Երևան
12 °C
Կրթության ոլորտում բուհերի խոշորացումն ու ակադեմիական ավանի հիմնումն ամենակարեւոր ծրագրերից են։
Իրականացվող ծրագրային այս քայլերի մասին խոսել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը, Ալխաս Ղազարյանը եւ Նարեկ Բաբայանը ճանաչողական այցով խորհրդարան այցելած «Հայաստանում եվրոպական քոլեջ» հիմնադրամի առաջին կուրսի ուսանողների հետ հանդիպման ժամանակ։
Անդրադառնալով ակադեմիական ավանին՝ հյուրերը տեղեկացրել են, որ ուսանողներն այնտեղ հնարավորություն կունենան ոչ միայն առավել խորքային ուսումնասիրելու իրենց մասնագիտությունը, այլեւ օգտվելու տարբեր հետազոտական կենտրոններից։
Ուսանողները բարձրաձայնել են հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքներին վերաբերող հարցը, որին պատասխանելով՝ Հասմիկ Հակոբյանը տեղեկացրել է, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքում հաճախ իրականացվող բարեփոխումները նպատակ ունեն առավել բարելավելու նրանց պայմանները։
Պատգամավորը նաեւ նշել է, որ հիմնանորոգվող բոլոր դպրոցներում հաշվի է առնվում ֆիզիկական մատչելիության ապահովման հարցը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ մեդիագրագիտությանը։ Այդ համատեքստում կարեւորվել է բարձր դասարանցիների եւ ուսանողների համար մեդիագրագիտության դասընթացների կազմակերպումը։
Հասմիկ Հակոբյանն անդրադարձել է սոցիալական ցանցերի դրական եւ բացասական կողմերին՝ ընդգծելով, որ դրանք հաճախ դառնում են անվերահսկելի։
Անդրադառնալով ուսանողների այն մտահոգությանը, թե սահմանամերձ համայնքների խոշորացման հետեւանքով կփակվեն որոշ դպրոցներ՝ Նարեկ Բաբայանը տեղեկացրել է, որ սահմանամերձ համայնքների խոշորացումը որեւէ կերպ չի ազդի ուսման որակի եւ դասավանդման վրա:
«Պետությունը նման դեպքերում տալիս է պատշաճ լուծում»,- հավելել է պատգամավորը։
Ալխաս Ղազարյանն էլ խոսել է պատգամավորի պատասխանատու աշխատանքից՝ այս համատեքստում ընդգծելով մասնագիտության ճիշտ ընտրության կարեւորությունը, քանի որ միայն այդ դեպքում այն կարող է հետագայում ի նպաստ մեր երկրի ծառայել։
Խոսելով խորհրդարանական դիվանագիտության մասին՝ պատգամավորները հյուրերին տեղեկացրել են, որ իրենք անդամակցում են տարբեր միջազգային կառույցների եւ մշտապես բարձրաձայնում մեր երկրին վերաբերող օրակարգային հարցերը։ Նրանք հավաստիացրել են, որ բոլոր միջազգային հարթակներում առաջնային հարցերից է Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ վերադարձը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT