով, ամեն կոպեկը, որ ծախսվում է, մեծ ֆիլտրներով է անցնում հենց Ֆինանսների նախարարությունում, այնուհետև՝ խորհրդարանական վերահսկողության միջոցով։

«Բավականին բարդ գործընթաց է այդ գումարների ծախսումը, և դրա վերահսկողությունը շատ մեծ լծակ է լինելու հենց մեր գործադիր իշխանության վրա խորհրդարանի կողմից։ Նաև ընդդիմությունն ապագայում հնարավորություն կունենա այս նորաստեղծ մեծ նախարարությանը վերահսկել: Մեկնարկած բարեփոխումներից մենք տեսնում ենք, որ այն աշխատում է։ Այո խնդիրներ կան, բայց դրանք նոր չեն, ուղղակի նոր են վերհանվում։ Ժամանակին եղել են բավականին մեծ թվով լատենտային իրավախախտումներ, որոնք երբեք չեն հայտնաբերվել, իսկ այսօր ունենք մեկ տասնյակից ավելի օրինակներ, երբ հենց պարեկային ծառայության ոստիկանն է հաղորդում ներկայացնում կաշառք ստանալու մասին։ Պատկերացրեք՝ անցյալում նախկին ՃՈ ոստիկանը, երբ փորձեին իրեն կաշառել, գնար հանցագործության մասին հաղորդում տար»,- ասաց նա:

Մինասյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ նաև բանտերի և դրանց պայմանների հարցերին:

«2023 թվականի բյուջեով ահռելի գումարներ են նախատեսված նոր բանտային պայմաններ ապահովելու տեսանկյունից, և առաջիկայում արդեն ունենք մեծ փաթեթ: Մրցույթը հայտարարվելու է, և նոր բանտ ենք սկսելու կառուցել Էրեբունի համայնքում, նոր կոմպլեքս, նաև այլ քրեակատարողական հիմնարկներում նախատեսվում են 1 միլիարդ դրամից ավելի վերանորոգումներ, կահավորումներ: Հարցը լուծելու ենք, ուղղակի տարիների հավաքված պրոբլեմներ են, և միանգամից արդյունք տալը դժվար է, բայց պրոցեսները հաստատ գնում են դեպի առողջացում»,- ընդգծեց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1336 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս