Երևան
12 °C
Երկարատև հետազոտական ու նախապատրաստական աշխատանքների արդյունքում 2022 թվականի նոյեմբեր ամսից հանրապետության բոլոր մարզերում մեկնարկել է «Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագրի իրականացման բուն գործընթացը։ Համապետական ծրագիրը վերաբերում է Հայաստանի բոլոր համայնքների անասնատերերին ու ֆերմերներին։
Ծրագրի իրականացման արդյունքում կշահեն գյուղացին, սպառողն ու տնտեսվարողը. համարակալման գործընթացը համապետական մակարդակով իրականացվող ծրագիր է, որի արդյունքում շահեկան դիրքում են հայտնվում պետություն-մասնավոր հատվածները, ստեղծվում են նախադրյալներ տոհմասելեկցիոն լայնածավալ աշխատանքների կազմակերպման, պահեստավորման և իրացման արդյունավետության բարձրացման համար, միջազգային չափանիշներին համապատասխան համարակալված և հաշվառված ԽԵԿ-ի պահման և աճեցման համար՝ ապահովելով մսատու և կաթնատու ուղղությունների զարգացումը՝ մրցունակ դարձնելով միջազգային շուկաներում։
Համարակալված կենդանուն հնարավոր կլինի գրավադրել, ապահովագրել և անհրաժեշտության դեպքում ստանալ փոխհատուցում, իսկ կենդանու կորստի կամ այլ դեպքերում ականջապիտակի միջոցով հնարավոր կլինի գտնել և վերադարձնել կենդանուն անասնատիրոջը։
«ԽԵԿ համարակալման և հաշվառման ծրագիրն անասնաբուծության ոլորտի այն հենասյուներից է, որը հնարավորություն է տալիս կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման նոր մեխանիզմեր ներդնել, մատուցվող անասնաբուծական ծառայությունների արդյունավետությունն էլ ավելի բարձրացնել, արտադրել անվտանգ սնունդ՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան»,- նշում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
«Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագիրը հնարավորություն կընձեռի լուծել առաջնային ու կարևորագույն մի շարք խնդիրներ՝ ապահովել անասնահամաճարակային կայուն իրավիճակ, դյուրացնել մսի՝ արտահանումը, ինչն իր հերթին կհանգեցնի արտահանման ծավալների ավելացմանը։ Բացի այդ, ծրագիրը զգալիորեն կնպաստի կենդանիների հիվանդությունների վերահսկման և տարածման կանխարգելման բարելավմանը, ինչպես նաև կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացմանը։ Արդյունքում ստեղծվելու է բազա, որի հիման վրա հնարավոր կլինի անհրաժեշտ անասնահակահամաճարակային միջոցառումների պլանավորումը դարձնել առավել ճկուն՝ ապահովելով հանրային առողջության պաշտպանության առավել բարձր մակարդակ։
Սպառողն էլ, իր հերթին, կենդանական ծագման մթերք գնելիս առավել վստահ կլինի, որ ձեռք է բերում առողջ և անվտանգ սննդամթերք։
Ծրագրի շրջանակներում գյուղացին հարկային որևէ պարտավորություն չի ունենալու, բոլոր ծախսերն իրականացվելու են պետական միջոցներով։
«Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագիրն իրականացնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Համակարգի ներդրմանն աջակցում է CARD հիմնադրամը՝ Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT